Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ․ Շիրակի թեմի առաջնորդը ՔՊ-ական պատգամավորի թմրանյութի դրական թեստի լուրերի մասին

Հանդիպում

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից փորձել ենք հետաքրքրվել, թե ի՞նչ իրավիճակ է Գյումրիում, եւ ահա, Սրբազանի խոսքերով․

-Այն որ Գյումրին այսօր ղեկավար չունի, դա իհարկե, լավ չէ, բայց դա Գյումրու մաքրության, աղբահանության ու մնացած կոմունալ ծառայությունների վրա չի անդրադարձել, նորմալ ընթանում են, պարզապես կան թղթաբանության հետ կապված որոշ հարցեր, որոնք անհարմարություններ են առաջացնում, բայց ընդհանուր առմամբ։  Պարզապես այս իրավիճակը իշխանությունների կողմից է ստեղծվել, որպեսզի դրա համար մեղադրեն քաղաքային իշխանություններին, ովքեր հրաժարական տվեցին։

-Սրբազան, ՔՊ-ն արդեն իսկ հայտարարել է իրենց թեկնածուի անունը, ի՞նչ շանսեր ունի Կարեն Սարուխանյանը, ճանաչո՞ւմ եք։ 

-Ես այս իշխանություններին չեմ վստահում վերեւից մինչեւ ներքեւ, այս իշխանությունները ինձ համար անընդունելի իշխանություններ են։ Իսկ Ձեր նշած անձնավորությանը ճանաչում եմ, վատ բան չասելու համար իր հասցեին, ոչ մի լավ բան չեմ ասի, որովհետեւ լավ բան չկա ասելու ուղղակի։

-Սրբազան, Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ 2018-ին եկեղեցու դեմ իրականացվող արշավի առաջնորդ Կարեն Պետրոսյանը, տեղյա՞կ եք։

- Աղջիկս, վարչապետը հակաեկեղեցական անձ է, ԱԺ նախագահը հակաեկեղեցական անձ է, բոլոր պաշտոններին գրեթե հակաեկեղեցականներ են, հիմա որ քաղաքապետի թեկնածուն լինի հակաեկեղեցական դրանում ինչ մի սարսափելի բան կա։

-Նկատի ունեմ նման անձնավորությունը ունի՞ հնարավորություն գյումրեցու վստահությոնը շահելու։

-Ոչ առաջին թեկնածուն Ձեր նշած, ոչ էլ այս մեկը հնարավորություն չունեն ըստ իս, եթե անշուշտ, իշխանության բոլոր լծակները չառաջադրվեն։

-Վարդան Ղուկասյանը եւս, ըստ խոսակցությունների հնարավոր է առաջադրվի, նա ունի՞ շանս ընտրվելու։

-Այո, ունի, ինչու ոչ, ավելի մեծ հնարավորություն եւ շանս ունի, քան Ձեր թցարկած նախորդ երկուսը։ Դե այս իշխանությունները ամեն ռեպրեսիվ միջոցների դիմելու են, որպեսզի իրենց թեկնածուից բացի որեւէ մեկը չմասնակցի, դա պարզ է։ Ժողովրդավարության պարոդիա ստեղծողները պատրաստ են ամեն ինչի։ 

-Բայց չէ՞ որ գյումրեցիները միշտ հայտնի են իրենց սկզբունքայնությամբ, կհաջողի՞ իշխանություններին վերընտրվել անգամ վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում։

-Գյումրեցին որքան որ սկզբունքային է, այդքան էլ պրակտիկ եւ պրագմատիկ է։ Նախկին փորձից ելնելով հնարավոր է լրիվ հակառակ արդյունքը տեղի ունենա, քանի որ Բալասանյան դաշինքը ձախողվեց չդիմանալով կենտրոնական իշխանությունների ռեպրեսիվ մեթոդներին, քաղաքի բնակչություն էլ կարող է մտածել՝ ինչո՞ւ երկրորդ անգամ նույն փոսի մեջ ընկեմ, ավելի լավ է տամ ձայնս իրենց, քան մեկ ուրիշին։ Երեւի հենց այդ մոտեցման վրա էլ իրենք հույս են դնում։

-Ի դեպ, այսօր մամուլում եղավ տեղեկատվություն, որ իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը թմրանյութի թեստ է հանձնել, որը դրական է եկել։ Դուք ասացիք, որ ճանաչում եք նրան, ի՞նչ կասեք այս մասին։

-Այդ մասին ողջ Գյումրին խոսել է մինչեւ այդ եւ ողջ Գյումրին կխոսի նաեւ դրանից հետո, իսկ մնացածը թող բժշկական քննություն իրականացնողները հերթեն կամ հաստատեն։ Բայց որ ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ, դա հայտնի բան է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում