«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մի քանի խորհուրդ՝ անքնությունից ազատվելու համար

Հասարակություն

Շատերը տառապում են քնի պակասից  կամ  անքնությունից: Իսկ առողջ քունը հանդիսանում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որն ազդում է մարդու առողջության, ինքնազգացողության ու արտաքին տեսքի վրա:

Ինչպես ազատվել անքնությունից:


Այսօր այդ թեման բավակին ակտուալ է: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես կարելի է ազատվել անքնությունից, ինչն է ազդում քնի վրա և ինչպես կարելի է բարելավել վերջինիս որակը:


Վերջերս գիտնականները պարզել են, որ անգամ մեկ անքուն գիշերը շատ վտանգավոր է մարդու առողջության համար: Պարզվում է, որ  այն կարող է տարբեր տեսակի առողջական խնդիրների, այդ թվում նաև շաքարային դիաբետի առաջացման պատճառ դառնալ: Այդ պատճառով էլ հարկավոր է պայքարել անքնության դեմ:


Մասնագետները առաջարկում են հետևել հետևյալ պարզ կանոներին, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ, խոր  ու լիարժեք քուն:

 

1.Խուսափեք ուշ ժամին սնվելուց

 

Ուշ ընթրելը(19.00-ից հետո) կարող ե դառնալ անքնության պատճառ: Հատկապես վնասակար է այդ ժամին շատ ուտելը: Նման դեպքում օրգանիզմը չի կարողանում հանգստանալ, քանի որ մարսողական  համակարգն ու լյարդը շարունակում են ակտիվ աշխատել գիշերվա ընթացքում: Իսկ ինչպես գիտենք, գիշերվա ընթացքում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներն ու մաղձն արդյունավետ կերպով չեն արտազատվում, որի արդյունքում էլ օգտագործված մթերքը օրգանիզմին միայն վնաս է պատճառում:


Ւնչ անել


Եթե ամեն դեպքում քաղցի զգացողությունը թույլ չի տալիս  ձեզ քնել, կարող եք խմել 1 բաժակ կեֆիր 1 գդալ բնական մեղրի հետ:


2. Հրաժարվեք սուրճից


Եթե ձեզ մոտ քնի հետ կապված խնդիրներ կան, այդ դեպքում ցանկալի է օրվա 2-րդ կեսից հետո  հրաժարվեք  թունդ թեյից, սուրճից և առհասարակ առույգացնող ըմպելիքներից: Նման ըմպելիքները  բարձրացնում են նյարդային համակարգի տոնուսն ու թույլ չեն տալիս քնել: Իսկ քնելու դեպքում էլ քունը լինում է բավականին կարճ ու մակերեսային:

Ինչ անել


Այդ պատճառով խորհուրդ է տրվում օրվա ընթացքում  չօգտագործել էներգետիկ ըմպելիքներ, այլ խմել հյութեր,  խոտաբույսերով թեյեր և սովորական ջուր:

 

3. Մի լարվեք քնելուց առաջ


Քնելուց 2-ից 3 ժամ առաջ  դադարեք  ֆիզիկական ծանր գործեր կատարել, մի նյարդայնացեք ու ներշնչեք: Քնելուց առաջ մի դիտեք սրտաճմլիկ դրամաներ,  դա կարող է վատ անդրադառնալ նյարդային համակարգի վրա:


Ինչ անել


Քնելուց առաջ ցանկալի է զբաղվել պասիվ գործունեությամբ. կարող եք օդափոխել նջասենյակը, լոգանք ընդունել ու տմադրվել քնելուն: Դա թույլ կտա  ձեր օրգանիզմին  ու ուղեղին թուլանալ  ու հանգիստ  քնել:


4. Աշխատեք թուլանալ


Հաճախակի լիարժեք չթուլանալու հնարավորությունը թույլ չի տալիս մեզ քնել:Աշխատանքային խնդիրները, լարվածությունը և մի շարք այլ մտահոգիչ մտքեր թույլ չեն տալիս մեզ թուլանալ, իսկ եթե օրգանիզմը լարված է, ուրեմն  ուղեղը ևս  լարված է, որի արդյունքում էլ և  բնականաբար առաջանում է անքնություն:


Ինչ անել


Փորձեք ամեն կերպ ձեր ուշադրությունը կենտրոնացնել մկանների թուլացման վրա(հերթականությամբ, սկսել դեմքի մկաններից ու շարունակել): Շնչեք խորը ու հավասար, մաքսիմալ կերպով ձգելով շնչելն ու արտաշնչելը: Եթե ամեն ինչ  ճիշտ կատարեք,  կկարողանաք շատ շուտ թուլանալ ու քնել խոր ու հանգիստ քնով:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան