Ախր, Ալենի հետ նույնիսկ մատաղ ուտելու գնալն է անընդունելի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

2018թ.-ից մինչ օրս գիտակից հանրությանը զարմացնում են ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանրային հրապարակումները: Անմիջականության քողի ներքո վերջինս ցույց է տալիս իր անտակտությունները եւ էժան վարքագիծը: Եթե ժամանակին  Փաշինյանը սահմանափակվում էր լայվերով, որտեղ փոքրիկ փլիսոփայի սինդրոմով տառապած տարբեր կանխատեսումներ, «հանգի՛ստ նստեք տեղներդ» ոճով հանդիմանություններ ու կարգադրություններ էր անում, ապա «նոր եթերաշրջանում»  Փաշինյանը ներկայանում է արդեն տձեւ հեծանվորդի դերում, իսկ ամենավերջին ֆեյսբուքյան էպիզոտներում «բարի» օրինակ է ծառայում, ասենք, դեռահասներին, որ կարելի է պառկել դիվանին կոշիկներով կամ կնոջդ, անկախ իր կամքի, նկարահանել ու գցել սոցցանց: Երեւի, իմաստ չկա ասելու, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը, փաստորեն, այնքան պարապ է մնացել, որ զբաղվում է ֆոտոՇՈՒՏով: Ի՞նչ ասես, կարո՞ղ է մեր ազգի համբերության բաժակը ծակ է:

Իսկ Երեւանի քաղաքապետի տեղակալ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «փայլատակել է» Աշխատանքային օրենսգրքի աբսուրդային մեկնաբանությամբ: Ինչպես նշում է իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը, Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, ինչ աստիճան, որ այլանդակվում է Երեւանի քաղաքապետի տեղակալի կողմից։ Երեւանի փոխքաղաքապետը նշել է. «Աշխատանքային օրենսգրքի 122-րդ  հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրեւ աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է (սրա վերաբերյալ ԱՕ-ն  եւ Վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն հստակ կարգավորումներ)»:  Ռոբերտ  Հայրապետյանն էլ հակադարձում է. «Հուշում՝ դեղին փողկապով «իրավաբանին»՝ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ  մասի 6 հոդվածով ՀՀ-ն  պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում, առանց վերապահության, ճանաչել գործադուլի իրավունքը»: Նշենք, որ երեկ գործադուլ իրականացնող 18 ավտոբուսի վարորդ ազատվել են աշխատանքից՝  Սուրեն Գրիգորյանի իրավաբանական խայտառակ բացատրության հիմքով:

Զարմանալի առաջարկով է հանդես եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:  Նա լրագրողներիս հրավիրել է թեյի սեղանի շուրջ զրույցի։ «ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները եւ ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաեւ չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների եւ բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ ու զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձեւի, ոճի, խնդիրների շուրջՀուսով եմ՝ չեք մերժի իմ այս հրավերը», - նշել է նա եւ նախապես ընդգծել, որ խոսելու որեւէ փակ թեմա չի լինի, համարենք այս հանդիպումը աշխատանքային քննարկում, իրար ավելի լավ հասկանալու եւս մեկ հնարավորություն: Ու սա ասում է մարդ, ով ԱԺ պատմության մեջ հիշվելու է մի լրագրողի հավատարմագրումը խորհրդարանում կասեցնելու կամային որոշմամբ: Բայց սա էլ մի կողմ, հետաքրքիր է՝ կգտնվե՞ն իրենց աշխատանքը հարգող լրագրողներ, որ կգնան Ալենի հետ թեյելու: Ախր, Ալենի հետ նույնիսկ մատաղ ուտելու գնալն է անընդունելի:

Զարմացած է «Իրավունք»-ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում