ՀԱՅԱՍՏԱՆԻ` ՀԱՊԿ ՉԳՆԱԼԸ ԵՎ ԵԱՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱԼԻԵՎԻ ՕԳՏԻՆ Է

Վերլուծություն

Աս­տա­նա­յում կայացած գա­գաթ­ա­ժո­ղո­վը Հա­յաս­տա­նից հեր­թա­կան ան­գամ չմասնակցեց, թեեւ կողմ է ար­տա­հայտ­վել օ­րա­կար­գի փաս­տաթղ­թե­րի ըն­դուն­մա­նը: ­Սա մեկ բան է նշա­նա­կում՝ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է ՀԱՊԿ-ից մե­կու­սա­նա­լու քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րի տակ այդ­պես էլ ո­րե­ւէ լուրջ բա­ցատ­րութ­յուն չդրվեց: Ընդ ո­րում, պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձում են դնել այդ քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­քում, քա­նիցս հիմ­նա­վո­րել են ի­րենց առն­վազն անլր­ջութ­յու­նը: Եվ երբ դրան գու­մա­րում ենք նաեւ այն, որ Նի­կո­լը ՀԱՊԿ-ի դեմ ընդգծ­ված թշնա­մա­կան քայ­լեր էր ի­րա­կա­նաց­նում դեռ հա­զիվ իշ­խա­նութ­յան ե­կած, ինչ­պի­սին էր, օ­րի­նակ, Խա­չա­տու­րո­վի աղմ­կա­հա­րույց պատ­մութ­յու­նը, ա­պա այս ա­մե­նի տրա­մա­բա­նա­կան են­թադ­րութ­յու­նը մնում է քա­նիցս կրկնվա­ծը՝ Նի­կո­լի իշ­խա­նութ­յան գա­լու եւ պաշ­տո­նա­վար­ման հե­տա­գա ըն­թաց­քի հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից է ե­ղել եւ մնում ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գե­րից Հա­յաս­տա­նի հե­ռա­ցու­մը, ան­կախ այն բա­նից, թե դա ինչ հե­տե­ւանք­նե­րի հան­գեց­րեց եւ դեռ հան­գեց­նում է: Ս­րան դեռ կհաս­նենք, եւ մինչ այդ մեկ այլ նյո­ւանս:

ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ՀԱՊԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՉԳՆԱՑ

Այս­պես, ՀԱՊԿ-ից «խռո­վե­լու» հետ մեկ­տեղ նույն Նի­կո­լը, թեեւ իշ­խա­նութ­յան գա­լուց ի վեր մշտա­պես այլ քա­ղա­քա­կան կուրս է ի­րա­կա­նաց­րել ռու­սա­կան տնտե­սա­կան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գե­րի, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի նկատ­մամբ՝ այն գո­նե հրա­պա­րա­կավ հա­մա­րե­լով Հա­յաս­տա­նի հա­մար միան­գա­մայն ձեռն­տու հա­մա­կարգ: Դ­րա շար­ժա­ռիթ­նե­րը կա­րե­լի է հաս­կա­նալ. տնտե­սա­պես էա­կա­նո­րեն կախ­ված լի­նե­լով Ռու­սաս­տա­նից եւ այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով այս ուղ­ղութ­յամբ ո­րե­ւէ բան փո­խել, Նի­կոլն, ի­հար­կե, լավ է հաս­կա­նում այն հե­տե­ւանք­նե­րը, ո­րոնք կլի­նեն նաեւ ԵԱՏՄ-ում առն­վազն Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան, իր բա­ռա­պա­շա­րով, «սա­ռեց­նե­լու» դեպ­քում: Ա­ռանց այդ էլ հա­յաս­տան­յան տնտե­սութ­յու­նը հասց­րել են այն վի­ճա­կին, որ հեր­թա­կան ան­գամ են բազ­մա­պատ­կել հար­կե­րը՝ դրա­նով եւս մեկ կոր­ծա­նա­րար հար­ված հասց­նե­լով հա­յաս­տան­յան տնտես­վա­րող­նե­րին: Ա­սել, թե Նի­կոլը հար­կե­րի նոր բարձ­րաց­ման հե­տե­ւանք­նե­րը, երբ ա­ռանց դրա էլ տնտես­վա­րող­նե­րը եւ դրսի ներդ­րող­նե­րը գլխա­պա­տառ փախ­չում են Հա­յաս­տա­նից, չի հաս­կա­նում, միամ­տութ­յուն կլի­ներ: Բայց ինչ-որ տեղ նաեւ ստիպ­ված է դրան գնալ: Այս տա­րի­նե­րին հասց­րել է կրկնա­պատ­կել պե­տա­կան պարտ­քը, եւ մեծ հարց է, թե նոր վար­կեր կտա՞ն: Ներ­քին հա­վա­քագ­րում­ներն էլ սկսել են հե­տե­ւո­ղա­կան ան­կու­մա­յին դի­նա­մի­կա ցու­ցա­բե­րել, ո­րի դեմ ՊԵԿ նա­խա­գահ­ներ փո­խե­լով, ար­դեն չես կա­րող դեմն առ­նել: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ ա­ռեւտ­րա­շար­ժի հսկա­յա­կան ա­ճե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կին կա­յին, իր հեր­թին են վեր­ջին ա­միս­նե­րին սկսել մտա­հո­գիչ դի­նա­մի­կա ի ցույց դնել, ո­րի ա­կունք­նե­րը, հաս­կա­նա­լի է, Նի­կո­լի հե­տե­ւո­ղա­կան հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յունն է: Մ­նում է հար­կե­րը բազ­մա­պատ­կել, որ գո­նե յու­րա­յին­նե­րին կե­րակ­րե­լու մի­ջոց գտնի, թեեւ նե­րիշ­խա­նա­կան գզվռտո­ցը հու­շում է, որ այս­տեղ էլ խնդիր­նե­րի պա­կաս չկա, եւ հե­ռու չէ այն օ­րը, երբ իշ­խա­նա­վոր­ներն ա­վե­լորդ պա­տա­ռի հա­մար կսկսեն ի­րար փոր թա­փել: Եվ ե­թե հան­կարծ այս իրա­վի­ճա­կում նաեւ ԵԱՏՄ-ի դեմ կտրուկ քայ­լե­րի գնա, ներ­քին պայթ­յու­նի դեմն ան­գամ այս­քան ձեռ­նա­սուն դար­ձած ընդ­դի­մութ­յուն կոչ­վա­ծի մի­ջո­ցով առ­նե­լը կա­րող է անհ­նար դառ­նալ:

ՆԻԿՈԼԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵԱՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Եվ ա­հա այս ֆո­նին` առն­վազն մեկ­նա­բա­նութ­յուն պա­հան­ջող տե­ղե­կատ­վութ­յուն տա­րա­ծեց ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը: Ֆիք­սե­լով, որ Նի­կոլն իր պատ­կան չի­նով­նիկ­նե­րով հան­դերձ այս ան­գամ էլ չի մաս­նակ­ցի ՀԱՊԿ-ի մի­ջո­ցա­ռում­նե­րին, նա նաեւ տե­ղե­կաց­րեց, որ բա­ցի դրա­նից՝ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան բարձ­րա­գույն խորհր­դի նիս­տը, ինչ­քան էլ որ ԵԱՏՄ-ն ներ­կա­յումս նա­խա­գա­հում է Հա­յաս­տա­նը, սա­կայն վեր­ջի­նիս խնդրան­քով տե­ղի կու­նե­նա Ռու­սաս­տա­նի տա­րած­քում՝ Սանկտ Պե­տեր­բուր­գում: «Հայ­կա­կան կող­մի խնդրան­քով նիս­տը կազ­մա­կերպ­վել է Ռու­սաս­տա­նի տա­րած­քում, չնա­յած այդ նիս­տը նա­խա­գա­հե­լու է ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը: Հ­րա­վեր­ներն ու­ղարկ­վել են», –­ ա­սել է Ու­շա­կո­վը: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ին­չո՞ւ է Հա­յաս­տա­նը նման խնդրան­քով դի­մել Մոսկ­վա­յին:

­Խո­շոր հաշ­վով, ա­մեն մի եր­կիր, հասկանալի պատճառով, բա­ռա­ցիո­րեն ե­րա­զում է իր տա­րած­քում մեծ կամ փոքր նման գա­գա­թա­ժո­ղով­ներ անց­կաց­նել: Այ­սինքն, երբ Հա­յաս­տա­նը հրա­ժար­վում, դա ար­դեն իսկ ի վնաս ի­րեն է, եւ պետք է շատ ա­վե­լի լուրջ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն լի­ներ, քան նի­կոլ­յան թի­մի ներ­կա լռութ­յունն է: Հնա­րա­վոր պատ­ճառ­նե­րի միայն սահ­մա­նա­փակ քա­նակ կա­րո­ղա­ցանք տես­նել:

Ա­ռա­ջի­նը, որ Հա­յաս­տանն ար­դեն պար­զա­պես ի վի­ճա­կի չէ նման մի­ջո­ցա­ռում ըն­դու­նել եւ անց­կաց­նել՝ անվ­տան­գա­յին, տնտե­սա­կան կամ նման այլ պատ­ճառ­նե­րով: Ե­թե սա է, ա­պա «պե­տութ­յուն ստեղ­ծե­լու» մա­սին Նի­կո­լի հայտ­նի բո­լոր խոս­քե­րը նո­րից լիո­վին ի­րենց ի­րա­կան տրա­գի­կո­մե­դիկ տեսքն են ստա­նում:

Երկ­րոր­դը, դրսի տե­րերն են հրա­մա­յել՝ ոչ մի Պու­տին կամ Լու­կա­շեն­կո Հա­յաս­տան չպետք է գան: Այս­տեղ կա­րե­լի է նա­յել նաեւ նման են­թա­վար­կած. Հ­ռո­մի ստա­տուտ են ստո­րագ­րել, ո­րի հա­մա­ձայն, պետք է կա´մ Պու­տի­նին Հա­յաս­տան այ­ցե­լե­լուն պես ձեր­բա­կա­լեն, կա´մ չ­ձեր­բա­կա­լեն եւ հե­տո ա­րեւմտ­յան տե­րե­րին բա­ցատ­րեն, թե՝ ին­չու: Ա­ռա­վել եւս, որ գո­նե Զե­լենս­կին նման աղ­մուկ կբարձ­րաց­նի, ինչն ա­նում է Պու­տի­նի ա­մեն մի նման այ­ցի ժա­մա­նակ: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա հի­շեց­նենք, որ վեր­ջերս, օ­րի­նակ, Մոն­ղո­լիան ցու­ցադ­րա­բար հաս­կաց­րեց, որ թքած ու­նի Զե­լենս­կու վրա էլ, նրա աղ­մու­կի վրա էլ: Իսկ այ Նի­կո­լը, ո­րի կի­նը, ի դեպ, այդ­քան ջեր­մե­ռանդ հան­դի­պում­նե­ր է ու­նե­նում Զե­լենս­կու կնոջ հետ: Եվ այս վար­կա­ծի դեպ­քում կստաց­վի, որ Մոն­ղո­լիա­յի չափ «դուխ» չու­նի՝ ա­րեւմտ­յան լի­բե­րաստ­նե­րի խեղ­կա­տա­կա­յին պա­հանջ­նե­րին դեմ գնա­լու հար­ցում, ու ան­գամ այդ լի­բե­րաստ­նե­րի ա­մե­րիկ­յան տե­րե­րին Թ­րամ­փի ջախ­ջա­խելուց հետո:

Եր­րոր­դը, Նի­կոլն այս քայ­լով ցույց է տա­լիս, որ պար­զա­պես չի ցան­կա­նում Հա­յաս­տա­նի տա­րած­քում ԵԱՏՄ ղե­կա­վար­նե­րին ըն­դու­նել, եւ Սանկտ Պե­տեր­բուր­գում նրա կող­մից նիստ ղե­կա­վա­րելն ըն­դա­մե­նը այս կա­ռույ­ցի հետ վերջ­նա­կան բա­ժա­նութ­յան չգնա­լու նպա­տակ ու­նի՝ տնտե­սա­կան  ի­րո­ղութ­յուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով: Ե­թե սա է, ա­պա նման ի­րավի­ճա­կը Հա­յաս­տա­նին ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում խոս­տա­նում է միայն ծան­րա­գույն հե­տե­ւանք­նե­ր:

­Չոր­րոր­դը, չբա­ցա­ռենք, որ ԵԱՏՄ նիստն ըն­դու­նե­լը թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի պա­հան­ջով է: Այն, որ ՀԱՊԿ-ի հետ նի­կոլ­յան նման թշնա­մանքն ա­մե­նա­շա­տը հենց թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի շա­հե­րից է բխում, շատ է խոս­վել ու հիմ­նա­վոր­վել: Մ­յուս կող­մից էլ, Նի­կո­լը երբ ար­դեն հա­սել է Ա­րեւմտ­յան Հա­յաս­տան տեր­մինն ան­գամ հրա­պա­րա­կավ մեր­ժե­լու աս­տի­ճա­նի, կա­րե­լի է հաս­կա­նալ, թե որ­քան է կա­րե­ւո­րում, թե Թուր­քիա­յում եւ Ադր­բե­ջա­նում, այս­պես ա­սենք, ինչ են մտա­ծում իր մա­սին: Մինչ­դեռ թուրք-ա­զե­րիա­կան մտա­հո­գութ­յու­նը ոչ թե միայն ՀԱՊԿ-ն­ է, այլ այն ա­մե­նը, ինչն աշ­խա­տում է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի զար­գաց­ման օգ­տին, եւ այդ շար­քում Հա­յաս­տա­նի կող­մից ԵԱՏՄ նիստ ըն­դու­նե­լը, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում է: Հա­մոզ­վե­լու հա­մար նաեւ նման օ­րի­նակ կա­րե­լի է բե­րել: Այն, որ Ս­յու­նի­քում ռու­սա­կան հյու­պա­տո­սա­րա­նի տե­ղա­կա­յու­մն էա­պես կա­րող է ազ­դել թուրք-ա­զե­րի­նե­րի ա­խոր­ժա­կի վրա, հու­շեց թե­կու­զեւ նույն Սյու­նի­քում ի­րա­նա­կան հյու­պա­տո­սա­րան տե­ղա­կա­յե­լու պատ­մութ­յու­նը: Եվ ա­հա, նա­խօ­րեին ՌԴ ԱԳՆ-ից հի­շեց­րին, որ այդ հար­ցում նի­կոլ­յան թի­մը, այս դեպ­քում ի դեմս Ա­րա­բա­թի, այդ­պես էլ տեղ­նե­րից չեն շարժ­վում: Զա­խա­րո­վա­յի խոս­քով. «Մենք բազ­միցս մեկ­նա­բա­նել ենք այդ հար­ցը, ցա­վոք, ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վել: Հայ­կա­կան կող­մը հա­մա­ձայ­նութ­յուն է տվել հյու­պա­տո­սութ­յուն բա­ցե­լու վե­րա­բեր­յալ, ո­րից հե­տո ռու­սա­կան կող­մը էկ­զեկ­վա­տու­րա է խնդրել (գլխա­վոր հյու­պա­տո­սի ճա­նա­չու­մն ըն­դու­նող երկ­րի կող­մից), սպա­սում ենք պա­տաս­խա­նի»: Ն­ման ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Ան­կա­րա­յի եւ Բաք­վի հա­մար առն­վազն շատ ցան­կա­լի կլի­ներ, որ ոչ մի ԵԱՏՄ գա­գա­թա­ժո­ղով էլ Հա­յաս­տա­նում չանց­կաց­վի:

ՇԱՀՈՂՆ ԱԼԻԵՎՆ Է

Այս­քա­նից հե­տո մնո՞ւմ է այլ տար­բե­րակ, թե ին­չու է Նի­կո­լը Մոսկ­վա­յին խնդրել՝ ԵԱՏՄ գա­գա­թա­ժո­ղո­վը գու­մա­րել ՌԴ-ի տա­րած­քում. ե­թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներն այլ ռեալ տար­բե­րակ ու­նեն, թող ներ­կա­յաց­նեն, ա­մեն դեպ­քում՝ դեռ կփոր­ձենք պար­զել: Մինչ այդ, ըն­դու­նենք, որ պատ­ճառն այս վար­կած­նե­րից մեկն է կամ մի քա­նի­սը՝ կոմ­բի­նաց­ված տար­բե­րա­կով: Մինչ­դեռ սրան­ցից որ մեկն էլ որ լի­նի, մեկ բան է նշա­նա­կում՝ հեր­թա­կան ան­գամ հաս­տատ­վում է, որ Հա­յաս­տա­նում ու­նենք իշ­խա­նակ­ան հա­մա­կարգ, ո­րը երկ­րի ան­կա­խութ­յան մա­սին մե­կը մյու­սից խրոխտ ճա­ռե­րի ներ­քո, ի­րա­կա­նում զբաղ­ված է առն­վազն երկ­րի հա­մար բա­ցա­հայ­տո­րեն վնա­սա­բեր գոր­ծու­նեութ­յամբ, դեռ դա­վա­ճա­նութ­յուն տեր­մինն էլ մի կողմ թող­նենք, քա­նի որ Նի­կո­լը կար­ծես թե սկսել է այդ տեր­մի­նից հա­ճույք ստա­նալ: Կարճ ա­սած, եր­կի­րը տար­վում է մին­չեւ վերջ հիմ­նա­կան դաշ­նա­կից­նե­րից ձեռք քա­շե­լու ուղ­ղութ­յամբ՝ շա­րու­նա­կե­լով դա կոծ­կել «դե­պի Եվ­րո­պա» կեղծ քա­րոզ­նե­րով: Եվ ի­րա­կա­նում այս ա­մե­նի հիմ­նա­կան շա­հա­ռուն ե­ղել եւ մնում է Բա­քուն, հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի ա­խոր­ժա­կից, Ա­լիե­ւը նաեւ հա­ճույ­քով ի­րե­նով է ա­նում ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ այն նի­շե­րը, ո­րոնք մինչ Նի­կո­լի գա­լը Հա­յաս­տա­նինն էին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում