Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի փոփոխության նախագծին

Հասարակություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Թովմասյանը «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ դիմել են Կառավարությանը։

Առաջարկում են խմբագրել օրհներգի տեքստը․ չորրորդ տունը բարձրացնում են առաջին տնից հետո։ Այդ տարբերակում հիմնը ավարտվում է

«Նայիր նրան` երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան» քառատողով։

«Շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել Հայաստանի Հանրապետության օրհներգի նույն ձևի կատարման։ Չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ։ Երբեմն ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Եթե մենք միջոցառում ենք կազմակերպում, որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին»,- Կառավարության նիստում նշեց վարչապետ Փաշինյանը։

Ըստ նախագծի, այսուհետ ամեն երկուշաբթի դասերը սկսելուց առաջ ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում և քոլեջներում պարտադիր կլինի օրհներգի կատարումը։

Ըստ օրենքի գործող տարբերակի՝ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների բացման և փակման ժամանակ է օրհներգը կատարվում։ Առաջարկվում է օրհներգը կատարել նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ։

Նախատեսվող փոփոխությամբ առաջարկում են նաև հանել օրենքի հետեւյալ հատվածը՝ օրհներգի տարբերակը գործում է մինչև նոր օրհներգի տեքստի ու երաժշտության սահմանումը։

Իսկ օրենքով նախատեսված առանձին դեպքերում կառավարությունը կարող է թույլ տալ օգտագործել օրհներգի կարճ տարբերակ։

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին