«Ժողովուրդ». Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ եւ ավելի բնակարաններ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ներկայացրած հայտարարագիրը, արձանագրեց, որ այն բաղկացած է քաղաքացիական օրենսգրքի գրեթե բոլոր տեսակի գործարքներից. ՔՊ-ական պատգամավորը նվերներ է ստացել հարսանիքի հյուրերից, քրոջից, մորից, ստացել է նաեւ ժառանգություն, վարկ եւ այլ եկամուտներ։

Սրանից ինչ եզրակացություն կանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սպասենք առաջիկայում, քանի որ իշխանականների գրեթե բոլոր հայտարարագրերի հիման վրա վարույթներ են հարուցվում, ապա կարճվում։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ չկա մի ՔՊ-ական հայտարարատու պատգամավոր, որի բարեկեցությունը շեշտակի աճ չի գրանցել, այն դեպքում, երբ կենսաթոշակառուների համար արդեն 2-րդ տարին է ինչ գումար չկա բյուջեում, մինչ այդ էլ ավելացել էր ընդամենը ծիծաղելի 3 հազար դրամով։

Այս ամենին ի պատասխան՝ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Դուք հարսանիք չե՞ք գնացել, դրանք մի քանի անձից տրված գումարներ են տարբեր քանակի՝ մեկից 50 դոլար, մեկից 100 դոլար։ Արդյունքում ձեւավորվել է 1 մլն 200 հազար դրամ»։

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը արման Եղոյանից փորձեց պարզել, թե ինչու է թանկարժեք նվերներ ընդունել եւ ինչ նվերներ են դրանք։

Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է հարսանեկան նվերներից զատ այլ եկամուտների նպատակը, քանի որ աղբյուրները անհատներ էին։ Առաջին նվիրատվությունը Նոնա Եղոյանից է՝ 900 հազար դրամ։

«Նոնա Եղոյանը քույրս է, որի հետ միասին մարում ենք մեր ընդհանուր ընտանեկան վարկը, եւ այդ գումարը նվիրատվություն է արել վարկ մարելու համար», – ասաց Եղոյանը։

Հաջորդ նվիրատվությունը Եղոյանը ստացել է Նելլի Սիմոնյանից։

«Հայրս, մինչեւ մահանալը, նախորդող մեկ տարին կենսաթոշակը չէր ստացել եւ կուտակել էր։ Հայրս զինվորական էր եւ բարձր թոշակ էր ստանում՝ գրեթե 300 հազար դրամ։ Հորս մահից հետո այդ կուտակված գումարը ժառանգությամբ փոխանցվեց ինձ, մորս եւ քույրերիս, որպեսզի բանկային փոխանցումներում խուսափենք հետագա խնդիրներից, այսպես ենք գրել»,- եզրափակեց Եղոյանը։

Թեեւ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր հայտարարագրում կոռուպցիա չփնտրենք, ասելով՝ «կոռուպցիա իմ մոտ չկա», սակայն արձանագրենք, որ նախկինների նվիրատվությունները բազմիցս քննադատվել են, իսկ ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում