Մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չեն

Մշակութային

Ամենուր բարձր գոռալով` ներկայացնում ենք հայ մշակույթը, թե բա՝ մենք այն հնագույն ազգերից ենք, ովքեր դարեր ի վեր մշակույթ են պահել, կերտել եւ փոխանցել սերունդներին: Սակայն, այսօր երբ նայում ենք իրականությանը, թե ինչ է կատարվում մշակույթում, սարսափ ենք ապրում, լինի կինո, երգ, նկարչություն, թե՝ պար:

Եվ ահա, այժմ էլ բողոքում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Բանն այն է, որ նրանք չեն ստացել հոկտեմբեր ամսվա ելույթավճարները, իսկ արդեն դեկտեմբեր ամիսն է, այսինքն՝ նախորդ պարտքին գումարվել է նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսվա ելույթավճարները: Մեզ դիմած արտիստը, ով խնդրեց պահել գաղտնիությունը, հայտնեց, որ նման բան առաջին անգամ է լինում, եւ իրենք ապշած են եղածից:

«Մենք ստանում ենք գումար, ամիսը 2 անգամ: Առաջին 15 օրյակում պետական աշխատավարձ, իսկ երկրորդում` նախորդ ամսվա ելույթավճարները: Նոյեմբերին ստացել ենք աշխատավարձը, իսկ ելույթավճարները մինչեւ հիմա չկան: Դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Նախարարությունից մեզ պատասխանեցին, որ ելույթավճարները պետական վճարների հետ կապ չունեն, եւ դրա պատասխանատվությունն իրենց վրա չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ելույթավճար ստանում են գեղարվեստական, այսինքն՝ արտիստական կազմը, որի մեջ մտնում են բալետային թատերախումբը, երգչախումբը, օպերային մենակատարները, մնջախաղի բաժինը, նվագախումբը եւ գեղարվեստաբեմադրական կազմը սպասարկող անձնակազմը:

Նշենք, որ դեռեւս 2021 թվականին ժամանակավոր պաշտոն զբաղեցրած, այնուհետ ընտրված տնօրենի՝ Կարեն Դուրգարյանի օրոք որոշվել էր, որ Օպերայի եւ բալետի ակադեմիայի արտիստներն ու աշխատակազմը կստանան նաեւ ելույթավճար, սակայն այժմ արտիստների բնական պահանջին պատասխանում են, որ բյուջե չկա:

Անշուշտ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն տոմս է վաճառվում, որքա՞ն ներկայացում է բեմադրվում, եւ ի՞նչ արժե տոմսը: Տոմսի արժեքը սկսում է 5000-ից մինչեւ 25.000 դրամ եւ, ըստ մեր զրուցակցի, նրանք բավականին խիտ ռեժիմով ներկայացումներ են ունենում՝ ամիսը 20-ից 25 ներկայացում:

«Գրեթե  բոլորս՝ արտիստները, ունեն բանկային պարտքեր, վարկեր, եւ հիմա, երբ չեն վճարում մեր հասանելիք գումարը, որը մենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի դիմաց ենք պահանջում, ապա ի՞նչ պիտի պատասխան տանք բանկին, որպեսզի սեւ ցուցակում չհայտնվենք: Կա՛մ  ուսանող ունենք, տան վարձ ենք վճարում, կա՛մ հիվանդ խնամում: Եվ վերջապես, ի՞նչ կապ ունի ինչ ենք անելու մեր արդար քրտինքով վաստակած գումարը: Թող վճարեն, մենք կորոշենք ինչպես ծախսենք», - ընդգծեց արտիստը:

Ի դեպ, արտիստները դեռեւս չեն ստացել նոյեմբեր ամսվա պետական աշխատավարձերը եւս: Ըստ ԿԳՄՍ նախարարության հաշվապահի, աշխատավարձերը կփոխանցվեն մինչ դեկտեմբերի 15-ը:

«Այն վիճակում է հայտնվել ողջ անձնակազմը, բոլորը սկսել են պարտքով գումար գտնել՝ մինչ կստանան ելույթավճարներն ու աշխատավարձերը: Այնպիսի մի լաբիրինթ սարքեցին, որ մարդ չի հասկանում, թե որ գումարը ո՞ր ելույթից ու ո՞ր ամսվա համար պիտի ստանա»,- իր խոսքն ավարտեց ահազանգող արտիստը:

Մինչ նյութը կլիներ պատրաստ, մեր տեղեկությամբ՝ արդեն իսկ սկսել են որոշակիորեն բաժաննել հոկտեմբեր ասմվա ելույթավճարները, սակայն առջեւում դեռ կան նոյեմբերի ելույթավճարները, ինչպես նաեւ երկու ամսվա աշխատավարձը՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր: Իսկ դեկտեմբերի ելույթավճարը կփոխանցվի հունվար ամսվա մինչեւ 15-ը:

Հավելենք, որ խոսակցություն է պտտվում, որ հավելավճարները եւս կարող են հարկվել: Սակայն այս մասին «Իրավունք»-ը կանդրադառնա առավել մանրամասն՝ հստակ տեղեկատվություն ունենալուց հետո: Այնուհանդերձ, արտիստներին այս հարցը եւս շատ հուզում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում