«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքացու քթից բռնած տանում-բերում են ու մի բան էլ, իբր լավություն՝ անձեռոցիկ են շպրտում

Հասարակություն

Քաղաքային տրանսպորտից կարելի է խոսել անդադար եւ տեղին, հատկապես երբ գալիս է անձրեւ, իսկ հիմա` արդեն ձյուն: Կաթվածահար եղած երթեւեկություն, խցկված մարդիկ տրանսպորտում ու 100 դրամի դեֆեցիտ: Այն իրականությունը, որն այժմ տիրում է Երեւանում, տարիներ առաջ անգամ վատ երազում հնարավոր չէր տեսնել: Թանկացնելով հանրային տրանսպորտի գումարը, քաղաքային իշանությունը խոստանում է բարելավում, սակայն իրականությունը խոսում է բոլորովին այլ փաստերով:

Այսպես. ժամերով տրանսպորտին սպասող քաղաքացուն բնավ չի հուզում, թե քաղաքապետարանում նստած պաշտոյան ի՞նչ պատճառաբանություն կներկայացնի, թե ինչո՞ւ է ուշանում տրանսպորտը, իսկ եթե բախտդ բերի ու գա բաղձալի տրանսպորտը, անգամ կանգնելու տեղ չունես: Քաղաքացուն չի հետաքրքրում, թե ինչո՞ւ պիտի մտնես խանութ ու վաճառողին պաղատես, որ մի քանի հատ 100 դրամանոց տա, թե ինչո՞ւ պիտի խցանման պատճառով գործատուդ քեզ նկատողություն անի եւ այլն: Ինչուների շարքն անվերջանալի է:

Սակայն քաղաքապետարանում նստած պաշտոնյան լավ ու ճոխ բառերով ներկայացնում է, թե ինչու պետք է թանկանա տրանսպորտը եւ մի բան էլ լավության կարգով, իբր սիրելի որոշ խավերի ներկայացուցիչներ, մենք քո մասին հոգ ենք տանում ու սահմանում առավելություն, զեղչեր: Իսկ իշխանության գրպանում լավ տեղավորված ավագանու որոշ պսեվդո-ընդդիմադիրներ արդարացնեն այդ որոշումը՝ ասելով, եկեք գլուխս շոյեք, ես առաջ եմ քաշել մի քանի կետեր, որպեսզի արտոնություններից օգտվեն զինվորականները: Մինչդեռ նման արտոնություն գործել է միշտ: Դրա համար տվյալ անձինք մինչ ավագանի դառնալը՝ լավ կլիներ օրենք իմանային ու հանրության հետ աշխատած լինեին ու պիտանի բան արած լինեին: Ցավոք, փողոցից հավաքված ընդդիմություն խաղացողները, սեփական շահերը առաջ մղողները, լոմբարդից վերջապես իրենց ոսկիները հանածները, նոր հողատարածք ձեռք բերածներն այդքանը դժվար էլ հասկանային ու իսկապես մտածեին ռադիկալ կերպ եւ ամեն գնով դեմ լինեին խայտառակ թանկացումներին:

Անցնենք առաջ, իսկ ո՞վ եւ ո՞ր օրենքով է որոշել, որ պետք է լինի հստակ 100 դրամանոց: Ի դեպ, թանկացումներ են սպասվում  նաեւ տաքսի ծառայություններում: Այն մարդիկ, ովքեր որոշակիորեն ձերբազատված էին հանրային տրանսպորտում ոտնահարվելուց եւ օգտվում էին տաքսի ծառայություններից, պիտի տխուր լուր ստանան՝ հունվարի մեկից թանկանում է տաքսի ծառայությունը, ավելին՝ չի լինելու հստակ տարիֆ, այլ լինելու է ժամի, եղանակի ու խցանումներով պայմանավորված տարիֆ, որը կարող է բարձրանալ՝ ընդհուպ  նվազագույնը  2000 դրամ: Այս նորությունը, ոչ միայն ձեռք չի տալիս տաքսիներից օգտվող քաղաքացիներին, այլ նաեւ տաքսիներով գումար վաստակողներին, քանի, որ նրանց վրա էլ է ավելանում տոկոսը ու ստացվում է, որ ողջ օրը տաքսու վարորդն այս խայտառակ խցանումներով վարելով՝ ավելի շատ տոկոս պիտի վճարի տվյալ ֆիրմային, քան ինքը վաստակի:

Մնացած թանկացումները՝ ընթացքում, քանի որ երբ թանկանում է հանրային տրանսպորտը, տաքսին ու այլ փոխադրամիջոցներ, հետեւաբար իր հետ բերում է այլ թանկացումներ՝ սնունդ, հագուստ եւ այլն: Հիմա հարց՝ այս իշխանության նպատակը ո՞րն է, վերջնական հայաթափ անե՞լը Հայաստանը, թե՞ բոլորին ստրուկի նման աշխատացնելն ու շպրտեը՝ վերջնականապես կոտրելով հայի համառությունն ու կամքը: Բավական է հայի քթից բռնած տանել-բերել ու մի բան էլ, իբր լավություն` անձեռոցիկ շպրտել:

Բավական է օրինակ բերել, որ Եվրոպայում մարդիկ թանկ են վճարում ամեն բանի համար: Այդ դեպքում հարց է ծագում, իսկ Եվրոպայում նվազագույն աշխատավարձը ո՞րքան է, բուժսպասարկումը ինչպե՞ս է իրականանում, թոշակառուն որքա՞ն թոշակ է ստանում, ուսանողը ի՞նչ առավելություն ունի…

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան