«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՔՊ-ականները Նիկոլի «սերը» չեն կարողանում իրար հետ կիսել. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:


— Բավական անակնկալ կերպով սկսվեց պաշտոնանկությունների շղթա: Ըստ Ձեզ` ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:


— Այս ամենի առթիվ, կարծում եմ, որ մեկ բան շատ հստակ է: Նիկոլ Փաշինյանն իր կատարած քայլերով մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ իրենք գնում են արդեն նոր ընտրություններին: Նրա կատարած քայլերն անգամ հենց դա են փաստում: Շատերի մոտ գուցե հարց առաջանա, թե այդ պաշտոնանկությունների ալիքն ինչո՞ւ հենց այժմ բարձրացավ: Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որպեսզի հանրության դժգոհություններն իր անձի կողմից սեւեռվեն դեպի այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ, ովքեր էլ կկրեն բոլոր այս ձախողումների պարտավորություններն իրենց ուսերին: Հենց նման կերպով էլ Փաշինյանը փորձում է իր ուսերից գցել բոլոր խնդիրները: Նա, պարզապես, այժմ ունի մեկ հստակ նպատակ, եւ դա հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնելն է:


— Այսինքն՝ կարծում եք, որ իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞ է պատրաստվում:


— Այդ առնչությամբ դժվար է հստակ նշել՝ նրանք արտահերթի կգնան, թե հերթական ընտրություններ կլինեն, բայց արդեն իսկ պարզ է, որ հերթական ընտրությունների ժամանակահատվածին էլ այդքան շատ չի մնացել: Այո, այդ քարոզչական եւ պոպուլիստական քայլերի անհրաժեշտությունը այսօրվանից արդեն կա: Ահա հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը այդ քայլերն իր կողմից իրականացնում է:


— Ի՞նչ եք կարծում՝ Վատիկան Փաշինյանի այցն ու դրան նախորդած պաշտոնանկությունները կարո՞ղ էին փոխկապակցված գործընթաց լինել:


— Անկեղծ ասած` չգիտեմ, թե դրանք միմյանց հետ որքանով կարող են պայմանավորված լինել, կամ էլ՝ կապված, սակայն կրկին  պետք է ընդգծեմ այն, որ Փաշինյանի հիմնական նպատակը՝ հենց իր իսկ սեփական իշխանությունը պահպանելն է, ինչպես նաեւ իր բոլոր խնդիրներն ուրիշների վրա բարդելը: Հիմա, եթե այդ գործընթացում ինքը կարողանում է ինչ-որ բաներ մեկտեղել կամ էլ զուգահեռներ անցկացնել եւ այլն, ապա, բնականաբար, փորձելու է դա անել, բայց ուղիղ կապ` որպես այդպիսին, ես այս հանգամանքների մեջ հաստատ չեմ տեսնում: 


— Այս պահին ՔՊ-ի ներսում տիրող իրավիճակը եւս շարունակում է ուշադրություն գրավել: Ի՞նչ չեն կարողանում նրանք միասին կիսել, որ նման «գզվռտոց» է սկսվել:


— Նիկոլի «սերը» չեն կարողանում իրար հետ կիսել, որովհետեւ Նիկոլին սիրելուց բացի կամ Նիկոլի գործոնից բացի՝ ՔՊ-ում որեւէ մեկը որեւէ ազդեցություն կամ հնարավորություն ու առհասարակ, ոչինչ չունի: Այսինքն, ամբողջովին կարելի է ասել նաեւ, որ զրո է նրանց քաղաքական արժեքը: Այդ ամենի հետ մեկտեղ նաեւ պետք է ասեմ, որ իրենք բոլորը պայքարում են Նիկոլի աչքին լավ երեւալու եւ նրան առավել քան հավատարիմ լինելու համար: Ընդամենը մի մրցույթ է այս ամեն ինչի մեջտեղում իրականացվում եւ ուրիշ ոչինչ:


— Ի դեպ, ինչո՞ւ  Անկախության հռչակագրից հրաժարվելու մտքից ձեռք չի քաշում Նիկոլ Փաշինյանը, ինչին անդրադարձավ նաեւ իր վերջին հարցազրույցում:


— Գիտեք, ես որպես կանոն Փաշինյանի տարբեր գործողություններ  առանձին վերցրած չեմ մեկնաբանում, եւ դա մի պարզ պատճառով, քանի որ ես շատ լավ հասկանում եմ ու գիտեմ, որ նա լավ դավաճան է, որը գործում է ի վնաս հայկական պետության եւ ի շահ այլ պետությունների: Հիմնականում հենց մեր թշնամի պետությունների, եւ այդ ամենի հետ մեկտեղ նաեւ իր բոլոր գործողություններն էլ իրենց իսկ հերթին բխում են ինձ համար հենց այդ մեկնակետից: Անկախության հռչակագրի փոփոխության կամ վերացման, կամ էլ չգիտեմ ինչ գործընթացները՝ դրանք բոլորն էլ ուղղված են հենց Ադրբեջանի պահանջները բարելավելուն: Ուրիշ ոչ մի բան այստեղ, իմ կարծիքով, չկա:

 

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան