«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երկաթե մուրճը սկսել է գործել, բոլորն են պատասխան տալու, թիմի անդամները շատ ավելի խիստ կպատժվեն․ Գագիկ Մելքոնյանը ՔՊ-ի ներսում տեղի ունեցող զարգացումների մասին

Հանդիպում

«Երկաթե մուրճը սկսել է գործել, բոլորն են պատասխան տալու, գեներալ լինի, թե՝ հերոս, հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի, ու կապ չունի այդ հանցագործություն կատարածը թիմից է, թե՞ ոչ, երդվյալ հեղափոխակա՞ն է, թե՞ շարքային քաղաքացի, թիմի անդամները շատ ավելի կպատժվեն, որովհետեւ ստացվում է, որ նրանք դավաճանում են հեղափոխական արժեքները»,-անդրադառնալով իշխանության մեջ տեղի ունեցող ներքին խմորումներին, ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ընդգծելով․

-Ոչ կուսակցության ներսում, ոչ էլ առավելեւս խմբակցությունում որեւէ ներքին խմորումներ, պառակտումներ չկան։ Կադրային փոփոխություններն էլ վերջին բացառապես միտված են օրենքի էլ ավելի խիստ գործածությանը։ Ինչ վերաբերում է Աղազարյանին, ապա Աղազարյանը եւ Քյարամյանը իրենց, մեղմ ասած, ճիշտ չդրսեւորեցին, ու արդյունքը եղավ այն ինչ տեսնում ենք։Դեմոկրատական երկիր է, մեր մոտ էլ՝ անգամ խմբակցության ներսում, շատ քննադատություններ կան իրար նկատմամբ։ Երկրի ղեկավարը այլեւս չի հանդուրժելու որեւէ անօրինականություն, չի համբերելու, որ տեսեք ժամանակ տվեք, կուղղվենք, ահագին ժամանակ ունեցել են ուղղվելու։ Բոլոր կուսակցություններում էլ լինում են թեժ զրույցներ, առողջ քննադատություններ, անհամաձայնություններ, պարզապես մենք, որ իշխող կուսակցուկություն ենք ամեն ինչ կարծես մանրադիտակի տակ լինի, թե չէ, ոչ մի լուրջ բան չկա, բնականոն գործընթացներ են։

-Պարոն Մելքոնյան, այսինքն խմբակցությունը տարբեր թեւերի չի՞ բաժանվել, չկա՞ լրջագույն անհամաձայնություն Ալեն Սիմոնյանի եւ, օրինակ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։

-Նմանատիպ բաներ ես չեմ նկատել, խմբակցության նիստեր են լինում, որտեղ քննադատություններ են հնչում այս կամ այն անձի գործունեության նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ ՔՊ-ն դուրս է եկել իրար դեմ, չկա նման բան, թող չերեզան անգամ։

-Իշխանությունը արտահերթ ընտրությունների չի՞ պատրաստվում։

-Ո՛չ, արտահերթ ընտրություններ չեն լինելու, դա միանգամից ասեմ, թող հանգիստ շունչ քաշեն։ Հիմա բոլորը պատրաստվում են 2026թ․-ի ընտրություններին, ՔՊ-ն եւս, այո, պատրաստվում է ընտրություններին, բայց ոչ արտահերթ։ 

-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Գյումրիում։

-Գյումրի քաղաքապետը հրաժարվել է, ու եթե հրաժարվել է ուրեմն մտածելու բան ուներ, արդյունքում քաղաքը թողեց անտեր-անտիրական, բա հիմա իշխանությունը չմտածի երկրորդ քաղաքի բարօրրության մասին, հիմա ինչ վատ բան ենք անում, ուզում ենք քաղաքը էլի քաղաքապետ ունենա։ Էս ձմռան ցրտին թողին անտեր քաղաքը գնացին, ու հլը իշխանություններին են մեղադրում, թե ճնշել են։ Ով է ճնշել, ինչու, մարդիկ թողին մի գիշերվա մեջ որոշեցին անտեր թողել ձմռան ցրտին Գյումրին, էդս հեքիաթներն էլ թող գնան պատմեն իրենց լսողներին, ճնշել են, էս են արել, էն են արել, բա չճնշվեիք։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան