Քաղաքապետարանից պահանջել են բունտ անող վարորդները ազատման դիմում գրել

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը միջնորդավորված և ուղիղ տեքստով պահանջ է ներկայացրել  առավոտից բունտ անող և երթուղային գիծ դուրս չեկած ավտոբուսների վարորդներին՝ ազատման դիմումներ գրել և հեռանալ, այս մասին Եվրոմեդիայի 24 թղթակցին հայտնել են բունտ անող վարորդները:

Ավելին՝ քաղաքապետ  Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոտանյանն իր ֆեյսբուքյան էջով տարածած հաղորդագրության մեջ նաև սպառնացել է սոցիալական բունտ անող վարորդներին, թե քրեական պատասխանատվության կենթարկվեն:   

«Վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,-ասված է Ավինյաի խոսնակի տարածած արձագանքում։

 «Հարկ ենք համարում հատուկ շեշտել․ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով», այս մասին գրել է Հայկ Կոստանյանը՝ առանձնապես չանդրադառնալով հարցին, թե քանի վարորդ է գործադուլին միացել, ինչ միջոցների է դիմել Երևանի քաղաքապետարանը, որպեսզի լուսաբացից Երևանում կաթվածահար եղած երթեւության խնդրին լուծում տա և ինչ քայլեր է ձեռնարկվել երթւղայինից օգտվելու ներդրած նոր համակարգի  պատճառով վարորդների աշխատավարձերի հաշվվման մեթոդաբանությունից դժգոհ ամբողջ վարորդական 1200 հոգանոց կազմի հետ գնա կոմպրոմիսային լուծումների, որպեսզի սոցիալական բունտ չծագի, ինչն եղավ այսօր: Ընդգծենք Տիգրան Ավինյանը և որևէ տեղակալ փորձ չարեց անձամբ մոտենալ ավտոբուսների պարկի մոտ գործադուլ հայտարարած վարորդներին և տեղում պատասխաներ նրանց բարձրացրած մտահոգոթյուններին:

 Ի դեպ վարորդները չեն պատրաստվում ազատման դիմումներ գրել, նրանց հետ այս պահին բունտին մասնակցում են նաև Հայստան խմբակցության ավագանու անդամներ: 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին