«ԿՌՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐՈՒՄ» .ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԶԱՏ ՍԻՄՈՆՅԱՆ

Հասարակություն

Այսօր, դեկտեմբերի 4-ը, Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս ԱԶԱՏ ՔԱՋԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 28 տարեկան։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի բարեկամուհին, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. - «Ազատը ծնվել է 1996 թվականին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ 2004֊ից սովորել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը ու ավարտել բարձր առաջադիմությամբ 2014 թվականին։ Երկու քույրերի սիրելի եղբայրը, շատ ակտիվ, աշխույժ տղա էր, շատ սիրված էր ոչ միայն ընտանիքում, այլ նաև դպրոցում, հարազատների, ընկերների շրջանում։ Ազատը սիրում էր սպորտով զբաղվել, հաճախում էր տարբեր մարզաձևերի։ 2006֊ից զբաղվել է կարատեով ու ստացել դեղին գոտի։ Մասնակցել է Հայաստանում կայացած կարատեի բազմաթիվ առաջնությունների ու նվաճել մեդալներ, գրավել առաջին հորիզոնականներ։ Հիշում եմ, նա հաճախում էր նաև բռնցքամարտի, այս մարզաձևում ևս գրանցելով նվաճումներ։ Ազատը շատ ընդունակ ու նպատակասլաց մարդ էր, նաև ուսման մեջ էր աչքի ընկնում դպրոցում։ 2013֊ի հոկտեմբերին մասնակցել է «dasaran. am » ֊ում անցկացված «Այսպես կարող եմ միայն ես» տեսամրցույթին ու առցանց քվեարկությամբ գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։ 2014֊ի սեպտեմբերին ընդունվել է Երևանի տարածաշրջանային համար 1 քոլեջը։ Ուսումը կիսատ թողնելով, 2015֊ի հունվարին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայում էր Ջրականում։ Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլի 2֊ին ադրբեջանական ուժերի հարձակմամբ սկսված քառօրյա պատերազմին, կռվել է մինչև վերջին շունչը, հերոսաբար ընկել քաջի մահով, հանուն հայրենիքի համար մղվող պայքարում։ Երկու տեղից վիրավոր, բեկորները մարմնի մեջ, Ազատը մինչև վերջ հերոսաբար կռվել է։ Նա ապրիլի 1֊ին զանգել է մայրիկին ու ասել. «ՄԱՄ ՋԱՆ, ԵՍ ԼԱՎ ԵՄ, ՁԵԶ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ՔՈՒՅՐԻԿՆԵՐԻՍ ԿՀԱՄԲՈՒՐԵՍ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԴԻՐՔԵՐ, ԱՅՍՏԵՂ ԿԱՊ ՉԿԱ, ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱՔ» ։Սա եղել է վերջին զանգը նրա կողմից։ Զոհվել է հենց ապրիլի 2֊ին, Ջրականում։ Ազատի ծննդավայրի Կամարիսի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է նրա անվամբ, նրա հիշատակին խաչքար է տեղադրվել գյուղի մանկապարտեզի մոտ և Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի ռազմագիտության լսարանը անվանակոչվել է Ազատի անվամբ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ.... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի