«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված գիշերային պաշտոնանկություններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին, երբ ՔՊ վարչության նիստին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով պետք է պատասխան տար իր արած՝ գործարարի «դեղ ցրողներ» արտահայտության համար, որը վերաբերում էր Հրաչյա Հակոբյանին եւ Սիսակ Գաբրիելյանին, օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանին ուժային կառույցներից փաստարկված դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ ոչ մի ուժային կառույց իր տեղում չէ: Եվ զարմանալի զուգադիպությամբ նրա կողմից բերված փաստարկներից շատերը նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը օգտագործել է:

«Ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին զգում, շարունակում են… ինչ ուզեցիք՝ տվեցի, արդյունք չկա… ես արդեն խորհրդակցություն չեմ անելու, ես որոշումներ եմ կայացնելու»:

Եվ ահա, կիրակի օրը անակնկալ կերպով, Ենոքավանից անցնելով Դիլիջանով, հետո մասնակցելով հարսանիքի, Փաշինյանը կտրուկ զայրացել է, եւ ուժայինների մի շարք ղեկավարներ կեսգիշերին մոտ զանգ են ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, ով փոխանցել է վարչապետի պահանջը. ներկայացնել հրաժարականի դիմում եւ հեռանալ՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:

«Վոթսափ»-ով կամ այլ կերպ ՍՄՍ հաղորդագրություն չեն ստացել, ոչ էլ ուղիղ Փաշինյանից են հրահանգ ստացել՝ թողնելու պաշտոնները, ինչպես վարչապետը երեկ հայտարարեց: Ողջ գործընթացը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի միջոցով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից պարզեց, որ 2021 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը փոխել է իր հեռախոսահամարը եւ կառավարության անդամների հետ սկսել է շփվել բացառապես ուղիղ կապով՝ սենյակից. խիստ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային նամակ է գրել, կամ հազվադեպ՝ ֆեյսբուքյան messenger-ով է կապվել:

Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում