Մեզ մենակ դա էր պակաս. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Համաձայնեք, որ անվերջ կարելի է նայել վառվող խարույկին, ծովի ալիքներին ու թե ինչպես են իրար բզկտում նախկին ու ներկա նիկոլականները: Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ հայտարարել է, որ ընդունում է Սորոսի հիմնադրամից սնվող լրատվամիջոցներից մեկի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ՝ տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։ Թարսի պես էլ Տիգրան Ավինյանը մեկնել է գործուղման Միացյալ Նահանգներ եւ ահա Մարությանն առաջարկել է բանավեճը կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել էր մասնակցել Հանրային հեռուստաընկերության եթերով անցկացվող «Երեւանն ընտրում է» հեռուստաբանավեճին: Իսկ հիմա հանկարծ ինչո՞ւ «դուխավորվեց»:

Նիկոլ Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, կարծես, դարձել է վերոնշյալ խորագրի մշտական հյուրն իր գերակտիվությամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա վաղաժամ հղել է իր 2025 թվականի ուղերձն ու տարին հռչակել՝ կրթվելու տարի: Դեռ մի կողմ թողնենք այն, որ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկրի ղեկավարները կամ քաղաքական ու հոգեւոր առաջնորդները տարեմուտի իրենց ուղերձում, իսկ վերջին տվյալներով՝ Աննան ո՛չ մեկն է, ո՛չ` մյուսը: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ է դիպլոմ չունեցող Նիկոլ Փաշինյանին այսպիսի ապտակ հասցնում սեփական կինը: Թեպետ դրա պատասխանը գտել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը. «Նիկոլ-Աննա զույգը հերթական ահռելի երազն են տեսել բոլորիս համար, իսկ շատերը կամ չեն հավատում, կամ ծիծաղով են վերաբերվում դրան: Բայց վտանգը շատ ավելի մոտ է նրանից, ինչ ենթադրում ենք: 2025 թվականը կարող է լինել ոչ թե կրթվելու, այլ Աննայի վարչապետ դառնալու տարի»: Ի՞նչ ասես, մեզ մենակ դա էր պակաս…

Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ շարունակում է դրականորեն զարմացնել իր հաստատակամությամբ՝ ընտանեկան եւ քրիստոնեական արժեքների պահպանության հարցում: Նա օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլատրված է սեռափոխությունը։ Օրինագիծը փոփոխություններ է մտցնում Ընտանեկան օրենսգրքում, ըստ որի՝ արգելվում է ռուս երեխաներին որդեգրել եւ խնամակալության հանձնել այն պետության քաղաքացիներին, որոնց երկրում թույլատրվում է սեռափոխությունը։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ խոսքը վերաբերում է սեռը փոխելուն ուղղված դեղամիջոցների օգտագործմանը, ինչպես նաեւ առանց համապատասխան բժշկական միջամտության անձը հաստատող փաստաթղթերում սեռին վերաբերող փոփոխություններ կատարելուն։ Է՛հ, տարոսը մեզ:

Հատկանշական է այն, որ այս ֆոնին գնալով ավելանում են Ռուսաստանի երկրպագուներն Արեւմուտքում: Գերմանիայի նախկին կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ հայտնել է, որ ճիշտ է համարում 2008թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ուկրաինային դաշինք չընդունելը, քանի որ Կիեւի անդամակցությունը կազմակերպությանը կդրդեր Ռուսաստանին ռազմական գործողությունների։ Չէ, այսպես որ գնա, վերջում Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ երդվելու է Պուտինի արեւ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում