«Ժողովուրդ». Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք տարվում են ՌԴ: Թեեւ իրականում՝ ՌԴ-ով Ղազախստան: Եվ հիմա պարզվում է՝ նույն գործարքն արվում է առանց Հայաստանի:

«Sputnik Վրաստան»-ը գրում է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանը Ղրղզստանին վաճառել է 1,5 միլիարդ դոլարի ապրանք, որից 50 միլիոն դոլարը եղել է մեքենաների վաճառք։

Գաղտնիք չէ, որ Հայաստանից մեքենաների ներկրումը և արտահանումը 2021-2023 թվականներին բում ապրեց, ապա աստիճանաբար նվազեցին արտահանման ծավալները, սակայն ավելացան քրեական գործերի քանակը։ Պաշտոնապես բացատրվեց, թե Վրաստանը սահմանափակումներ դրեց Հայաստանի առաջ, որոնք պատճառ դարձան մեքենաների արտահանման և ներմուծման բումի անկմանը։

Հայաստանում արտահանման և ներկրման ցուցանիշները նվազեցին հետևյալ կերպ։

Օրինակ՝ 2021 թվականի նկատմամբ 2022-ին աճել էին ներմուծման ծավալները: 2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ներմուծվել էր 4410 մեքենա, իսկ 2022-ին՝ 24 367, որը 5.5 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:

2019 թվականին պատկերն ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2021, 2022 թվականներին 2019 թվականի հետ համեմատ մեքենաների ներմուծման քանակը նվազել է։

2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար գործում էին արտոնյալ մաքսատուրքեր, Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր թիվը 33 577 էր։ Նույն ժամանակահատվածում ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքը կազմել է շուրջ 45,4 մլրդ դրամ, իսկ վճարված մաքսատուրքի արժեքը՝ 3,5 մլրդ դրամ։

«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը 2024 թվականի գարնանը կանխատեսել էր, որ Հայաստանից ավտոմեքենաներ գնելը ռուսաստանցիների համար այլևս հետաքրքիր չի լինի, Հայաստանում էլ կնվազեն վաճառքի ծավալները։

Այդպես էլ եղավ, և վրացի իշխանությունների հետ երկօրյա խաշ-խորոված ուտող երիտիշխանավորները այդպես էլ չեն կարողանում լուծել հայ-վրացական հարաբերություններն այնպես, որ Վրաստանը նախընտրի ՀՀ-ի հետ մեծացնել առևտրաշրջանառությունը, այլ ոչ՝ Ղազախստանի, ինչպես պատահեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում