20-րդ դարի մեծագույն ռեժիսորը 21-րդ դարում նորաձեւություն է թելադրում

Տեսանյութեր

Երեւանի ամենանշանակալի մշակութային հաստատություններից մեկում՝ Ազգային Պատկերասրահում, վերջերս ցուցադրվեց «Փարաջանով 100» մետաքսե շարֆերի եւ Haute Couture զգեստների բացառիկ հավաքածուն: «Արտույտի» այս նախագիծը, պարզապես, ցուցադրություն չէր, այլ մշակութային ճանապարհորդություն՝ 20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի կյանքի ու ստեղծագործության քառուղիներով, ում վարպետությունն ու արտահայտչականությունը մնում է անգերազանցելի ցայսօր։

«Փարաջանով 100» հավաքածուն ոչ միայն գեղարվեստական ​​արտացոլումն է փարաջանովյան բազմաժանր արվեստի, այլեւ նոր շունչը: Ընդ որում՝ ոչ թե հեռուստաէկրանների կամ պատին փակցված կոլաժների միջոցով, այլ «Սաթէ-Աթղը» թատերական միության եւ ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի բեմադրած «Փարաջանովյան էսքիզներ» պարային պերֆորմանսի, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով» նշանաբանով տպավորիչ իմերսիվ շոուի եւ հատուկ ընտրված մոդելների, որոնք մարմնավորեցին Փարաջանովի յուրահատուկ ստեղծագործական մոտեցման էությունը։

«Մոտեցումը հետեւյալն էր՝ կարեւորը դուրս գանք հուշ-երեկոների ձեւաչափից եւ առաջարկենք նոր մոտեցումներ, թե ինչպես է այսօրվա ՀՀ քաղաքացին ընկալում եւ յուրացնում Փարաջանովի ժառանգությունը: Արդյունքում շատ հետաքրքիր մտքեր ի հայտ եկան», - ցուցահանդեսի մեկնարկից առաջ ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ շեշտեց, որ նորաձեւությունը լինելով մշակույթի անքաքտելի մաս՝ պետք է այն շարունակել զարգացնել ՀՀ-ում եւ երկրի սահմաններից դուրս:

Ներքին ազատություն, գեղեցիկություն ու ճշմարտություն փնտրելու անհագ ցանկության ամենաանսպասելի լուծումներ… Այսպիսին էին ներկայացված հագուստներն ու շարֆերը՝ միահյուսված փարաջանովյան արվեստով, պատմությամբ, կինոյի մեծագույն վարպետի  յուրօրինակ ձեռագրով:  

Հիշեցնենք, որ 2023թ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում էր կայացվել Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում