Քեռիի «գանձը». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վեդիի համայնքապետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն ավելի շատ հայտնի է իր կոկորդիլոսագիտական մտքերով, հերթական անգամ զարմացրել է իր նոր մտքերի «գոհարներով»: ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել էր իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն գործարքներին, այդ թվում, թե ինչպես է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի մորեղբայրը տենդերներ շահում։ Եվ ահա Գարիկ Սարգսյանը որոշեց պարզաբանում ներկայացնել հանրությանը: Եթե կարծում եք, թե հերքել է, ապա չարաչար սխալվում եք: «Վերջին շրջանում մամուլում, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից անդրադարձ է կատարվում, իրենց պատկերացմամբ, կոռուպցիոն դրսեւորումների, դրանց շարքում հիշատակելով Վեդու համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցույթները, որոնց, ի թիվս բազմաթիվ շինարարական կազմակերպությունների, մասնակցել է նաեւ իմ մորեղբորը պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ն», - ասում է Գարիկ Սարգսյանն ու մի բան էլ սրտնեղում, որ Վեդու համայնքապետարանի հայտարարած շուրջ 22 մրցույթներից միայն երկուսում է քեռու ՍՊԸ-ն հաղթել: Փաստորեն, կարող էր 22 մրցույթներում էլ հաղթե՞լ Գարոյի քեռին, բայց արի ու տես, որ նա բարի կամք է դրսեւորել:

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիկոլական տնօրեն ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄՅԱՆԸ սոցցանցում պարծեցել է հիմնադրամի 15,135,000 դոլար հանգանակած գումարով: Բայց զարմանալին ոչ թե սա է, որ Սփյուռքից նիկոլականները դեռ կարողանում են փող քերել, այլ հրապարակված թվին կից վերջինիս գրառումը. «Հայրենիքը պետությունն է»: Անդրադառնալով վերոնշյալին՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը տրամաբանություն ունեցող մարդկանց անունից հարց է բարձրացնում. «Եթե հայրենիքը պետությունն է, ապա ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը հանգանակություններ խնդրում ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերից։ Չէ՞ որ, եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա ամերիկահայի, ֆրանսահայի, ռուսահայի կամ վրացահայի համար ՀՀ-ն օտար պետություն է, իսկ իրենց հայրենիքները, համապատասխանաբար, Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Վրաստանն են, բայց ոչ Հայաստանը։ Թե՞ հենց գործը հասնում է փող ուզելուն, Հայաստանը հայրենիք է դառնում»: Հետաքրքիր է՝ սփյուռքահայերն այս մասով ասելիք չունե՞ն:

Իսկ թե ինչպես երկրում տեղի ունեցած ավերից, ստացած հարվածներից ու վայրիվերումներից հետո կարելի է մեջքն ուղղած պետություն դառնալ, ապշելու դասեր է տալիս հարեւան Վրաստանի փորձը: Վրաստանի վարչապետ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱԽԻՁԵՆ հայտարարել է չափազանց կարեւոր նախաձեռնության մասին: Հաշվի առվելով, որ օտարերկրյա դոնորները սպառնացել են դադարեցնել վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, եթե նրանք գրանցվեն Վրաստանի արդարադատության նախարարությունում եւ ենթարկվեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին», այդ իսկ պատճառով իշխանությունները որոշել են ստեղծել ՀԿ-ների ֆինանավորման Պետական ֆոնդ: Առաջին դրամաշնորհային ծրագրերը կսկսեն ֆինանսավորվել 2025 թ. հունվարից։ Ծրագրերը կֆինանսավորվեն վրաց ժողովրդի շահերին համապատասխան որոշված առաջադրանքների կատարման համար: Այն ՀԿ-ները, որոնք լավ աշխատանք են կատարում եւ սպասարկում են վրաց ժողովրդի շահերը, պետական բյուջեից երկու անգամ ավելի շատ ֆինանսավորում կստանան, քան մինչ այժմ ստացել են օտարերկրյա դոնորներից։ Ահա, թե ինչպես է հնարավոր ազգային եւ ամուր պետության կառուցելու ճանապարհով գնալ: Նախանձելի է չէ՞…

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում