«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր. Գյուլնարա Ալեքսանյան

Տեսանյութեր

«Կառուցիր դպրոցներ, որ հարկադրված չլինես կառուցել բանտեր»,- չգիտեմ, թե ո՞ր հանճարեղ մտածողն է ասել, բայց ճիշտ է ասել, երիցս՝ ճիշտ:

Խորհրդային Հայաստանում ազգային ու պետական արժեքների շարքում իր ուրույն ու աներեր տեղն ուներ կրթությունը: Իզուր չէր, որ այդ ասպարեզը կանոնակարգող ու ղեկավարող գերատեսչությունը Լուսավորության նախարարություն էր կոչվում:

Ամենօրյա ռեժիմով զարգացող գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի եւ սպորտի հիմքում ընկած էր կրթությունը: Խորհրդային դպրոցն ուժեղ էր, չափազանց ուժեղ, որովհետեւ հենված էր մաշտոցյան դպրոցի վրա. այդ դպրոցն ուներ կրթության եւ դաստիարակության ազգային հայեցակարգ: Այս դպրոցում հարգի էր հերոսականությունը, խիզախությունը, ազնվությունը, մրցակցային հարաբերությունները, գնահատման հինգ նիշային համակարգի միասնությունը, մարդու նկատմամբ ուշադրությունը, միմյանց օգնելը, ճշտապահությունը, եւ այս ամենը սերնդին սովորեցնում էր սեր առ ազգ, առ հայրենիք: Դաստիարակում էր սեր մարդու նկատմամբ եւ ինտերնացիոնալիզմ:

Երկիրը հպարտ էր իր գիտությամբ, արդյունաբերությամբ, մեծագույն մշակույթով, սպորտով: Այս մի բուռ Հայաստանը՝ հենց հույների ու իտալացիների կողմից անվանվել է թանգարան՝ բաց երկնքի տակ…

Հայն իր հայացքը մխրճել էր տիեզերական աստղային գալակտիկաների խորքը, սուզվել օվկիանոսների հատակը: Հայի զավակները ծափահարությունների էին արժանանում աշխարհի մեծ բեմերում: Աշխարհը հաշվի էր նստում հայի հետ, որովհետեւ նրա զավակը՝ Անանիա Շիրակացին էր առաջինը հայտնագործել, որ Երկիրն է պտտվում արեգակի շուրջ: Հայ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» էր ընկած ահեղ բյուզանդական կայսրության քաղաքացիական իրավունքների հիմքում եւ ոչ միայն բյուզանդականում: Հայ Գրիգոր անվանյալ, մեծագույն մտածողի եւ ստեղծագործողի լեզուն Բայրոնը պետք է համարեր Աստծո հետ հաղորդակցվելու լեզու: Օ՜… Նարեկացի դու ու քո «Մատյանը», որ դեղ ու դարման պիտի դառնար խռովահույզ հոգիներիս… Հայ Մխիթար՝ Հերացի կոչված, քո գիտական արժեքները պետք է դառնային հիմնաքարը ժողովրդական բժշկությանց: Չեմ մոռանա նաեւ Ամիրդովլաթ Ամասիացուն, ում հայտնագործած ամոքիչ միջոցներից օգտվել է համաշխարհային բժշական համայնքը:

Բազում ճարտարապետական մտքի գոհարները՝ պալատներ, ապարանքներ, բերդեր ու ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, ճանապարհներ ու կամուրջներ կառուցվել են դարերի համար:

Հայ փիլիսոփայական միտքը, նրա Դավիթը, որ փիլիսոփայության հայրենիք Հունաստանից վերադարձավ՝ որպես Անհաղթ, նրա Տաթեւացին ու Նչեցին, պարփակված սեւ սքեմի մեջ, տիեզերքն էին ուսումնասիրում ու Տաթեւի ճոճվող գավազանը, Զորաց քարերը լավագույն ապացույցն են:

Ժամանակն առաջ էր գնում ու այսօր անհնարին է պատկերացնել երաժշտություն՝ առանց Սայաթ-Նովայի, առանց Կոմիտասի եւ Խաչատրյանի:

Ի՞նչ կրթություն ու մշակույթ, եթե ծնված չլինեին Չարենցն ու «Ես իմ անուշ…»-ը, Թումանյանն ու Սեւակը, թե չգրվեր «Անլռելի»-ն, թե չծնվեր Մաթեւոսյանը…

Էլ ի՞նչ թատրոն, թե շունչ չտար Փափազյանին, Ներսիսյանին, Մետաքսյային, Վարդուհուն, Սոս Սարգսյանին ու Աբրահամյանին, որին բոլորը մեծագույն սիրով Խորիկ էին ասում, ու նաեւ այն տխուր կատակերգակը՝ Ֆրունզիկ-Մհերը:

Այս փոքրիկ խոսքով հնարավոր չէ թվարկել այն բոլոր գանձերը, որոնց ուսումնասիրումը զարգացնում էր հայոց կրթությունը Խորհրդային ժամանակներում: Բայց չենք կարող, իրավունք չունենք մոռանալ մեր ազգի զինվորական ուժի մասին. դեռեւս ցարական բանակի գեներալներ Մելիքովն ու Մադաթովը հարգանքի էին արժանացրել հայ զինական պատիվը, իսկ Խորհրդային ժամանակներում ծնվեցին ալիխանյաններ, միկոյաններ ու համբարձումյաններ, ծնվեցին Գայը, Բաղրամյանը, Բաբաջանյանը, Իսակովը:

Ներկա հզոր պետություներից եւ ոչ մեկը չի՛ ունեցել սեւ մելանով մագաղաթի վրա գրված «Գահնամակ» եւ «Զորանամակ» փաստաթղթեր՝ պետության դասական կառուցվածքի մասին:

Հայոց դպրոցը հենված էր մաշտոցյան դպրոցի հիման վրա, որի հիմքում հայոց աստվածային այբուբենն էր:

Ահա, ինչու Խորհրդային դպրոցը, նրա տված կրթությունն անմրցելի էր: Այդ կրթության հայեցակարգերում չկային Ստամբուլյան եւ Լանզարոտեի կոնվենցիաներ, չկար այլասերման եւ հակաբնական, Աստծո արարչագործությունը խմբագրելու միտում… Այդ կրթությունն անաղարտ էր, մաքուր՝ լեռան կրծքից դուրս հորդող գետակի նման, եւ սերնդին դաստիարակում էր աշխատասեր, ձգտող ու հայրենասեր:

Մանկավարժ

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան