Դուդային ուղարկել են Մակրոնին փոխարինելո՞ւ

Վերլուծություն

­Լե­հաս­տա­նի նա­խա­գահ եւ հա­մա­տե­ղութ­յան կար­գով ա­րեւմտ­յան ա­ռանց­քա­յին ռու­սատ­յաց­նե­րից ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Ան­ջեյ Դու­դա­յի պաշ­տո­նա­կան այ­ցը Հա­յաս­տան, ի­հար­կե, հար­ցե­րի տե­ղիք տա­լիս է: Եվ ա­ռա­ջին հեր­թին, թե ո՞րն էր այս խա­ռը ժա­մա­նակ­նե­րում նման այ­ցի ի­մաս­տը: Հաշ­վի առ­նե­լով, որ ար­դեն մոտ 15 տա­րի եւ ոչ մի լեհ նա­խա­գահ Հա­յաս­տան չի այ­ցե­լել, եւ դա հաս­կա­նա­լի տրա­մա­բա­նութ­յուն ու­նի՝ կապ­ված եր­կու երկր­նե­րի քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ցածր մա­կար­դա­կի հետ: Դա էլ իր հեր­թին ու­նի տրա­մա­բա­նա­կան հիմք՝ հա­մա­տեղ շա­հե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը:

ԻՆՉՈՒ Է ԵԿԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, թե Դու­դան Հա­յաս­տան է ե­կել երկ­կողմ քա­ղա­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար: Բայց ի՞նչ հիմ­քի, ի՞նչ շա­հե­րի վրա՝ այդ հար­ցի պա­տաս­խանն առն­վազն տե­սա­նե­լի չէ: Ու մյուս կող­մից, կա­րե­լի է նաեւ են­թադ­րել, թե Դու­դան Հա­յաս­տա­նում է ոչ այն­քան, որ­պես Լե­հաս­տա­նի նա­խա­գահ, այլ այդ դե­րում, որ­պես Եվ­րո­պա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ: Այս տար­բե­րակն ա­վե­լի խե­լա­միտ տեսք ու­նի, թեեւ այս դեպ­քում էլ հար­ցեր կան. հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ եվ­րո­պա­կան, ա­վե­լին՝ ա­րեւմտ­յան կու­րա­տո­րի ֆունկ­ցիան Մակ­րոնն էր ի­րա­կա­նաց­նում: Ինչ որ պա­հե­րի էլ Շոլցն էր մեյ­դա­նում հայտն­վում, բայց դրա­նում ա­վե­լի շատ քա­ղա­քա­կան ինչ-ինչ դի­վի­դենտ­նե­րի տո­ղա­տա­կա­յին ի­մաստ կար: Ու հի­մա, ե­թե Դու­դան է ԵՄ-ի անու­նից Հա­յաս­տա­նում, պետք է մտա­ծել, թե նա Մակ­րո­նի պատ­վի­րա­կի դե­րո՞ւմ է, թե՞ Ա­րեւ­մուտ­քում ինչ-որ բան է փոխ­վել, եւ Դու­դան Հա­յաս­տան է ե­կել Մակ­րո­նին շրջան­ցե­լով:

Այս վեր­ջին հար­ցին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք՝ այն պաշ­տո­նա­կան պատ­ճա­ռա­բա­նութ­յու­նը, ո­րը լե­հա­կան կող­մը դրեց այս այ­ցի հիմ­քում, իր հեր­թին է ակ­նար­կում, որ Դու­դան Հա­յաս­տա­նում է ոչ այն­քան Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հի, որ­քան Եվ­րո­պա­յի ներ­կա­յա­ցուց­չի դե­րով: Այս­պես, Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հի մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան բյու­րո­յի ղե­կա­վար Մես­կո Պավ­լա­կը հայ­տա­րա­րեց, որ հա­յաս­տան­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­նա­կան թե­մա­նե­րից մե­կը տա­րա­ծաշր­ջա­նում տի­րող ի­րա­վի­ճակն ու Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թացն է: Ա­վե­լին, Պավ­լա­կը ման­րա­մաս­նեց, որ եր­կու շա­բաթ ա­ռաջ Դու­դան Բաք­վում էր՝ COP29 հա­մա­ժո­ղո­վի հետ կապ­ված, հան­դի­պել է Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ եւ քն­նար­կել նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում տի­րող ի­րա­վի­ճա­կը եւ խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը։ «Այժմ հայ­կա­կան կող­մի հետ խո­սե­լու ժա­մա­նակն է»,- ա­սել է նա­խա­րա­րը:

Ս­րա­նից զատ, Պավ­լա­կը այ­ցի հետ կապ­ված այլ ակ­նարկ­ներ եւս հնչեց­րեց. «ԵՄ ընդ­լայ­նու­մը Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րից է»: Ու քա­նի որ հուն­վա­րից Լե­հաս­տանն է նա­խա­գա­հե­լու ԵՄ Խոր­հուր­դը, իսկ Հա­յաս­տա­նը վեր­ջին տա­րի­նե­րին շատ ա­վե­լի բաց է դար­ձել Արեւ­մուտ­քի եւ ԵՄ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար, ուս­տի՝ «Լե­հաս­տա­նի նա­խա­գա­հութ­յու­նը կամ­րապն­դի այդ մի­տու­մը»:

­Վեր­ջա­պես, այ­սօր Դու­դան կայ­ցե­լի Ե­րասխ՝ մաս­նակ­ցե­լու Հա­յաս­տա­նում Եվ­րո­պա­կան միութ­յան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան հետ հա­մա­տեղ պա­րե­կութ­յա­նը, ո­րը եւս ու­շագ­րավ ակ­նարկ է այս այ­ցի շար­ժա­ռիթ­նե­րի մա­սին:

­Կարճ ա­սած, լե­հա­կան կող­մը մատ­նան­շում է այ­ցի առն­վազն ե­րեք հիմ­նա­կան պատ­ճառ, եւ այդ ե­րեքն էլ Հա­յաս­տան-ԵՄ դաշ­տում են, այլ ոչ թե հայ-լե­հա­կան: Սա­կայն այս ե­րեք դե­տալ­ներն էլ ոչ թե հար­ցե­րի պա­տաս­խան­ներ չեն տա­լիս, այլ միայն նոր հար­ցեր են ա­ռաջ քա­շում: Ու «ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը». ի՞նչ է ստաց­վում, Դու­դան սկսել է զբաղ­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցո՞վ: Բայց Լե­հաս­տա­նը, ո­րի նա­խա­գա­հը մոտ 15 տա­րի այս կող­մե­րում ան­գամ չի ե­րե­ւա­ցել, եր­բե­ւէ ո­րե­ւէ կերպ չի ներգ­րավ­վել հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մեջ, հի­մա այդ ին­չո՞ւ ո­րո­շեց միջ­նորդ դառ­նալ, այն էլ՝ Մակ­րո­նի փո­խա­րեն: Բայց նաեւ այս նյո­ւան­սը հաշ­վի առ­նենք. այն, որ Մակ­րո­նի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յու­նը, ո­րը նա ի­րա­կա­նաց­նում էր ան­ձամբ կամ Շառլ Մի­շե­լի մի­ջո­ցով ձա­խող­վեց, դա հայտ­նի փաստ է: Մեծ ծրագ­րի ի­մաստն էր Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նին տա­լու մի­ջո­ցով հաս­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», ո­րի են­թա­տեքստ­նե­րից մեկն էլ ռուս­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­նելն էր: Սա­կայն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ա­րեւմտ­յան մո­դե­լով այդ­պես էլ չկնքվեց, ա­վե­լին՝ Ա­լիե­ւը մեր­ժել է ա­րեւմտ­յան հար­թա­կում ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն, եւ երբ Մակ­րո­նը փոր­ձեց ինչ-ինչ ճնշում­նե­րի գնալ, Ա­լիե­ւը գնաց նաեւ Ֆ­րան­սիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­ման: Կարճ ա­սած, որ­պես միջ­նորդ, Մակ­րո­նը, կրկնենք, ա­մեն ինչ ձա­խո­ղեց: Ու հի­մա այն տպա­վո­րութ­յունն է, որ Դու­դա­յին փոր­ձում են նշա­նա­կել` որ­պես Մակ­րո­նին փո­խա­րի­նող: Ե­թե ոչ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ կու­րա­տո­րութ­յան, այլ գո­նե հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կա­յով:

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Այն, որ Ա­րեւ­մուտ­քը ներ­կա ի­րա­վի­ճա­կում պետք է ա­մեն ինչ ձա­խո­ղած Մակ­րո­նի փո­խա­րեն ինչ-որ մե­կի վրա դներ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան, ի­հար­կե, սպա­սե­լի էր: Ա­մեն դեպ­քում, Բր­յու­սե­լի փո­խա­րեն ռու­սա­կան տա­րած­քում՝ Կա­զա­նում տե­ղի ու­նե­ցավ Նի­կո­լի ու Ա­լիե­ւի հան­դի­պու­մը, դրա հի­ման վրա եր­կու կող­մերն էլ հայ­տա­րա­րե­ցին «խա­ղա­ղութ­յան պայ­մանգ­րի» հետ կապ­ված վեր­ջին կե­տե­րի շուրջ ընդ­հան­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին՝ թե­ման տե­ղա­փո­խե­լով դե­տա­լա­յին հստա­կեց­ման դաշտ: Այ­սինքն, կա­րող է գոր­ծըն­թա­ցը հան­կարծ ա­վարտ­վել հենց նման նո­տա­յով, ո­րը Ա­րեւ­մուտ­քին պար­զա­պես դնում է խա­ղից դուրս վի­ճա­կում: Իսկ սա ա­հա­զանգ էր, որ պետք է հիմ­նա­կան խա­ղա­վա­րին՝ Մակ­րո­նին փո­խել:

­Ճիշտ է, դեռ կան «շպիոն» դի­տորդ­նե­րը, սա­կայն այս­տեղ էլ Ա­րեւ­մուտ­քի հա­մար կա­րող են անս­պա­սե­լի զար­գա­ցում­ներ լի­նել: Գա­լիք տա­րե­սկզ­բին լրա­նում է այդ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յուն կոչ­վա­ծի գոր­ծու­նեութ­յան ժամ­կե­տը: Այ­սինքն, պետք է կա´մ ժամ­կետն ա­ռան­ձին ո­րոշ­մամբ եր­կա­րաց­նել, կա´մ միջ­նորդ­նե­րը մե­խա­նի­կո­րեն կհե­ռա­նան: Դեռ ա­միս­ներ ա­ռաջ կա­յին ո­րո­շա­կի ազ­դակ­ներ, որ Նի­կո­լը եվ­րաշ­պիոն­նե­րի ժամ­կե­տը եր­կա­րաց­նե­լու հար­ցում դեմ գնա: Իսկ նրա վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը պետք է որ Եվ­րո­պա­յի ե­ղած մտա­վա­խութ­յուն­նե­րը բազ­մա­պատ­կի: Հի­շեց­նենք, որ Նի­կո­լը նման կար­ծիք հայտ­նեց. «Այն սահ­մա­նը, ո­րը սահ­մա­նա­զատ­ված է, այդ­տեղ օբ­յեկ­տի­վո­րեն դի­տորդ ու­նե­նա­լու կա­րիք չկա պար­զա­պես»: Ճիշտ է, Նի­կո­լը դա հրամց­րեց Ա­լիե­ւին ա­րած ա­ռա­ջար­կի տես­քով, բայց դա «հոն­քը շտկե­լու փո­խա­րեն` աչ­քը հա­նեց»: Այ­սինքն, այդկերպ Նի­կո­լը ցույց տվեց, որ դի­տորդ­նե­րի թե­ման իր եւ Ա­լիե­ւի քննարկ­ման օբ­յեկտ է, այ­սինքն, թե­մա է մի դաշ­տում, ո­րի վրա Եվ­րո­պան ազ­դե­ցութ­յու­նը կորց­րել է: Նաեւ, մի բա­նում Նի­կո­լը ճիշտ է. ե­թե կա սահ­մա­նա­զա­տում, ի՞նչ դի­տորդ: Կամ այս­պես. ե­թե ար­վել է սահ­մա­նա­զա­տում, եւ կա դի­տոր­դի կա­րիք, այ­սինքն` մտա­վա­խութ­յուն, որ սահ­մա­նա­զատ­ված հատ­վա­ծում անգամ ա­զե­րի­նե­րը կա­րող են մեծ կամ փոքր սադ­րանք­նե­րի գնալ, ու­րեմն Նի­կո­լը ստիպ­ված է լի­նե­լու ծանր հար­ցի պա­տաս­խա­նել. բա այդ ին­չո՞ւ է սահ­մա­նա­զա­տում ա­րել, դրա­նով Հա­յաս­տանն ի՞նչ է ստա­ցել: Հաշ­վի առ­նե­լով Նի­կո­լի բա­ցատ­րութ­յու­նը, թե՝ սահ­մա­նա­զա­տու­մով ամ­րաց­նում է խա­ղա­ղութ­յու­նը, լիո­վին օ­րա­կար­գից դուրս կգա:

­Կարճ ա­սած, Ա­րեւ­մուտ­քի հա­մար աս­տի­ճա­նա­բար հա­սու­նա­նում է մի ի­րա­վի­ճակ, երբ հար­ցա­կա­նի տակ է դրվում նաեւ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղի մեջ պա­հող քիչ թե շատ ռեալ վեր­ջին գոր­ծի­քը՝ «շպիոն» դի­տորդ­նե­րի ինս­տի­տու­տը, ո­րը, ի դեպ, բա­ցի հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից, նաեւ այլ չգո­վազդ­վող գոր­ծա­ռույթ­ներ ու­նի: Եվ այն, որ Դու­դան ո­րո­շել է ան­ձամբ դի­տորդ­նե­րի հետ այ­սօր «պա­րե­կութ­յուն» ա­նել, դա էլ իր հեր­թին է ակ­նար­կում այն մտա­հո­գութ­յան մա­սին, ո­րը կա ա­րեւմտ­յան հար­թա­կում: Հա­մե­նայն­դեպս, դրա­նով փոր­ձում են ա­վե­լորդ ան­գամ Նի­կո­լին, մի­գու­ցե՝ Ա­լիե­ւին ցույց տալ, թե այս դիր­քը Ա­րեւմ­ուտ­քը հա­մա­ռո­րեն կպա­հի: Թե­կու­զեւ Նի­կո­լին ինչ-որ նո­րաց­ված եվ­րաե­րա­զանք­ներ խոս­տա­նա­լով:

ԻՍԿ ԹՐԱՄՓՆ Ի՞ՆՉ ԿԱՍԻ

Չ­նա­յած մյուս կող­մից դեռ փաստ չէ, որ Նի­կոլն ի­րոք ու­զում է դի­տորդ­նե­րի դուրս­բե­րու­մը: Դա­տե­լով նրա հի­շա­տակ­ած խոս­քից` այդ դի­տորդ­նե­րը նրա հա­մար նաեւ խա­ղա­թուղ­թ են Ա­լիե­ւի հետ շփում­նե­րում, եւ նրանց հե­ռա­նա­լը Նի­կո­լին կզրկի այդ թեեւ շատ թույլ, բայց վեր­ջին խա­ղաթղ­թե­րից մե­կից եւս: Մինչ­դեռ եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րը որ­քան էլ որ փոր­ձում են շա­րու­նա­կել հա­րավ­կով­կաս­յան խա­ղը, սա­կայն նրանք էլ հար­ցա­կան­նե­րի պա­կաս չու­նեն: Հա­մե­նայն­դեպս, պա­տա­հա­կան չէր, որ օրերս ՀՀ-ում Եվ­րա­միութ­յան դես­պան Վա­սի­լիս Մա­րա­գոս­նը հայ­տա­րա­րեց, որ Եվ­րո­պա­յում դի­տորդ­նե­րի հետ կապ­ված դեռ վերջ­նա­կան ո­րո­շում չկա:

Այ­սինքն, չմո­ռա­նանք, որ գա­լիք հուն­վա­րին Ս­պի­տակ տուն է մտնում Թ­րամ­փը, եւ թե նա հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ինչ կուրս կվերց­նի կամ ո­րե­ւէ կուրս կվերց­նի՞, դժվար է պատ­կե­րաց­նել, թեեւ նա հասց­րել է խո­սել Նի­կո­լի հետ, նա­խօ­րեին էլ՝ Ա­լիե­ւի: Մեկ բան հաս­տատ է՝ Թ­րամ­փի այդ ո­րո­շու­մը մե­ծա­պես կախ­ված է նրա­նից, թե ինչ հա­րա­բե­րութ­յուն­ներ կկա­րո­ղա­նա ստեղ­ծել Մոսկ­վա­յի հետ, ո­րը բա­վա­կա­նին ժա­մա­նակ պա­հան­ջող հարց է: Այ­սինքն, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ այդ ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում չի հստա­կեց­վի նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան ա­պա­գա քա­ղա­քա­կա­նութ­յու­նը:

Մ­յուս կող­մից, այդ ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված նաեւ Եվ­րո­պա­յում է սկսվել ա­վե­լի շատ ցու­նա­միի նման­վող փուլ: Քա­նի դեռ Բայ­դենն ա­թո­ռին է, ո­րո­շա­կի խա­ղեր կա­րո­ղա­նում են շա­րու­նա­կել: Սա­կայն Բայ­դե­նի հե­ռա­նա­լուն մնա­ցել է մի վեց շա­բա­թի չափ ժա­մա­նակ, ո­րը մի­գու­ցե բա­վա­րար է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ սար­քե­լու, սա­կայն միան­գա­մայն ան­բա­վա­րար է ռեալ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ կա­ռու­ցե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, երբ խոս­քը ոչ ա­մե­նաա­ռաջ­նա­յին ուղ­ղութ­յու­ննե­րից մե­կի՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին է: Այ­սինքն, մի­գու­ցե այս ժա­մա­նա­կում ըն­դուն­վի եվ­րաշ­պիոն­նե­րի ման­դա­տը եր­կա­րաց­նե­լու ո­րո­շում: Բայց դա ի՞նչ կտա, ե­թե վա­ղը Թ­րամփն անց­նի պաշ­տո­նի եւ, ա­սենք, ո­րո­շի, որ հա­րավ­կով­կաս­յան հար­թակն ի­րեն ա­ռանձ­նա­պես չի հե­տաքրք­րում, այն էլ՝ Ռու­սաս­տա­նի դեմ պո­տենց­իալ երկ­րորդ ճա­կա­տի ֆունկ­ցիա­յով:

Ու նույ­նը կա­րե­լի է ընդ­հան­րա­կան ի­մաս­տով ա­սել Դու­դա­յի այս այ­ցի մա­սին: Ու­զում է հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով միջ­նո՞րդ դառ­նալ: Բայց ի՞նչ միջ­նորդ, երբ կող­մե­րը հայ­տա­րա­րել են ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ ֆի­նի­շա­յին փուլ դուրս գա­լու մա­սին: Այ­սինքն, ե­թե Դու­դա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Պավ­լա­կը խո­սում է հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով Հա­յաս­տա­նում բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին, պարզ հարց՝ որ ի՞նչ, կոնկ­րետ ին­չի՞ մա­սին: Ա­ռա­վել եւս, որ Ա­լիեւն առ­հա­սա­րակ  հրա­ժար­վել է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­ման ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յամբ քննար­կե­լուց, լի­նի այդ Արեւ­մուտ­քը Մակ­րո­նի, թե Դու­դա­յի դեմ­քով, դրա­նից բան չի փոխ­վում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում