«Պոռնոֆիլմեր»-ն էլ առաջվանը չեն

Մշակութային

Առաջին քրիստոնյա ազգի քթի տակ Երեւանը սահուն քայլերով վերածվում է Սոդոմի եւ Գոմորի: Կա դավադիր լռություն ամենապիղծ ու այլանդակ դրսեւորումների վերաբերյալ: Տպավորություն է, որ խնդիր է դրված ամեն կերպ այլասերել հասարակությանը, որը դեռ ընդունակ է սթափ դատել ու առնվազն չի կորցրել ինքնապահպանման բնազդը: Ուրիշ էլ ի՞նչ կերպ բացատրել այն, որ Երեւանում հայտնվում են տարբեր խմբեր՝ կա՛մ անհայտ ծագմամբ, կա՛մ ոչ խրախուսելի կենսագրությամբ եւ իրականացնում այստեղ այն, ինչ խելքներին կփչի: Ու չկա այդ ամենի դեմ ո՛չ հանրային ցասում, ո՛չ պատկան մարմինների կողմից արձագանք:

Վերջերս սոցցանցում հայտնվել է տարօրինակ գովազդ, որտեղ ասված է հետեւյալը. «Պոռնոֆիլմեր. ինքնաբուխ համերգ Երեւանում»: Արդեն այսպե՞ս, բացահա՞յտ… «Իրավունք»-ը զանգահարում է հայտարարության մեջ նշված հասցեում գտնվող ժամանցի վայր հանդիսացող սրճարան (հատուկ չենք նշում անվանումը), որտեղ եւ նախատեսվում է անցկացնել «դարի մեծագույն համերգը», ու իբրեւ հաճախորդ հետաքրքրվել, թե ի՞նչ ձեւաչափով եւ ի՞նչ բովանդակությամբ միջոցառում են նախատեսում: Պատասխանեցին, որ լինելու է համերգ արտասահմանյան «Պոռնոֆիլմեր» պանկ-ռոք խմբի մասնակցությամբ, ձեւաչափն էլ լինելու է՝ «կանգնած»: Տոմսի գնի արժեքը՝ սկսած 21 հազար դրամ կամ 50 դոլար:

Իհարկե, վերոնշյալ պանկ-ռոք խմբի միայն անունը բավական է, որ հասարակության առնվազն ադեկվատ զանգվածն ամեն ինչ անի, որ այն չկայանա, բայց, այդուհանդերձ, ուշագրավ մանրամասներ պարզեցինք, թե ովքե՞ր են այդ «պոռնոֆիլմեր»-ը եւ որտեղի՞ց են հայտնվել այստեղ: Պարզվում է՝ սա մի հակառուսական խումբ է, որը մերժված է Ռուսաստանի Դաշնության շատ քաղաքներում: Նրանց համերգները արգելել են անցկացնել Վոլգոգրադում, Նիժնի Նովգորադում, Վլադիմիրսկի շրջանում եւ մի շարք այլ ռուսական քաղաքներում: Չափազանց հատկանշական է, որ «Պոռնոֆիլմեր» պանկ-պոք խումբը ամեն կերպ սատարում է Ուկրաինային՝ ասելով, որ ամաչում են իրենց երկրի պահվածքից: Ըստ էության, նրանք արտաքսված են ՌԴ-ից եւ հիմա մեր պես երկրների հաշվին համերգներ են անում, հասույթն էլ փոխանցում պատերազմող Ուկրաինային:

Ի՞նչ է ստացվում, Հայաստանն ամեն կերպ աջակցում է մի խմբի, ով իր հերթին աջակցում է մի պետության, ովքեր անթույլատրելի զենք էին տրամադրել Ադրբեջանին, ինչի հետեւանքով ունեցանք հայորդիների անդառնալի կորուստներ: Լավ, ի՞նչ սկզբունքով է Հայաստանն ընդունում այսպիսի խմբերի, որոնք համարվում են նացիստներ, պրոպագանդում են անհասկանալի պահվածք, դեռ մի բան էլ սեպ են խրում քո ու ռազմավարական դաշնակցիդ միջեւ:

Վերջիվերջո, որեւէ պատկան մարմին մնացե՞լ է, ում համար այս ամենն, իսկապես, նորմալ չէ: Ընդ որում՝ սա առաջին ու միակ դեպքը չէ, բազմիցս, նույնիսկ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող մշակութային օջախներում հանդես են գալիս երգիչներ, երաժշտական ու թատերական խմբեր, որոնք հայտնի են միայն իրենց հակառուսական դրսեւորումներով ու պրոուկրաինական դիրքորոշումներով: Մի՞թե գոնե Ազգային անվտանգությանը չի հուզում, թե Երեւանի փոքրիկ Կենտրոնում ի՞նչ է կատարվում օբյեկտների տանիքների ներքո: Իսկ եթե տեղյակ են ու թույլ են տալիս, ավելի վատ, որովհետեւ սա այլեւս քաղաքական ու հասարակական հարց չէ, այլ նախեւառաջ բարոյական ու արժեհամակարգային խեղման հետեւանք է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում