«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վայ էն իշխանությանը, որ մնացել է Իոաննիսյանի պաշտպանության հույսին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիշո՞ւմ եք, որ օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե հերոս է այն մասնագետը, որը, հաջողության հասնելով մասնավոր հատվածում եւ ստանալով մի քանի միլիոն դրամ աշխատավարձ, համաձայնում է աշխատել պետական համակարգում՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով՝ հանուն Հայաստանի պետական կառավարման համակարգի ամրապնդման: «Ինչպես իմ սիրելի հերոսներից մեկն է ասում՝ չէի ասի, որ իմ աշխատավայր գնալը սխրանք է, սակայն ինչ-որ հերոսական բան դրանում, այնուամենայնիվ, կա»,- խրոխտ հայտարարեց Հովհաննիսյանը: Զարմացանք ու զայրացանք այս ելույթից, էլ ո՞վ իմանար, որ Հովհաննիսյանն ակնարկում էր, թե՝ Նիկոլի կառավարությունում սխրանք է պաշտոնի լինելն ու մի sms հաղորդագրությամբ պաշտոնից չթռնելը: Իսկ եթե ավելի լուրջ` հերոսը ժողովուրդն է, որ իր վճարած հարկերով դեռ հանդուրժում է նմաններին պետական ապարատում:

Քանի որ անդրադարձանք հարկերին, նշենք մի քանի ապշեցնող թիվ, ինչի մասին ահազանգում է ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: Նա ասում է, որ Դավթաշենի իր հողատարածքի համար 2020 թ. հարկվել է 7.900 դրամ, իսկ այս տարի միայն հողի համար՝ մոտ մեկ միլիոն 200 հազար դրամ, այսինքն՝ 150 անգամ ավելի, քան 4 տարի առաջ։ «Սահմանադրությամբ սոցիալական ազդարարված երկրում որեւէ հարկատեսակի այսպիսի բարձրացումն անառողջ լինելուց բացի՝ հակասահմանադրական արարք է, տնտեսական տեռոր։ Ստացվում է, որ ես այդ ամայի անապատ տարածքը 20 տարվա ընթացքում բարձրատոկոս վարկերի եւ իմ անընդմեջ աշխատանքի միջոցով կատարյալ այգեստան դարձնելուց հետո պետք է այս տարի վճարեմ նույնքան գումար, որքան ժամանակին հատկացրել եմ այդ տարածքը ձեռք բերելու համար։ Էլ չեմ խոսում շինությունների հարկի մասին, որով այդ գումարը դառնում 2 միլիոն դրամից ավելի», - նշում է Հայրիկյանը եւ հիշեցնում, որ Բռնադատվածների մասին օրենքով, որպես բռնադատված, կարող էր անվճար հողատարծք եւ անտոկոս վարկ ստանալ, բայց այդ հնարավորությունից չի օգտվել, որպեսզի, որպես հայրենիքը սիրող քաղաքացի, իր սիրելի պետությանը նեղություն չպատճառի, բայց պարզվում է՝ սոցիալական (ընկերային) պետությունը թքած ունի իր հավատարիմ քաղաքացիների վրա։ «Որպես «աչքալուսանք» ինձ հարկային ծառայությունում տեղեկացրին, որ մինչեւ 2026 թ.-ը՝ այդ գումարը եւս 100 տոկոս (եւ ավելի) կաճի։ Եթե սա «օրինական» որոշում է, ապա պետք է շատ արագ վերանայել օրենքը, եթե՝ ոչ, ապա խնդրում եմ կարգադրել արագ ուղղել սխալը ոչ միայն իմ հարցում այլ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների համար», - ասում է ԱԻՄ նախագահը:

Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ, որքան էլ տարօրինակ ու զարմանալի է, որոշել է Բեթմեն դառնալ կամ Զոռո եւ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանների ընտանիքին պատկանող լրատվամիջոցին Իոաննիսյանը հարցազրույց է տվել եւ հայտարարել, թե՝ կան շրջանակներ, որոնք մտածում են իշխանություններին սպանելու մասին, «Այո՛, իշխանությունը պետք է ֆիզիկապես պաշտպանվի, եւ մենք՝ հասարակությունը, իր իսկ ընտրած իշխանությանը պետք է պաշտպանենք, այդ թվում նաեւ հարկերի ծախսերի միջոցով: Ես չեմ թողնելու, որ իմ երկրում հանրության ընտրած վարչապետին ինչ-որ մեկը փորձի սպանել», - ասել է նա: Ի՞նչ ասես, վայ էն իշխանությանը, որ մնացել է Իոաննիսյանի պաշտպանության հույսին:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան