Կոչ եմ անում հայ մշակույթի ներկայացուցիչներին՝ կանգնել «Գոյ»-ի կողքին. Մհեր Արմենիա

Մշակութային

«Ազգի ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆՆ իր սատարումը հայտնեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի աշխատակիցներին, որոնք արդեն մի քանի շաբաթ է, ինչ 24 -ժամյա ռեժիմով նստացույց են իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարությունից միջանկյալ լուծում. թատրոնի աշխատանքների վերսկսում մինչեւ դատարանի եւ իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը:

— Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին, «Գոյ»-եցիներն ընդամենն ուզում են շարունակել ստեղծագործել իրենց հարազատ թատրոնում, բայց նրանց առաջ դռները փակել են:

— Վաղուց հետեւում եմ «Գոյ» թատրոնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Գոյ»-եցիների նկատմամբ իրականացվող այս ապօրինի գործողություններին ես դեմ եմ: Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարարությանը, հատկապես նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին եւ նրան կառավարող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որ դադարեցնեն այս ապօրինի գործողությունները: Հերի՛ք է մշակութային գործիչներին պառակտել, խափանել նրանց բնականոն աշխատանքը: Սա միտումնավոր ծրագիր է՝ «Գոյ» թատրոնը վերացնելու համար։ Ընդհանրապես, վերջին ժամանակներում նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նպատակ է դրված մշակութային օջախները վերացնելու։ Ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչ ծրագրեր են նրանք մշակում, միայն Աստված գիտի: Բայց ամեն ինչ ունի չափ ու սահման: 35 տարի այս թատրոնը գոյատեւել ու ստեղծագործել է նույն վայրում, ո՞վ է տվել ձեզ իրավունք՝ վերացնել այն: Մարդիկ ջանք չեն խնայել, տարիներ շարունակ աշխատել են, որպեսզի ստեղծեն մշակութային օջախ: Ի վերջո, եթե չկա մշակույթ՝ չկա ազգ։

— ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն ասում էր, թե այս հարցում փոխզիջման չի գնալու նախարարությունը…

Սա, պարզապես, խայտառակություն է։ Չկա մի որեւէ երկիր, որտեղ մշակութային ոլորտի համար պատասխանատու նախարարությունը թատրոն փակի: Պատճառը ո՞րն է, որ ուզում են այս մարդկանց գործունեությունը սահմանափակել: Եթե կան լուրջ պատճառներ, թող ներկայացնեն փաստերով: Ի՞նչն է պատճառը, ո՞ւմ ամբիցիան է այստեղ առաջ տարվում՝ Սունդուկյան թատրոնի տնօրենի՞, թե ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, որը նախկինում եղել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնում: Կոչ եմ անում ձեզ՝ իշխանությո՛ւն, վերջացրե՛ք այս ազգակործան գործունեությունը։ Հերի՛ք է, թողեք մարդիկ աշխատեն, մշակութային կրթությունը զարգացնեն: Ի՞նչ նպատակ եք դրել։ Ի՞նչ պետք է լինի «Գոյ»-ի տեղում, որ թատրոնը ձեզ խանգարում է, ի՞նչ ծրագրեր եք ձեռնարկել, որ ուզում եք անպայման այս թատրոնն ավարտի իր գործունեությունը: Փոխանակ ստեղծեք՝ քանդում եք, դուք բացի քանդելուց՝ ոչինչ չեք ստեղծում, միայն ավերում եք, անում եք ամեն ինչ, որպեսզի այս մարդիկ մնան առանց աշխատանքի, ինչպես շատ մշակութային գործիչներ, գնան երկրից։ Սա ի՞նչ ձեւ է, ուղղակի, ամոթ է: Հերի՛ք է ազգակործան գործունեությամբ զբաղվեք եւ վերացնեք հայկական մշակույթը՝ լինի թատրոն, թե այլ մշակութային օջախ: «Գոյ» թատրոնի կողքը Ֆրանսիայի դեսպանատունն է, մյուս կողմում Իտալիայի դեսպանատունն է, գոնե մի հատ դուրս գան դեսպանատան ներկայացուցիչները եւ տեսնեն, թե ինչպես է Հայաստանում վերացվում հայկական մշակույթը: Սա նույն գործելաոճն է, որը եղել է Օսմանյան կայսրության ժամանակ, երբ թուրքերը մտել են եւ սկսել են վերացնել հայ մտավորականներին: Դուք նույն գործունեությունն եք ծավալում, եւ մենք գիտենք, որ դուք ծառայում ենք թուրք-ադրբեջանական իշխանություններին: Բայց հիշե՛ք, իշխանությունները փոխվում են, պետության ղեկավարները՝ եւս, բայց մշակութային գործիչները, թատրոնները շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը: Մի՛ արեք այն, որի համար հետո պատասխան եք տալու: Եվ ես կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, ովքեր ներկայացնում են հայկական մշակույթը՝ լինեն թատրոնի, թե երգարվեստի ներկայացուցիչ, բոլորը գան եւ կանգնեն «Գոյ»-ի կողքին եւ ամեն ինչ անեն, որպեսզի այս ազգակործան ընթացքը կասեցվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում