Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ Փաստաբան

Իրավական

ՔՊ-ից ասում են, որ Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել, դրա համար էլ հեռացրել են կուսակցությունից, Աղազարյանի հեռախոսի նյութերն են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ էլի կասկածյալներ կան արտահոսք կազմակերպելու համար, ու հետաքննություն կարվի։ Տեղի ունեցողի վերաբերյալ իրավական գնահատական տվել իրավապաշտպան Նորայր Նորիկյանը, նախ նկատելով․

- Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ իրենք հարվածում են, իրենք պաշտպանվում են, իրենք խփում են, բոլոր խնդիրները լուծեցին, հիմա հասել են սեփական թիմակիցներին խժռելու գործընթացին։ Մուրն իրենց գլուխը, երկիրն է ափսոս, պետական ինստիտուտների տոտալ ոչնչացման ականատես ենք, օրենսդրության վրա թքած ունենալու գործընթացի ականատես ենք։ 

ՀՀ քրեական օրենսգրքով արգելված է, նաև ենթադրում է պատասխանատվություն ՀՀ օրենքով սահմանված պետական գաղտնի տեղեկությունները ապօրինի հրապարակելու ու հասանելի դարձնելու համար։ Այսինքն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դարձնել քննարկման առարկա ինչ-որ առանձին կուսակցության վարչությունում, թեկուզև այն իշխող թիմն է, չգիտեմ, չլսված բան է։ 

Նախ պետք է հասկանալ, թե ի՛նչ պետական գաղտնի տեղեկությունների մասին է խոսքը, ենթադրենք՝ դրանք հասել են Հովիկ Աղազարյանին, ի՞նչ կարգով, ո՞ւմ միջոցով, ինչո՞ւ, ի՞նչ խնդիր է լուծվել այդ պետական գաղտնի տեղեկությունները կուսակիցներին հասանելի դարձնելով, ու, ի վերջո, եթե դրա մեջ կան պետական դավաճանության կամ լրտեսության հատկանիշներ, ինչու մինչև հիմա քրեական վարույթ չի նախաձեռնվել, ու ՀՀ իրավասու մարմինները չեն ձեռնարկել համապատասխան հրատապ քայլեր՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության խնդիրը լուծելու համար։ 

Ինձ համար ողբալին այն է, որ պետական ինստիտուտների, ՀՀ օրենսդրության տոտալ վարկաբեկման հետ գործ ունենք, ու չկա որևէ հակակշռող, ազդեցիկ մի խումբ, որն այս ամենի դեմն առնի։ Հասարակությունը, կոպիտ ասած, թքած ունի բոլորի վրա, ու մենք հայտնվել ենք իսկապես ցայտնոտային իրավիճակում։ 

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված է անձնական տվյալների պաշտպանության համակարգը՝ մասնավոր կյանքի վերաբերյալ, բայց ինչ էլ լինի, չի կարելի քիթը մտցնել մարդու անձնական կյանք, չի կարելի ու վերջ, որովհետև եթե դու այսօր հանդգնել ես քիթդ խոթել ուրիշի անձնական կյանք, դու նախադեպ ես ստեղծում մեկ ուրիշի համար, որ վաղն ինքը քիթը խոթի քո անձնական կյանք։ Այսպես մենք մեր ընտանիքները, հասարակությունը կկործանենք, չի կարելի մարդու անձնական տարածք մտնել ու վերջ։ 

Ինչ վերաբերում է հեռախոսի նյութերը Նիկոլ Փաշինյանին հայտնի դարձնելուն․ եթե այդ տեղեկություններում առկա են եղել պետական դավաճանության հատկանիշներ կամ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ հանցակազմի հատկանիշներ, ապա այդ գրությունները ոչ թե պետք է տպեիք ու դնեիք Նիկոլ Փաշինյանի սեղանին, այլ պետք է դնեիք գլխավոր դատախազի սեղանին, վերջինս էլ պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացներ։ Այսինքն՝ այս կարգի պղծել պետական ինստիտուտները, չէի պատկերացնում, անկեղծ եմ ասում, ապշած եմ։

Ինչ վերաբերում է պետական գաղտնիք հրապարակելուն․ ապա փաստաբանի գնահատմամբ․

- Այո՛, պետական գաղտնիք հրապարակելը քրեորեն պատժելի արարք է, ժողովուրդ, բացեք «Պետական գաղտնիքի մասին» օրենքը ու կարդացեք, ոչ մի տեղ գրված չէ, նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն է այդ տեղեկությունները հայտնել, որ ինքը կարող է գալ ու իր կուսակցության վարչության նիստում, նույնիսկ գաղտնիություն կրող իրավասություն ունեցող անձանց պատմել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, դա հո հեքիաթ չի, որ եկել նստել է ու իր կուսակիցներին պատմել է։ Այ քեզ աբսուրդ։ 

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ձեր կողմից հիշատակած հայտարարությանը, եղբա՛յր, աբսուրդ է, ինչպես կարող է պատահել, որ ինչ-որ կուսակցական հասանելիություն ունենա պետական գաղտնի տեղեկություններին, որ մի հատ էլ սլիվներ անի։ 

Այստեղ մեկ հարց էլ է առաջանում՝ այդ տեղեկությունները ո՞ր աստիճանի գաղտնիությանն են պատկանում, դրանցով ի՞նչ վնաս են հասցվել։ Սա արդեն խենթանոց էլ չէ, չգիտեմ թե ինչ է։ Ես ձեզ իրավական անխոցելի կարծիք եմ ասում, այն, ինչ իրենք խոսում են, խոսում են Քրեական օրենսգրքով արգելված բաների մասին, իրենց ցանկացած վարքագիծ քրեորեն պատժելի է, ուրիշ տարբերակ չկա

 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում