ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԽԱՆԳԱՐԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆԻՆ

Վերլուծություն

Ի­հար­կե` հաս­կա­նա­լի է, որ Սի­րիա­յի շուրջ լար­վա­ծութ­յան այս հիմ­նա­կան ա­լի­քը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=299337&l=am) մեկ գլխա­վոր պատ­ճառ ու­նի՝ ռուս­նե­րի ու­շադ­րութ­յունն ա­ռա­վե­լա­գույնս շե­ղել Ուկ­րաի­նա­յից, քա­նի դեռ այս­տեղ ռազ­մա­կան ա­ռու­մով չի ստեղծ­վել մի այն­պի­սի վի­ճակ, որ Թ­րամ­փին այլ տար­բե­րակ չմնա, քան բո­լոր հար­ցե­րում Մոսկ­վա­յի հետ լե­զու գտնե­լու տար­բե­րա­կը: Ա­մեն դեպ­քում, ներ­կա պա­հին ուկ­րաի­նա­կան ճա­կատ­նե­րում ստեղծ­ված ի­րո­ղութ­յուն­նե­րը, ի­հար­կե, ա­րեւմտ­յան լի­բե­րաստ­նե­րին նման լուրջ մտա­հո­գութ­յու­ննե­րի տե­ղիք տա­լիս են:

­Թե ինչ ի­րո­ղութ­յուն է Ուկ­րաի­նա­յում, այս պա­հին հաս­կա­նում են ան­գամ բա­նա­կից հե­ռու գտնվող­նե­րը: Թեեւ ռուս­նե­րը հար­ձակ­վում են գործ­նա­կա­նում ողջ ճա­կա­տով մեկ, սա­կայն հիմ­նա­կան ծան­րութ­յան կենտ­րո­նը շա­րու­նա­կում է մնալ հա­րա­վա­յին գո­տին: Կիե­ւը թեեւ շա­րու­նա­կում է հույ­սեր կա­պել Կուր­սկի հետ՝ այն ա­պա­գա բա­նակ­ցա­յին թե­մա դարձ­նե­լու հա­մար, սա­կայն մեծ հարց է՝ ռուս­ներն ի­րա­կա­նում ու­զո՞ւմ են այս պա­հին այդ գո­տին ա­զա­տագ­րել: Կուրս­կը սպուն­գի պես ներծ­ծել եւ ներծ­ծում է ուկ­րաի­նա­կան բո­լոր հիմ­նա­կան ռե­սուրս­նե­րը, եւ քա­ղա­քա­կան ի­մաս­տով Զե­լենս­կին պար­զա­պես այդ թա­կար­դից դուրս գա­լու ի­մաստ ու­նի: Արդ­յուն­քում, ռուս­ներն էլ ա­վե­լի ա­զատ են գոր­ծում այլ հատ­ված­նե­րում:

Եվ ա­հա՝ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ այս պա­հին նման ի­րո­ղութ­յուն­ներ են: Ռուս­նե­րը վեր­ջին ա­միս­նե­րին գրա­վել են մի շարք հան­գու­ցա­յին գո­տի­ներ: Այս պա­հին գրե­թե գրավ­ված է եւս մեկ նման հատ­ված՝ Կու­րա­խո­վո քա­ղաքն իր պաշտ­պա­նա­կան մեծ տի­րույ­թով հան­դեձ (այս­տեղ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի խո­շոր շրջա­պա­տում­նե­րը հա­ջոր­դում են ի­րար): Միա­ժա­մա­նակ գրե­թե գրա­վել են նաեւ հա­րա­վա­յին ճա­կա­տի հա­մար ստրա­տե­գիա­կան նշա­նա­կութ­յան եւս մեկ կետ՝ Վե­լի­կա­յա Նո­վոս­յո­լով­կա­յի տի­րույ­թը: Հան­րա­գու­մա­րում, ինչ­պես նաեւ ուկ­րաի­նա­կան եւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն են պարզ հաս­կա­նում, ռուս­նե­րի հիմ­նա­կան թի­րախն ար­դեն կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կութ­յան Պոկ­րովսկն է, ո­րը կորց­նե­լով, Կիե­ւը կզրկվի ողջ հա­րա­վա­յին Դոն­բա­սից: Ա­վե­լին, դա ռուս­նե­րի հա­մար ճա­նա­պարհ է բա­ցում դե­պի հյու­սիս­դոն­բաս­յան ճա­կատ­նե­ր, ընդ­հուպ՝ Խար­կով եւ ուկ­րաի­նա­կան խո­րը թի­կունք­ներ: Եվ ա­հա ռուս­նե­րը հա­ջո­ղութ­յամբ խո­րը շրջան­ցում են ի­րա­կա­նաց­նում դե­պի Պեկ­րովս­կի թի­կունք, (քար­տե­զում), ընդ ո­րում, դուրս գա­լով Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մարզ, ո­րը գործ­նա­կա­նում զուրկ է պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րից: Միա­ժա­մա­նակ Վե­լի­կա­յա Նո­վոս­յո­լով­կան գրա­վե­լով, ռուս­նե­րը ա­զատ տա­րածք­ներ են ստա­նում նո­րից Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մար­զի հա­րա­վա­յին գո­տի, այս­տե­ղից էլ՝ Զա­պո­րո­ժիեի ճա­կա­տի խո­րը թի­կունք դուրս գա­լու հա­մար:

­Կարճ ա­սած, չա­փա­զանց մեծ է դար­ձել վտան­գը, որ ռուս­նե­րը կա­րող են դեռ նույ­նիսկ մին­չեւ Թ­րամ­փի պաշ­տո­նա­վա­րու­մը գրա­վել Պոկ­րովս­կը՝ մի քա­նի ուղ­ղութ­յամբ հար­վածն ուղ­ղե­լով դե­պի Դ­նեպր՝ Զա­պո­րո­ժիե եւ Դ­նեպ­րո­պետ­րովսկ մարզ­կենտ­րոն­նե­րի ուղ­ղութ­յամբ: Ընդ ո­րում, այն մաշ­վա­ծութ­յու­նը, ո­րը շա­րու­նա­կում է կրել ուկ­րաի­նա­կան բա­նակն այս օ­պե­րա­ցիա­նե­րում, նաեւ հար­ցա­կա­նի տակ է դնում հար­ցը, թե Զա­պո­րո­ժիե-Դ­նեպ­րո­պետ­րովսկ ուղ­ղութ­յամբ Կիե­ւը գո­նե մի­նի­մալ պաշտ­պա­նա­կան հնա­րա­վո­րութ­յուն­ներ կու­նե­նա՞: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն, որ Բայ­դենը թե­եւ այս փու­լում մի գլուխ հայ­տա­րա­րում է նո­րա­նոր մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան բեռ­ներ ու­ղար­կե­լու մա­սին, բայց ե­թե ուկ­րաի­նա­կան բա­նա­կում հիմ­նա­կա­նում մնում են բռնի զո­րա­կոչ­ված­նե­րը, մեծ հարց է, թե ա­րեւմտ­յան այդ տեխ­նո­լո­գիա­նե­րը ի՞նչ չա­փով կա­րող են օգ­տա­գոր­ծել, մարդ ու­նե՞ն: Նաեւ, այդ հար­ցում ո­րե­ւէ լու­ծում չի կա­րող դառ­նալ Ռու­սաս­տա­նի խոր­քե­րին հար­վա­ծե­լու տեխ­նո­լո­գիա­նե­րը:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման ի­րա­վի­ճա­կում էլ Թ­րամ­փը կա­րող է ստանձ­նել նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նը: Հենց սա էլ, ի­հար­կե, պատ­ճառ­նե­րից մեկն է, որ Ա­րեւ­մուտքն այս պա­հին հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում Ռու­սաս­տա­նի դեմ երկ­րորդ ճա­կա­տի սցե­նա­րը, ո­րը Սի­րիա­յում հա­ջող­վեց կյան­քի կո­չել: Բայց որ­քա­նո՞վ դա կխան­գա­րի ռուս­նե­րին ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ: Ե­թե Ի­րա­նը ողջ ծա­վա­լով մտնի խա­ղի մեջ, այլ հարց է: Ե­թե ոչ, կլի­նի այլ պատ­կեր: Շատ բան էլ կախ­ված է վրա­ցա­կան գոր­ծըն­թաց­նե­րից: Մի խոս­քով, դեռ շատ ծանր մե­կու­կես ա­միս է առ­ջե­ւում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում