Շատերի համար Երեւանի Սուրբ Աստվածածնի Հովանու ռուս ուղղափառ տաճարն իրենց տան նման հարազատ մի վայր է դարձել. Հայր Արսեն

Ներքաղաքական

Երեւանի Սուրբ Աստվածածնի Հովանու ռուս ուղղափառ տաճարի հոգեւորական հայր ԱՐՍԵՆ ավագ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ հետ բացառիկ զրույցում ուշագրավ մանրամասներ ենք պարզել՝ եկեղեցու պատմության եւ առօրյայի մասին: Նա պատմեց, որ Ռուսական կայսրության եւ մասնավորապես՝ Արեւելյան Հայաստանի ռուսական եկեղեցիների շարքում որոշակի դեր են խաղացել զինվորական եկեղեցիները: Դրանք կառուցվել են այն վայրերում, որտեղ տեղակայված էին ռուսական կայազորները: Կառուցվել են օրինակելի նախագծով, որը հաստատել է ռուսական շինարարական հանձնաժողովը: Հայաստանի տարածքում Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցված եկեղեցիներից են Քանաքեռի 1-ին Պոլտավյան գնդի Սուրբ Աստվածածնի ռուս ուղղափառ տաճարը, որտեղ էլ հանդիպեցինք այդ եկեղեցու հոգեւորականին:


— Հայր Արսեն, նախ անդրադառնանք, թե երբ է հիմնադրվել Սուրբ Աստվածածնի Հովանու տոնին նվիրված ռուս ուղղափառ տաճարը Երեւանում։


— Իրականում բավական հետաքրքիր պատմություն ունի Ամենասրբուհի Աստվածածնի Հովանու տաճարը, որի մասին քչերն են հավանաբար տեղյակ։ Այն հիմնադրվել է XX դարի 10-ական թվականներին: Հայաստանում ուղղափառ գլխավոր եկեղեցական կառույցն է, որը պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն: Կառուցված է նարնջագույն, սրբատաշ տուֆից՝ միդիս շարվածքով։ 2004 թ. եկեղեցու բակում` մուտքից աջ, ռուսական ավանդական ուղղափառ ճարտարապետության ոճով կառուցվել է չորս սյուներով շրջապատված Սբ. Խաչը` «Սուրբ Ռուսիո զինվորությանը», «Воинству Святой Руси») նվիրված մատուռը՝ ի հիշատակ զոհված ռուս զինվորների:
Դեռեւս խորհրդային տարիներին ավերվել էին գմբեթն ու զանգակատունը։ Ցավոք, այդ ժամանակ տաճարը վերածվել էր Մշակույթի տան եւ կինոթատրոնի։ Ավագ սերնդի ներկայացուցիչները պատմել են, թե նախկինում ինչպես են մարդիկ այստեղ նույնիսկ պարել...


 — Շատերն են փաստում, որ Սուրբ Աստվածածնի Հովանու ռուս ուղղափառ տաճարն իր դիրքով, տեսքով ու բովանդակությամբ առանձնահատուկ է մեր իրողությունում: Ո՞րն է գաղտնիքը:


— Ինչպես նշեցի, կարեւոր նշանակություն ունեցող այս եկեղեցու պատմությունը սկսվել է դեռեւս 20-րդ դարի սկզբին։ Ռուս հայտնի կայսր Նիկոլայ Երկրորդը ճարտարապետների հետ ունեցած իր զրույցի ժամանակ նրանց առջեւ խնդիր էր դրել, որպեսզի նախագծեին ոչ թե հարուստ հարդարանքով կամ չափազանց մեծ տաճար, այլ առաջին հերթին կարեւոր նշանակություն տային այն հանգամանքին, որպեսզի տաճարի մեջ հնարավոր լիներ տեղ հատկացնել թվով շատ զինվորներին։
Ընդ որում՝ հենց այսպիսի տաճար կա նաեւ Գյումրիում, որի մասին գուցե քչերը գիտեն։ Շատերն էլ գուցե տեղյակ չեն, սակայն մեր ընթերցողների համար նաեւ պետք է նշեմ, որ այն Աստվածահայտնության տաճարն է, որը հայնի է նաեւ Սբ. Արսենիոս Սերբացի եկեղեցի անունով։


— Իսկ ինչո՞ւ է հենց այստեղ կառուցվել եկեղեցին: Ի՞նչ խորհուրդ ունի այս եկեղեցին՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոց, 68 շենք հասցեում:


— Այդ առիթով պետք է մեկ հետաքրքիր հանգամանքի մասին ընդգծեմ։ Քանաքեռում գործող այս եկեղեցու հետ համատեղ նաեւ կառուցվել է վեց շենք՝ զինվորների, սպաների, ինչպես նաեւ գնդերեց հոգեւորականի տներ ու զորանոցներ։ Ըստ որոշ տվյալների` զինվորականների հոգեւոր կարիքները բավարարելու համար 1913-1916 թթ. Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցվել է ներկայիս Սուրբ Աստվածածնի Հովանու տաճարը, Շինարարության վերահսկողությունն իրականացրել է Վասիլի Միրզոյանը: Խորհրդային շրջանում օգտագործվել է որպես զինվորական կինոթատրոն եւ մշակույթի տուն:


 — Ի՞նչ ուշագրավ պատմություն կհիշեք այս պահին՝ կապված եկեղեցու հետ, որի մասին հանրությունը եւս արժե, որ իմանա։


— Այո, կա մի ուշագրավ պատմություն, որի մասին հանրությունը եւս արժե, որ իմանա։ Ժամանակին Հայաստան էր եկել ազգությամբ մի ղազախ, ով, ի դեպ, հենց այստեղ էր ծառայել՝ դեռեւս 60-ական թվականներին։ Այն ժամանակ, երբ նախագահը Սերժ Սարգսյանն էր, նա նամակ էր գրել նախագահին, որպեսզի թույլտվություն ստանար իր իսկ ծառայության վայր այցելելու համար։ Իհարկե, նախագահն իր կողմից դրական էր արձագանքել վերջինիս ցանկությանը եւ նրան թույլ էր տվել, որ այցելեր Հայաստան։ Եվ նա այցելեց մեր եկեղեցին։ Դա այն պահին էր, երբ Մշակույթի տան ժամանակներից մնացած հին ջահն էին հանում եւ եկեղեցում շինարարություն էր ընթանում։ Երբ նա մտավ տաճար եւ տեսավ այդ ջահը, միանգամից սկսեց արտասվել։ Ղազախն այնտեղ եղել էր կինոմեխանիկ ու զինվորների համար ցուցադրել էր ֆիլմեր։
Իր կողմից այդ ղազախը մի հին նկար բերեց եւ հուզված նվիրեց մեզ, որն էլ մինչ այժմ շարունակում է պահվել մեր արխիվում։ Հատկանշական փաստերից մեկն էլ այն է, որ «Քանաքեռի կանթեղ» («Канакерская лампада») եկեղեցական բրոշյուրում երիտասարդ մեխանիկի պատկերով հենց այդ լուսանկարն է հրապարակվել, ով բավական հուզումնալից պատմել էր, թե ինչպես է ծառայել։


— Ամփոփելով մեր զրույցը՝ անդրադառնանք այսօր Երեւանում Ռուս ուղղափառ եկեղեցու խնդիրներին եւս: Կա՞ն այդպիսիք։


— Խնդիրներ` որպես այդպիսին, կարող եմ նշել, որ չենք ունենում: Չհաշված, իհարկե, որոշակի փոքրիկ դետալներ, որոնք անգամ անբնական կլիներ, եթե չլինեին: Մնացյալ դեպքերում մենք լրջագույն որեւէ խնդիրների չենք առնչվում։ Ավելին ասեմ` ստեղծված են բոլոր հնարավոր միջոցները՝ մարդկանց մեր հոգեւոր տուն՝ այս դեպքում եկեղեցի ընդունելու համար։ Փոքրիկ իրավիճակներ, իհարկե, ժամանակին եղել են, սակայն դրանք ոչ այնքան լուրջ են, որոնց մասին կարելի է առանձնակի կերպով անդրադառնալ։ Շատերի համար ռուս ուղղափառ այս տաճարն իրենց տան նման հարազատ մի վայր է դարձել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում