«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս ընդդիմությունի՞ց էին մարդիկ պահանջում, որ մանդատ դնեն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիշո՞ւմ եք ֆինանսների նախարար ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բոցաշունչ ելույթը ԱԺ ամբիոնից: Նա ասում էր, որ հերոս է այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է բիզնես հիմնել, ապրանքներ եւ ծառայություններ է առաջարկում հանրությանը: Ըստ նրա` հերոս է նաեւ պետական աշխատողը, ով գերադասում է շարունակել աշխատել պետական համակարգում, մինչդեռ մասնավոր սեկտորում շատ ավելի մեծ գումարներ կարող էր աշխատել։ Ավելին՝ նա համարում էր, որ պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը: Եվ ահա ի՞նչ է պարզվում՝ Վահե Հովհաննիսյանն իր չափորոշիչներով՝ կրկնակի «հերոսություն» է արել: Փաստաբանները երեկ ասուլիս էին հրավիրել ու ահազանգում էին, որ նույն Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով, արել է այնպես, որ իր հյուրանոցից միլիոնավոր դրամների մեկ անձից գնում կատարեն, իր ընկերությունը գրանցել է քեռու անունով, եւ այդ ընկերությունը 98 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել: Ինչ խոսք, իրոք, կրկնակի «հերոսություն» է այսքանից հետո՝ մնալը նախարարի աթոռին: «Մենք թույլ չենք տա ծածկել այս գործը։ Եթե կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ապա չի կարող անտարբեր մնալ այս հարցի հանդեպ։ Եթե մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ նախարարը հրաժարականի դիմում չներկայացնի, մենք կշարունակենք մեր քայլերը»,- տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Իր վարքագծով շարունակում է զարմացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Համացանցը վերջերս ողողվել էր նրա գոհ լուսանկարով ՔՊ-ական պատգամավորների ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միասին, ինչը, բնականաբար, արժանացավ շարքային ընդդիմադիրների խիստ քննադատությանը: Եվ ահա ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենը օգնության է շտապել, կարծես թե, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության ընթացքում էլ լուսանկարվել էին: «Պարզվում է մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, եւպատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաեւ լուսանկարվել է ինձ հետ», - գրել է Ալեն Սիմոնյանը: Բայց ասվածը չէ էականը, այլ այն, որ՝ վա՛յ մեզ, եթե ընդդիմադիր պատգամավորը մնացել է Ալենի պաշտպանության հույսին: Ու այս ընդդիմությունի՞ց էին մարդիկ պահանջում, որ մանդատ դնեն: Միանգամից ասենք՝ Գեղամ Նազարյանը պնդում է՝ չի՛ դնելու:

Իսկ մանդատ դրածներից ապշելու վարք է դրսեւորել ՔՊ-ական գրեթե նախկին պատգամավոր ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ: Խոսելով պնդումների մասին, որ ինքը մանդատը դրել է Նիկոլ Փաշինյանի հարկադրմամբ՝ վրդովվել է ու կրկին փաստել հարցի ճշմարտացիությունը: «Ո՞վ էր ասաց՝ Սահմանադրություն խախտելով որոշում եք կայացրել: Դա իմ սահմանադրական իրավունքն է, կանոնակարգ օրենքի համաձայն ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացրել եմ որոշում անձամբ եւ դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու։ Խնդրում եմ այսքանով բավարարվել», - ասել է Զեյնալյանը: Լավ, էլ հարկադրանքն ինչպե՞ս է լինում, եթե անձամբ Փաշինյանը զանգել է կամ sms գրել, որ պետք է մանդատը դնես, թե՞ Նիկոլի կացնային քաղաքականությունն այլ դրսեւորումներ էլ է ենթադրում: Թեպետ Հովիկ Աղազարյանի օրինակը տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Այնպես որ, Զեյնալյանն, իրոք, լավ է պրծել:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան