Ինչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալիորեն Հայաստանի հետ Արցախի վերամիավորման 35-ամյակը դեկտեմբերի 1-ին նշեց միայն «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը: Հարց է առաջանում՝ բա ինչո՞վ է զբաղված, օրինակ, ամենամեծ խորհրդարանական ընդդիմությունը՝ իր առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ միասին: Չէ որ դեկտեմբերի 1-ի պատմական որոշման թիվ մեկ շահառուն հենց Ռոբերտ Քոչարյանն է: Նա հենց այս որոշման շնորհիվ հետագայում դարձավ ՀՀ նախագահ՝ չունենալով ՀՀ քաղաքացիություն: Լավ, եթե Քոչարյանին կաշկանդում է ՀՀՇ-ի հետ ժամանակին տալ-առնելիք ունենալը, ապա տարօրինակ է ՀՅԴ-ականների լռությունը: Վերջիվերջո, ինչո՞վ են տիկնայք եւ պարոնայք քոչարյանական պատգամավորները զբաղված խորհրդարանում, եթե Փաշինյան Նիկոլին հեռացնելու օրակարգը չի ուրվագծվում, արցախյան օրակարգն էլ մնում է լուսանցքում:

Իր հարցազրույցներից մեկում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Նա առանց փակագծերը բացելու ասում է. «Գեղամ Նազարյանը մանդատի համար պետք է ծնկաչոք շնորհակալություն հայտնի Վահե Հովհաննիսյանին»: Հարց է առաջանում՝ իսկ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չի պատրաստվո՞ւմ հանրությանը բացատրել, թե այդ ինչպես Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկեր Գեղամ Նազարյանի համար որոշեց միջնորդել ՀՀ երկրորդ նախագահի մոտ, որ պատգամավոր դառնա: Կամ՝ եթե Վահե Հովհաննիսյանը որոշել է լռել, ապա ինչո՞ւ Նաիրա Զոհրաբյանը չի բացահայտում իրականությունն ամբողջությամբ: Իմանանք էլի՝ ով ով է:

Ոչ պակաս զարմանալի է գործարար ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հայտարարությունները: Այս մարդը Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան արդեն երկրորդ ֆորումն է իրականացնում: Բայց դրան զուգահեռ ինչ-որ արդարացումներ է գրում սոցցանցերում, թե իր գործունեությամբ ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում` նաեւ Ռուսաստանի: Մեկ գրում է. «Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանը область չդառնա, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը»։ Մեկ էլ շեշտում. «Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք»։ Հետո էլ, թե բա՝ «Իմ նախաձեռնությունները նպատակ չունեն աջակցելու իշխանությանը կամ ընդիմությանը, այլ ուղղված են Հայաստանի Հանրապետության հարատեւ զարգացմանը»: Ինչո՞ւ է այս մարդն իր բիզնեսը թողած՝ մտել քաղաքականություն ու հիմա էլ տվայտվում է, թե հանկարծ իշխանությունն իրեն սխալ չհասկանա, հանկարծ՝ ընդդիմությունը հույսեր չունենա: Ի վերջո, այդ ո՞վ է իրեն Մոսկվայում ասել, թե Հայաստանը դառնալու է область: Հիմա Մհեր Ավետիսյանը հայ-ռուսական բարեկամության կողմնակի՞ց է, թե՞ սեպ խրող:

Իսկ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ մի ուրիշ կայֆերի մեջ է: Վերջինիս Միացյալ Նահանգներ գնալ-գալու համար բիզնես դասի մեկ ավիատոմսի համար բյուջեից վճարվել է 7.650.000 դրամ, պատվիրակության 8 տոմսի համար էլ՝ 4.815.000 դրամ: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատում է, որ Երեւանի ամբողջ տարվա «երիտասարդական հարցերի» բյուջեն 3 մլն դրամ է։ Մի հատ ասեք, թող Ավինյանը երեւանցու գրպանից դուրս գա, ինքն էր չէ՞ ասում՝ ասեք, կանենք:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում