5 րոպե ծայրահեղ ցուրտն անչափ օգտակար է մարդկանց համար. հետազոտություն

Հասարակություն

Քունը բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի վերականգնման և բնականոն գործունեության համար: Երբեմն սթրեսը և այլ գործոններ ազդում են մեր քնի որակի վրա, սակայն գիտնականները տարեցտարի փնտրում են եղանակներ, որոնք հնարավորություն կտան մեզ ավելի արագ և խոր քուն մտնել: Նոր հետազոտության ընթացքում գիտնականներն, ըստ ամենայնի, միանգամայն նոր եղանակ են հայտնաբերել, գրում է Gizmodo-ն։

Կանադայից և Ֆրանսիայից հետազոտողների միջազգային թիմը ապացույցներ է գտել, որ ծայրահեղ ցրտին պարբերաբար ենթարկվելը կարող է իրականում դրական ազդեցություն ունենալ մեր քնի որակի վրա: Նշենք, որ խոսքն օրական ընդամենը 5 րոպե ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում կանոնավոր մնալու մասին է:

Մոնրեալի և Պուատիեի համալսարանի թիմը սառեցնող հետազոտություն է անցկացրել՝ հետևելու ամբողջ մարմնի ամենօրյա «կրիոխթանման» հնարավոր օգուտներին: Հետազոտության ընթացքում գիտնականները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են առողջ կամավորներին և պարզել, որ սառը պայմաններում անցկացված թերապիայի ընթացքում մարդկանց քնի տևողությունը և որակը մեծանում է: Հետազոտողների բացահայտումները ցույց են տալիս, որ կրիոխթանումը, հավանաբար, արդյունավետ եղանակով բուժում է քնին առնչվող խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հետազոտությանը մասնակցել են ընդհանուր առմամբ 9 կին և 11 տղամարդ՝ բոլորը 20 տարեկան: Փորձը տևել է 5 օր. ամեն օր ժամը 18-ին կամավորները հանվում էին և 5 րոպե մնում մինչև -90 աստիճան սառեցված խցիկում: Նշենք, որ մնացած դեպքում կամավորներն ապրել են սովորականի պես, սակայն նրանց ապրելակերպը սահմանափակվել է քնի որակի վրա ազդելու ունակ ոգելից խմիչքի, կոֆեինի և այլ մթերքների արգելքով։
Փորձարկվողներին տրվել են նաև սարքեր, որոնք հետևում էին նրանց սրտի զարկերի հաճախականությանը, ուղեղի գործունեությանը և քնի ռեժիմին, երբ նրանք գնում էին քնելու: Բացի դրանից, հետազոտության մասնակիցները քնի որակը գնահատող հարցաթերթիկներ են լրացրել: Որպես համեմատական ​​հսկողություն՝ կամավորները երկրորդ անգամ անցել են նույն դիտարկման ընթացակարգը, բայց գործնականում քնելուց առաջ որևէ սառը թերապիա չեն ստացել:

Արդյունքները ցույց են տալիս, որ կամավորները կրիոթանումից հետո ավելի լավ են քնել, բայց ոչ անմիջապես: Հետազոտողները նշում են, որ արդյունքների տարբերությունը նկատվել է միայն սեանսների հինգերորդ օրվանից հետո։ Առավել էական փոփոխությունները նկատվել են քնի ամենավերականգնող փուլի՝ դանդաղ ալիքի կամ խոր քնի ժամանակ:

Հետազոտության հեղինակները նշել են, որ միջին հաշվով փորձարկվողների խոր քունը սառը թերապիայից հետո 7,3 րոպեով ավելացել է: Կամավորները միաժամանակ նշել են, որ քնի որակը բարելավվել է կրիոխթանման ենթարկվելուց հետո, թեև ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում փոփոխությունը նշանակալի է եղել միայն կանանց համար:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cryobiology հանդեսում: Սակայն հետազոտության հեղինակները նշում են, որ չարժե շտապել և մարդու չափսերի հասնող սառցարան գնել։ Նախ, քնի բարելավումները դեռևս բավականին համեստ են: Երկրորդ, արդյունքները հիմնված են փոքր ընտրանմուշի վրա և հետագա հետազոտություն են պահանջում:
Ընդսմին, ըստ հետազոտության համահեղինակ, Մոնրեալի համալսարանի Կինեզիոլոգիայի և ֆիզիական ակտիվությունն ուսումնասիրող դպրոցի դոցենտ Օլիվյե Դյուպուիի՝, նա և իր գործընկերները կարծում են, որ կրիոխթանումը կարող է հատկապես օգտակար լինել քնի խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է այն մարդկանց վրա, ովքեր նման խնդիրներ չեն ունենում։
Ի դեպ, այս հետազոտությունը Դյուպուիի թիմի ավելի մեծ՝ կրիոխթանման առողջության օգուտներն ուսումնասիրող նախագծի մի մասն է: Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է պոտենցիալ կերպով թեթևացնել ցավն ու բորբոքումը:
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին