«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ովքե՞ր են հրաժարվել դառնալ ՊԵԿ-ի նոր «տեռnրիստը»՝ մերժելով Փաշինյանի առաջարկը. MediaHub

Թեմա

Երկու օր առաջ MediaHub-ը մի հոդված էր հրապարակել՝ «Ռուստամ Բադասյանը հեռանալուց առաջ հասցրել է տեռորի ենթարկել գործարարներին» վերտառությամբ։ 

 

Հոդվածում մենք նկարագրել էինք, թե ինչպես է Բադասյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն բառի բուն իմաստով տեռորի ենթարկել գործարարներին, որ եթե իրենց գրած ակտերը չմուծեն, ապա քրեական գործ կհարուցեն և կուղարկեն կալանավորման։ Ու սա այն դեպքում, երբ ՊԵԿ-ում շատ լավ իմացել են, որ իրենց գրած ակտերը կարող են հետո բողոքարկվել ու դատարանով չեղարկվել։ Այս մասին մեզ պատմել էին Ռուստամ Բադասյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեի կողմից տեռորի ենթարկված որոշ գործարարներ։

 

Այս հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին այլ գործարարներ ևս, որոնք պատմեցին, որ իրենք ևս վերջին շրջանում ենթարկվել են շանտաժի ու տեռորի հարկայինի կողմից, նաև պատմեցին, թե ինչպես են հարկային տեսուչները վայրենավարի ներխուժել իրենց ընկերություններ, վախեցրել աշխատակիցներին, միլիոնավոր դրամների անհիմն ակտեր գրել ու դուրս եկել։ Մեզ պատմեցին նաև, որ տեսուչներից ոմանք, վատ զգալով իրենց արարքից, մասնավոր զրույցներում խոստովանել են, որ իրենց «վզին պլան է դրված»՝ ստիպված են այդպես վարվում, որ բյուջե լցնեն։

 

Իսկ պատճառը ֆինանսների նախարարության գրած բյուջեն է, որի կատարողը ՊԵԿ-ն է, և ՊԵԿ-ի վրա էլ դրված է ամեն գնով ապահովել ֆիննախի գրած ցուցանիշները։ Մենք գրել էինք, որ Բադասյանի հեռացման պատճառը նաև ֆիննախի վարած քաղաքականության և նկարած թվերի հետ անհամաձայնությունն է եղել։ Բայց մի բարի պտուղ էլ, պարզվում է, Ռուստամ Բադասյանը չի եղել՝ դեսպոտի և «տեռորիստի» դիրքերից հարաբերվելով թե՛ ՊԵԿ աշխատակիցների, թե՛ տնտեսվարողների հետ։

 

Իսկ, ահա, եկող տարի՝ 2025 թվականի բյուջեով, ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ մեզ՝ բոլորիս, շատ ավելի վատ օրեր են սպասվում։ 

 

Բանն այն է, որ 2025 թվականի բյուջեն, ինչի մասին մենք դարձյալ գրել էինք, էլ ավելի անիրատեսական և ուռճացված թվերով է կազմված, ու հիմա ՊԵԿ-ը պետք է էլ ավելի մեծ «տեռորիստական ակտեր» իրականացնի տնտեսվարողների, ինչպես նաև եկող տարվանից հայտարարագիր ներկայացնող հասարակ քաղաքացիների դեմ, որ կարողանա ֆիննախի գրած բյուջեի թվերն ապահովել։ Իսկ այդ թվերը կազմել և հրամցրել է ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, որին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ՊԵԿ նախագահ։ 

Մեզ ասացին, որ Բադասյանի ազատումից հետո ՊԵԿ նախագահի փնտրտուքներում Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախկին ու ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածություններ է դիտարկել, սակայն բոլորը մերժել են նրան։

 

Մասնավորապես, Փաշինյանը, նախ, ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային բլոկը համակարգող Կարեն Թամազյանին է առաջարկել ստանձնել Բադասյանի աթոռը, սակայն Թամազյանը մերժել է Փաշինյանի առաջարկը։ Թամազյանը, ասում են, այսպես թե այնպես, ՊԵԿ-ում ստվերային նախագահի կարգավիճակում է և ինքն է տակից ղեկավարում համակարգը, բացի այդ՝ նա հասկացել է, որ չի կարողանալու ֆիննախի գրած բյուջեի տակից դուրս գալ, ու նախընտրել է մնալ «գորշ կարդինալի» կարգավիճակում, քան դառնալ ՊԵԿ նախագահ ու «փչանալ», վերջում էլ SMS-ով ազատվել պաշտոնից։

 

 

Նույն կերպ առաջարկվել է նաև ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, նախկինների երկարամյա կադր Ռաֆիկ Մաշադյանի թեկնածությունը, որին Փաշինյանը պաշտոնից ազատեց 2021 թվականի օգոստոսին։ Բայց Մաշադյանն էլ, մեր տեղեկություններով, դարձյալ նույն պատճառաբանությամբ մերժել է Փաշինյանի առաջարկը, քանի որ համարել է, որ ֆիննախի գրած 2025 թվականի բյուջեի թվերը գործնականում իրականացնելն ուղղակի անիրատեսական է։ Կարճ ասած՝ Մաշադյանը ևս չի ցանկացել դառնալ «տեռորիստ»։

 

Երրորդ թեկնածուն, որի անունը շրջանառվում էր մամուլում, Փաշինյանի թիմակիցն է՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, որի երազանքն էր ՊԵԿ նախագահ դառնալը։ Մեզ ասացին՝ նրան ևս Փաշինյանն առաջարկել է զբաղեցնել այդ պաշտոնը, բայց նույնիսկ իր երազանքն իրականանալու հեռանկարն աչքի տակ ունենալով՝ Ռոմանոսը հրաժարվել է ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը, քանզի նրա դիմաց դրել են 2025 թվականի բյուջեի թվերն ու ասել՝ պատրա՞ստ ես այս թվերը կատարել։ Ռոմանոսն էլ հասկացել է, որ դրանք խելքին մոտ թվեր չեն, ու մերժել է Փաշինյանի առաջարկը։

Վերջում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել այս անիրատեսական բյուջեի նախագծի հեղինակի՝ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանի վրա։ Նրան ուղիղ ասվել է՝ «դու ես կազմել բյուջեն, դու էլ կատարիր», և Հակոբյանը համաձայնել է դառնալ նոր «տեռորիստը» ՊԵԿ-ում՝ հավատարմության երդում տալով Փաշինյանին, որ ամեն գնով պատրաստ է իրականություն դարձնել իր գրած բյուջեի թվերը։

 

Իսկ դա արվելու է և՛ ժողովրդի կաշին քերթելու, և՛ տնտեսվարողներին էլ ավելի կոշտ մեթոդներով շանտաժի և տեռորի ենթարկելու գնով։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան