«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մի քանի կանխազգացում, որոնք երբեք չի կարելի անտեսել

Հասարակություն

Եթե դուք ցանկանում եք սովորել նկատել Տիեզերքի նշանները, հարկավոր է լսել սեփական ինտուիցիային, որը ծնում է բնազդներ և «հոտառություն»: Ահա 5 կանխազգացում, որոնք երբեք չի կարելի անտեսել:

1. Ուրախություն՝ հնարավորությունից

Մեզ հաճախ են ասում, թե ինչի ենք մենք ունակ հասնելու՝ դրանով մեզ դնելով սպասումների մեջ: Ձեր վրա աշխատանքը պետք է ներառի սահմանափակող համոզմունքների հաղթահարումը: Դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել՝ ուշադրություն դարձնելով ոգեշնչման յուրաքանչյուր զգացողության։

Եթե ձեզ մոտ նման զգացողություն է առաջանում, փորձեք ամբողջությամբ համագործակցել ձեր մտքերի ու զգացմունքների հետ: Եթե նոր հնարավորությունը ոգեշնչում է՝ գնացեք նրա հետևից: Եվ թող որ այն չհամապատասխանի ձեր կանխակալ գաղափարներին կամ անգամ հակասի «ողջամտությանը»:

 

2. Զգացողություն, որ առողջ չեք

Շատերի մոտ է լինում այն տարօրինակ զգացողությունը, թե օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ: Մեզնից շատերը, սակայն, դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Մի անտեսեք նման ներքին զգացողությունը: Դա կարող է ձեզ օգնել ապագայում ավելի լուրջ խնդրից խուսափելու համար:

 

Դուք կարող եք որոշակի տեղում ցավ զգալ, ոչ ստանդարտ զգացողություններ կամ պարզապես դիսբալանսի նյարդայնացնող զգացողություն ունենալ: Ձեր մարմինն ավելի շատ գիտի, քան ձեզ թվում է: Ուստի այդ դեպքերում այցելեք բժշկի: Սակայն պետք է հիշել նաև, որ տհաճ զգացողությունները կարող են առաջանալ նաև հոգեբանական սթրեսից և կարող են որոշակի զգացմունքների հետևանք լինել:

Տհաճ զգացողությունը կարող է նաև բոլորովին այլ պատճառ ունենալ՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հոգեբանական. եթե դուք դատարկության զգացողություն, հանկարծակի ցավ կամ անգամ սրտխառնոց եք ունենում կոնկրետ մարդու շրջապատում, ապա դա կարող է լինել Տիզերքից ուղարկված նախազգուշացում, որ այդ մարդն արգելափակում է ձեր կենսական էներգիան:

3. Վտանգի զգացողություն

Վախի զգացողությունը հաճախ հանկարծակի է ի հայտ գալիս: Անկախ նրանից՝ որտեղ է այն առաջացել, լուրջ վերաբերվեք դրան և փորձեք փոխել իրավիճակը:

Հիշեք, որ ձեր ուղեղի մեծ մասը զբաղեցնում են ենթագիտակցական ու անգիտակցական պրոցեսները, որոնք անհասանելի են մեր գիտակցական մտքին, ուստի դուք կարող եք շատ բան իմանալ՝ անգամ չգիտակցելով դրա մասին:

4. Ինչ-որ մեկով տարվելու զգացողություն

Բնազդները մշտապես ուշադրության են արժանի: Դրանցից մեկը, օրինակ, կարող է լինել ինչ-որ մեկին օգնելու ձգտումը, եթե անգամ դուք չեք հասկանում, թե ինչու նրան կարող է օգնություն պահանջվել: Դուք կարող եք նկատել ժեստեր կամ ուրիշ նշաններ, որոնք վկայում են սթրեսի մասին: Իսկ երբեմն դուք կարող եք պարզապես զգալ, որ կոնկրետ մարդը կարող է օգնել ձեզ իրականացնել ամենամեծ երազանքը: Եթե դուք այնպիսի զգացողություն ունեք, որ ինչ-որ մեկի հետ պետք է խոսեք, քաղաքավարի կերպով սկսեք զրույցը, հետո կտեսնեք՝ ինչի է այն հանգեցնում:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան