«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բայց պատասխան արդյո՞ք կլինի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ  Վատիկանից լուսանկար է հրապարակել ու նշել. «Երեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու եւ նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում»: Ասվածն առնվազն տարօրինակ է եւ ոչ միայն օրհնված լինելու մասով: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է. «Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ, ասենք, կաթոլիկություն դավանող Իտալիայի, Իսպանիայի կամ Լեհաստանի ղեկավարների կողակիցներն այսքան հուզիչ գրառումներ անեն բողոքական ինչ֊-որ առաջնորդի կամ ուղղափառ ինչ֊-որ պատրիարքի հետ հանդիպումներից հետո... Բացառվում է... Դա կարող է անել միայն ինչ֊-որ աղանդավորի քարոզը իր ֆեյսբուքյան էջում գովազդող Նիկոլի կողակից Աննա-֊Էրատոն, ով ամուսնու նման չի թաքցնում իր ատելությունը Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա առաջնորդի նկատմամբ... »:

Զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ՎԵՏՕ շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ: Նա դիմել է լրագրողներին ու բլոգերներին ու ազդարարել, որ սկսում է հանրությանն իրոք հուզող հարցերի բարձրաձայնման շարք: «Եվ այսպես՝ այն լրագրողը կամ բլոգերը, ով առաջինը հանրային պատվերի շրջանակներում Բագրատ արքեպիսկոպոսից կստանա հետեւյալ պարզ հարցի հստակ պատասխանը հանրության անունից, խոստանում եմ` կստանա 50 հազար դրամ (էս պահին հանրության հնարավորությունն էդքան ա)», - գրել է նա ու հնչեցրել հարցը՝ ուղղված Բագրատ սրբազանին. «Եթե հավատում եք Ձեր պայքարի արդյունքին, ինչո՞ւ չեք հրաժարվում Մեծ Բրիտանիայի հպատակության ներքո՝ Կանադայի քաղաքացիությունից»: Ինչ խոսք, տեղին է հարցադրումը, արժանի բարձրաձայնելու, բայց պատասխան արդյո՞ք կլինի…

Մալյանի այս հարցադրումը դարձավ պատճառ, որ ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ էլ այլ ապշելու մանրամասներ ներկայացնի, ՀՀ ղեկավար եղած ու հավակնող այլ գործիչների օտարերկյա քաղաքացիություն ունենալու մասին: Նա հիշեցրել է, որ ինքն, օրինակ, պատգամավոր է ընտրվել 1990-ին՝ չլինելով ՀՀ քաղաքացի. «Այդպես որպես ԱՄՆ քաղաքացի (ստացել էի նաեւ Ֆրանսիայի ու Կանադայի, բայց նախընտրել էի Միացյալ Նահանգներինը) մասնակցել եմ նաեւ հաջորդ ընտրություններին, եւ երեք նախագահական ընտրությունների (հասկանում եմ՝ իմը տարբեր կարող էր թվալ՝ բռնի արտաքսել են, բայց նշանակություն չունի…)։  Պ. Հայրիկյանը նաեւ հիշեցնում է, որ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ եղել է Սիրիայի քաղաքացի, որովհետեւ այդ երկրում քաղաքացիությունը հավերժ է. «Ռոբերտ Քոչարյանի մասին ասում էին, որ չունի ՀՀ քաղաքացիություն, Արմեն Սարգսյանը ե՛ւ վարչապետի համար, ե՛ւ նախագահի պաշտոնի համար Հայաստան է եկել՝ լինելով ՄԵծ Բրիտանիայի քաղաքացի, այդպես էր Րաֆֆի Հովհաննիսյանը , Ժիրայր Լիպարիտյանը, Վարդան Օսկանյանը…»: Իհարկե, պարոն Հայրիկյանը փորձում է արդարացնել, բայց թվում է անուններ, որոնց օտարերկրյա քաղաքացի լինելու դառը հետեւանքներն ախր տեսել է հայ ազգը…

Զարմանալի շրջադարձ է տեղի ունենում միջազգային ասպարեզում: ԵՄ դիվանագիտության ղեկավար ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼՆ իր մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է այն լուրերին, որ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության հրամանագիր է արձակել։

Ըստ նրա` դատարանի արձակած հրամանները քաղաքական բնույթ չեն կրում, եւ դատարանի որոշումը պետք է հարգվի ու կատարվի: «Դա քաղաքական որոշում չէ, դատարանի, միջազգային դատարանի որոշում է։ Եվ դատական ատյանի որոշումը պետք է հարգվի ու կատարվի»,- ընդգծել է նա։ Օհո՜, չէ, դեկտեմբերն, իրոք, թեժ է լինելու:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան