Արամ Ասատրյանի թոռը`կրտսեր Արամ Ասատրյանը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին իմանում ենք Արամի նշանածի ինստագրամյան էջից, որտեղ իրականացրած հարցուպատասխանի ժամանակ նրան հարց են հղել, թե երբ է նրանց հարսանիքը:

Աննան նշել է, որ հարսանիքը կլինի շուտով:

Հիշեցնենք, որ StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:

Հավելենք, որ Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:

Նշանադրվելուց հետո հատկապես Աննայի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ. նրան հետևորդները հարցեր են գրում, հետաքրքրվում  զույգի առօրյայով:

Նյութի աղբյուր` https://starnews.am/01822992/?fbclid=IwY2xjawGsG3xleHRuA2FlbQIxMQABHbDElf98rjxAjQNjE_Yqoy14G6-1VyTzLNGyqKMCewQVeEMCd6-3UUJnUw_aem_qpSJpO5xdA1l_PlY1gUMSg