«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեր նպատակն է Հայաստանում նպաստել ռուսաց լեզվի զարգացմանը. Աիդա Հարությունյան

Ներքաղաքական

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ տարբեր երկրներ միմյանց միջեւ կապը պահպանել են՝ մշակութային հարթության վրա ցուցաբերած փոխհարաբերությունների հիմքում: Հատկապես Ռուսաստանի հետ մեր ունեցած մշակութային ուղին, կարծես թե, եղել է երկկողմանի հավատարիմ փոխգործակցությամբ պայմանավորված: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով օրերս նախաձեռնել էր շատերի սիրելի «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառում:

— Տիկին Հարությունյան, ինչպե՞ս ընտրեցիք «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես համայնքի մշակութային միջոցառում կազմակերպելու ձեւ:

— Պետք է նշեմ, որ «Հարմոնիա»-ն երկար տարիներ ինտելեկտուալ խաղերով է զբաղվում դպրոցականների հետ: Առանձնակի կերպով պետք է նաեւ ընդգծեմ, որ դեռեւս ոչ ոք ազգային փոքրամասնությունների թիմերի հետ խաղ չի անցկացրել։ Արդեն 15 տարի է, ինչ ազգային համայնքների հետ մենք այս խաղն անցկացնում ենք:

— Համայնքի անդամները ակտիվորեն մասնակցո՞ւմ են նման խաղերին, եւ ինչպե՞ս եք գնահատում մասնակցության մակարդակը:

— Այո, պետք է նշեմ, որ այս մրցաշարին ռուսական համայնքն իր կողմից բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում։Ի դեպ, այս նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ:

— Ի դեպ, այս խաղը դեր ունի՞ Հայաստանի ռուսախոս համայնքի մշակութային, լեզվական ինքնության պահպանման գործում: Ինչպե՞ս եք ինքներդ դա տեսնում:

— Իհարկե։ Դա մեր խնդիրներից մեկն է՝ պահպանել ռուսաց լեզուն։ Պետք է նշեմ, որ բավականին մեծ աշխատանք է կատարվում նաեւ դպրոցականների հետ: Վերջապես պետք է ճանաչել եւ սիրել «Մեծն ու հզորը»: Մենք հենց դրա համար ենք այստեղ կատարում մեր առաքելությունը։

— Իսկ ինչպե՞ս եք տեսնում հայկական եւ ռուսական մշակույթների փոխհարաբերությունները, եւ արդյո՞ք նման խաղերը դրա զարգացման համար նպաստող գործիքներ են:

— Միանշանակ։ Հայաստանում ավագ սերունդն, ինչ խոսք, շատ լավ գիտեր երկու լեզուներն էլ՝ եւ՛ ռուսերենը, եւ՛ հայերենը: Մեր խնդիրն է պահպանել այդ ամենը:

— Արդյո՞ք «Ինչ, որտեղ, երբ» խաղը միայն երիտասարդությանն է ուղղված, թե՞ համայնքի տարբեր տարիքային խմբերը եւս մասնակցում են:

— Ազգային փոքրամասնությունների թիմերը խաղում են առանց տարիքային սահմանափակման եւ մեր ռուսական համայնքի անդամները մշտապես խնդրում են նրանց ներգրավվել խաղի մեջ: Սա էլ իր հերթին, իհարկե, երիտասարդությանը պարգեւում է բավականին մեծ ոգեւորություն եւ հետաքրքիր հիշողություններ: Մեկ բանի մասին եւս պետք է նշեմ, որ մարզերում նույնպես մեծ ոգեւորություն ենք նկատում, ինչը եւս խրախուսելի է:

— Ի՞նչ  եք ձեռնարկում, որպեսզի նման միջոցառումները հասանելի լինեն առավել լայն լսարանի համար՝ ներառյալ հայաստանցիների, որոնք ռուսերեն չեն խոսում:

— Մենք բավականին ակտիվ աշխատում ենք դպրոցականների հետ, իսկ նրանք սովորում են հայկական դպրոցներում։ Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում բոլոր քաղաքներում։ Ցանկացողները կարող են մասնակցել այդ դասընթացներին:

— Այս խաղի կազմակերպումը ինչպիսի՞ ազդեցություն ունի ռուսական համայնքի համախմբման վրա Հայաստանում:

— Ազգային փոքրամասնությունների հետ այս խաղի անցկացման արդյունքը համատեղ ժամանցի անցկացումն է, ինչպես նաեւ համայնքների միջեւ կապերի ամրապնդումը: Մեր խաղի արդյունքում հաղթում է բարեկամությունը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան