ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Վերլուծություն

­Սի­րիա­յից զատ (Տե´ս նաեւhttps://iravunk.com/?p=299259&l=am), ի­հար­կե, Հա­յաս­տա­նի հա­մար ոչ պա­կաս վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է զար­գա­նում նաեւ մեր հա­րե­ւան Վ­րաս­տա­նում: Այն, որ գրո­բալ լի­բե­րաս­տա­կան հա­մա­կարգն ա­մեն ինչ ա­նում է՝ Վ­րաս­տա­նում հե­ղաշր­ջում սար­քե­լու եւ այդ եր­կիրն իր ու­ղեծ­րում պա­հե­լու հա­մար, իր հեր­թին էր սպա­սե­լի դեռ մինչ տե­ղի ու­նե­ցած խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը: Ա­վե­լին, որ հենց այս պա­հին նման մի փորձ պետք է լի­նի, էլ ա­վե­լի ցայ­տուն դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ ֆիքս­վեց, որ դեկ­տեմ­բե­րի 14-ին Վ­րաս­տա­նը կու­նե­նա նոր նա­խա­գահ, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ դեկ­տեմ­բե­րի 16-ին լրա­նում է ա­րեւմտ­յան գոր­ծա­կալ Զու­րա­բիշ­վի­լու պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը: Եվ ա­հա այն պա­հին, երբ սույն «սու­պեր­դե­մոկ­րա­տը» ինքն ի­րեն հռչա­կեց Վ­րաս­տա­նում իշ­խա­նութ­յան միակ լե­գի­տիմ մար­մին՝ հրա­ժար­վե­լով ան­գամ լիա­զո­րութ­յու­ններն ա­վարտ­վե­լուց հե­տո հե­ռա­նալ, պարզ էր, որ «հե­ղա­փո­խութ­յան» կո­ճա­կը սեղմ­ված է: Ու այն ա­մե­նը, ինչ այս օ­րե­րին տե­ղի է ու­նե­նում Թ­բի­լի­սիում, ի­հար­կե, կա­րե­լի է «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» դա­սա­կան օ­րի­նակ հա­մա­րել:

­Միայն թե ո­րոշ «տա­րօ­րի­նակ» դե­տալ­ներ կա­րե­լի է տես­նել: Նախ նկա­տենք, որ այս օ­րե­րին «հե­ղա­փո­խա­կան» դա­սա­կան սցե­նա­րի հա­մա­ձայն, նաեւ Եվ­րո­պան գոր­ծի ան­ցավ, պաշ­տո­նա­պես սպառ­նա­լով Վ­րաս­տա­նին՝ չճնշել «հե­ղա­փո­խա­կան­նե­րին», այլ հլու-հնա­զանդ իշ­խա­նութ­յու­նը հանձ­նել նրանց: Միայն թե այս դեպ­քում սպառ­նա­լիքն առն­վազն ցնցող էր, թե՝ կդա­դա­րեց­նեն ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Դա, ի­հար­կե, նո­րից ու նո­րից եվ­րո­պա­կան ար­դի գոր­ծիչ­նե­րի մտա­վոր կա­րո­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված հար­ցեր է ա­ռաջ քա­շում, հաշ­վի առ­նե­լով, որ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րին սպառ­նում են ԵՄ չթող­նե­լ այն դեպ­քում, երբ այդ նույն վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ի­րենք ար­դեն պաշ­տո­նա­պես կանգ­նեց­րել են ինչ­պես ԵՄ մտնե­լու գոր­ծըն­թա­ցը, այն­պես էլ կա­մո­վին հրա­ժար­վել են Եվ­րո­պա­յի ֆի­նան­սա­կան օգ­նութ­յու­նից: Ընդ ո­րում, այս «հե­ղա­փո­խութ­յան» պաշ­տո­նա­կան ա­ռի­թը հենց այդ ո­րո­շումն էր:

­Բայց մյուս կող­մից էլ, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն այս ողջ ըն­թաց­քում, ի տար­բե­րութ­յուն եվ­րո­պա­ցի­նե­րի, ի­րենց ցույց են տվել` որ­պես միան­գա­մայն խե­լա­միտ գոր­ծիչ­ներ: Եվ ա­հա այս հար­ցը կա՝ իսկ նրանց ին­չի՞ն էր պետք հենց այս պա­հին նման հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­նե­լը, երբ կա­րող էին գո­նե եր­կու շա­բաթ սպա­սել, մին­չեւ Զու­րա­բիշ­վի­լու ժամ­կետն էլ սպառ­վեր, նրան կտա­նեին բանտ եւ հե­տո շատ ա­վե­լի ա­զատ կկա­րո­ղա­նա­յին գոր­ծել: Այ­սինքն, ԵՄ-ից հրա­ժար­վե­լու մա­սին կան­խավ հայ­տա­րա­րելն ա­վե­լորդ ինք­նավս­տա­հութ­յան ցու­ցի՞չ էր, թե՞ սրա տակ ինչ-որ խո­րը հաշ­վարկ ու­նեն: Խո­շոր հաշ­վով, այդ հար­ցը կա­րե­լի է նաեւ այս­պես վե­րա­ձե­ւա­կեր­պել՝ ի­րո՞ք այս «հե­ղաշրջ­ման» կո­ճա­կը Զու­րա­բիշ­վի­լին (ի դեմս նրա տե­րե­րի) սեղ­մեց, թե՞ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը նրան ստի­պե­ցին սեղ­մել:

Ի­հար­կե, մի կող­մից, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը կա­րող է հաշ­վար­կել են, որ խնդիր չու­նեն. ընդ­դի­մա­դիր­նե­րի պո­տենց­իալն այս պա­հին շատ մեծ չի թվում, ու մի­գու­ցե վրա­ցա­կան իշ­խա­նութ­յու­նների մոտ կա այն ցան­կութ­յու­նը, որ կա­րե­լի է հնա­րա­վո­րինս շուտ սկսել եւ ա­րա­գո­րեն «կոտ­րել» այս ա­լի­քը, ո­րը, մեկ է, պետք է ինչ-որ պա­հի լի­ներ: Ա­ռա­վել եւս, որ հայտ­նի դար­ձավ, որ Ուկ­րաի­նա­յում կռվող վրա­ցա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րին ու­ղար­կում են «հե­ղա­փո­խութ­յա­նը» օգ­նե­լու, եւ քա­նի դեռ այդ ու­ժերն էլ տե­ղում չեն, կա­րե­լի է ա­րա­գո­րեն ընդ­դի­մութ­յան հար­ցը լու­ծել:

­Բայց ե­թե այս սցե­նարն է, այն է՝ «հե­ղա­փո­խութ­յան» մեկ­նար­կը տալ ստի­պե­լը «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քի» կան­խամ­տած­ված սադ­րանքն էր, ա­պա նրանք պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նան նաեւ, որ կան բա­վա­կա­նին լուրջ ռիս­կեր։ Ն­րանք բազ­միցս ա­սել են, որ չեն ցան­կա­նում Ուկ­րաի­նա­յի ճա­կա­տա­գի­րը Վ­րաս­տա­նի հա­մար։ Սա նշա­նա­կում է, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը ման­րակր­կիտ ու­սում­նա­սի­րել են այն­տեղ տե­ղի ու­նե­ցած վեր­ջին «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» փոր­ձը։ Այդ թվում, որ հիմ­նա­կան­նե­րից է իշ­խա­նութ­յան պա­ռակտ­ման ռիս­կը, որ դա­վա­ճան­ներ են հայտն­վե­լու եւ­ ա­պա­կա­յու­նաց­նե­լու ի­րա­վի­ճա­կը իշ­խա­նութ­յան մեջ։ Հետ­եւա­բար, կա­րող էր հի­շա­տակ­ված քայ­լը նաեւ դի­տա­վոր­յալ սադ­րանք լի­նել՝ պե­տա­կան ​​եւ պե­տա­կան ​​այլ կա­ռույց­նե­րում արեւմտ­յան լոբ­բիս­տա­կան ​​գոր­ծա­կալ­նե­րին բա­ցա­հայ­տե­լու հա­մար՝ մինչեւ Ս­պի­տակ տան նոր վար­չա­կազ­մի գա­լը:

­Սա­կայն սա շատ վտան­գա­վոր խաղ կլի­ներ: Ա­սենք, հաշ­վի առ­նե­լով, որ Ա­րեւ­մուտքն ար­դեն իսկ կազ­մա­կերպ­ված կեր­պով Ուկ­րաի­նա­յում կռվող վրա­ցի­նե­րին փոր­ձում է ու­ղար­կել Վ­րաս­տան: «Վ­րա­ցա­կան ե­րա­զանքն» ու­նի՞ բո­լոր ե­րաշ­խիք­նե­րը, որ անվ­տան­գութ­յան ու­ժե­րի եւ հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի մեջ չկան այն «խո­րը կոն­սեր­վաց­ված» գոր­ծա­կալ­նե­րը, ո­րոնք կօգ­նեն այդ ու­ժե­րին՝ ներ­թա­փան­ցել Վ­րաս­տան: Նաեւ, որ այդ ու­ժե­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր չի լի­նի ըն­դա­մե­նը «հե­ղաշր­ջու­մա­յին» բա­խում­նե­րը տե­ղա­փո­խել քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի մա­կար­դակ, ինչն ակն­հայ­տո­րեն Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան պլան­նե­րի թվում է:

Իսկ ե­թե Վ­րաս­տա­նում սկսվի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ, ա­պա դա կա­րող է նաեւ վերջ­նա­կա­նա­պես ա­զա­տել Ա­լիե­ւի ձեռ­քե­րը՝ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ իր ե­րա­զանք­նե­րի մի­ջանց­քի հար­ցում: Ա­ռա­վել եւս, որ դրան նպաս­տում են նաեւ սի­րիա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փի պաշ­տո­նա­վար­ման մեկ­նար­կով Ա­լիե­ւի հա­մար այդ «հնարա­վո­րութ­յուն­նե­րի պա­տու­հա­նը» կա­րող է փակ­վել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում