Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին

Հասարակություն

Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալները վարույթի հետ առնչություն չունեցող անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը հակասում է քրեական դատավարությունում մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին, այս մասին նշել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը` անդրադառնալով ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տեղեկության արտահոսքի դեպքին։

«Քրեական վարույթի առարկան կազմող տվյալները քաղաքական նպատակով հրապարակելը
 
Մաս 1- Պետական գաղտնիք կազմող տվյալների պաշտպանությունը
 
1․ Եթե, օրինակ՝ տնտեսական հանցանքի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում քննիչն հայտնաբերում է օրինակ՝ պետական անվտագության դեմ ուղղված հանցանքի հատկանիշներ, ապա պարտավոր է այդ մասին ներկայացնել հաղորդում, որի հիման վրա նախաձեռնվում է առանձին քրեական վարույթ։
Այդ քրեական վարույթի շրջանակում գործում է պետական գաղտնիքի պահպանության հատուկ ռեժիմ։ Այսպես՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ (Քր․ԴՕ-ի 169-րդ հոդված):
 
ԱՅՍՊԻՍՈՎ - պետք է պարզել, թե քննիչն այլ հանցանքի մասին հատկանիշներ հայտնաբերելիս, արդյոք ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, թե ոչ։
2․ Քննչական մարմինը, եթե կարիք ունի տեխնիկական միջոցի կիրառմամբ հեռախոս «բացել», ապա դրա իրավական ձևը դատական փորձաքննություն նշանակելն է։ Այսպես՝ փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի (․․․) հատուկ գիտելիքներ (Քր․ԴՕ-ի 252-րդ հոդված):
ՀՀ քննչական կոմիտեի կազմում գործում է փորձագիտական կենտրոն, որը կոչված է լուծելու փորձաքննության առարկան կազմող խնդիրներ։
 
ԱՅՍՊԻՍՈՎ - իրականությունը քողարկելու նպատակով հորինված պատմություն է այն, որ մի գերատեսչություն (ենթադրվում է քննչական մարմինը) դիմել է Վարչապետի ենթակայության ներքո գործող գերատեսչությանը (ենթադրվում է ԱԱԾ-ին), խնդրելու, որ նա տեխնիկական միջոցներով լուծի դատավարական խնդիր։
3․ Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց բացատրություններից ստեղծում է տպավորություն, որ քննչական մարմինը խնդրել է մեկ այլ գերատեսչությանը կատարել է պատգամավորի հեռախոսի թվային խուզարկություն, որը, ըստ օրենքի՝ էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է (Քր․ԴՕ-ի 236-րդ հոդված): Եթե դա այդպես է, ապա թվային խուզարկությունը՝ որպես քննչական գործողություն կատարում է քննիչը, այն էլ բացառապես դատարանի որոշման հիման վրա։
 
ԱՅՍՊԻՍՈՎ – Քննիչն նման իրավիճակում իրավասու չէ քննչական գործողության (թվային խուզարկության) կատարումը պատվիրակել օպերատիվ աշխատակցին։
 
Մաս 2 – Պատգամավորի մասնավոր կյանքի պաշտպանությունը
 
Եթե տնտեսական հանցանքի վերաբերյալ վարույթով բացահայտվում են վարույթի հետ առնչություն չունեցող մասնավոր տվյալներ, ապա դրանք պահպանվում են քրեադատավարական հատուկ ռեժիմով։
 
Այսպես՝
 
1.1․ Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար: (Քր․ԴՕ-ի 26-րդ հոդվածի 1-ին մաս)․
 
1․2․ Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է` վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները (Քր․ԴՕ-ի 186-րդ հոդվածի 2-րդ մաս)․
 
1․3․ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքի պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ (Քր․ԴՕ-ի 168-րդ հոդվածի 1-ին մաս)․
 
1․4․ Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն (Քր․ԴՕ-ի 168-րդ հոդվածի 2-րդ մաս)։
 
ԱՅՍՊԻՍՈՎ – Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալները վարույթի հետ առնչություն չունեցող անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը հակասում է քրեական դատավարությունում մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին։
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - քննչական աշխատանքը և քրեական արդարադատությունն աղաղակող աստիճանի հեղինակազրկող այս իրավիճակի առաջին պատասխանատուն վարույթն իրականացնող քննիչի վերադասներն են»,-  գրել է Ղամբարյանը:
 
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին