«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տրանսպորտային թալանի հետքերով

Տնտեսություն

Նի­կոլ Փա­շին­յա­նը նա­խօ­րեին ԱԺ-ում, բա­ցի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հար­ցե­րից, Ա­ղա­զար­յա­նի հետ կապ­ված սկան­դա­լից, հասց­րեց նաեւ այլ ու­շագ­րավ թե­մա­նե­րով եւս «դա­րա­կազ­միկ» մտքեր հայտ­նել: Այդ թվում՝ տրանս­պոր­տա­յին խնդրի հետ կապ­ված, հաշ­վի առ­նե­լով այն կո­լապ­սա­յին ի­րա­վի­ճա­կը, ո­րը նա­խօ­րեին ա­ռա­ջա­ցել էր վա­րորդ­նե­րի գոր­ծա­դու­լի հետ կապ­ված:

Նախ, ո՞րն էր այդ գոր­ծա­դու­լի բուն հիմ­քը: Ի­րա­կա­նութ­յու­նը սա է. այս պա­հին ավ­տո­բուս­նե­րի մի մա­սը «չո­րով» 100 դրա­մա­նոց­նե­րի դաշ­տում է, այ­սինքն՝ փո­ղը շրջան­ցում է վա­րորդ­նե­րին: Իսկ ա­հա մի մա­սի մոտ էլ ան­գամ այդ 100 դրա­մա­նոց­նե­րի սար­քե­րը չկան. «հին ու բա­րի» մեթո­դով փո­ղը տա­լիս են վա­րոր­դին ու իջ­նում: Դա էլ վա­րորդ­նե­րի մոտ ան­հա­վա­սա­րութ­յան զգա­ցո­ղութ­յուն է ա­ռաջ բե­րել՝ ա­ռա­ջին պլան մղե­լով հար­ցը, թե «չոր» աշ­խա­տա­վար­ձով աշ­խա­տելն ի­րենց ամե­նե­ւին էլ ձեռն­տու չէ:

Այն, որ քա­ղա­քա­պե­տա­րանն իր իսկ «ռե­ֆորմ­նե­րով» նման ի­րա­վի­ճակ ա­ռա­ջաց­րեց, հին պատ­մութ­յուն է, ո­րի սկիզ­բը դրվեց այն ժա­մա­նակ, երբ ո­րո­շե­ցին նախ­կին «գծա­տե­րե­րի» փո­խա­րեն, ո­լոր­տը մո­նո­պո­լի­զաց­նե­լով, քա­ղա­քա­պե­տա­րա­նի ան­վան տակ ի­րենք դառ­նան գեր­խո­շոր «գծա­տեր»: Սա ո­մանց ձեռն­տու էր նաեւ նրա­նով, որ ե­թե «գծա­տե­րը» ժա­մա­նա­կին ինքն էր մտա­ծում տեխ­նի­կա ձեռք բե­րե­լու, սպա­սար­կե­լու եւ նման բա­նե­րի մա­սին, հի­մա տեխ­նի­կան ձեռք են բե­րում պե­տա­կան վար­կե­րի հաշ­վին, ծախ­սե­րը եւս, իսկ «լե­ւի փո­ղը» չգի­տես էլ ուր է գնում: Բայց ի­րա­կա­նութ­յունն այլ կերպ ստաց­վեց. տեխ­նի­կան սկսեց ա­րա­գո­րեն մաշ­վել, այդ թվում՝ միան­գա­մայն ար­հես­տա­կան պատ­ճառ­նե­րով, վար­կե­րը մա­րե­լու խնդի­րը կար, եւ «մա­քուր» փո­ղը սկսեց չհե­րի­քել: Այս­տե­ղից էլ ի հայտ ե­կավ ու­ղե­վար­ձը գեր­թան­կաց­նե­լու միտ­քը, բայց նաեւ հաս­կա­նում են, թե դա ինչ պայթ­յուն է ա­ռա­ջաց­նե­լու: Իսկ «լե­ւի փո­ղից» գո­նե մա­սամբ հրա­ժար­վե­լը բե­րում է վա­րորդ­նե­րի շրջա­նակ­նե­րում «պայթ­յուն­նե­րի»:

Ա­հա այս ընդ­հան­րա­կան ֆո­նին Փա­շին­յա­նը նման մեկ­նա­բա­նութ­յուն տվեց տրանս­պոր­տա­յին ո­լոր­տի կի­սա­կո­լապ­սա­յին վի­ճա­կին. «Ակն­հայտ է, որ ավ­տո­բուս­նե­րի ո­լոր­տում ե­ղել է ստվեր, եւ­ ինձ հա­մար ակն­հայտ է, որ Եր­եւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը շատ գոր­ծուն եւ կոնկ­րետ մի­ջոց­ներ է ձեռ­նարկել այդ ստվե­րը կրճա­տե­լու հա­մար… Չեմ հա­մար­ձակ­վի են­թադ­րել, թե աշ­խա­տա­վոր վա­րորդ­ներն այդ ստվե­րից օգտ­վող թիվ մեկ շա­հա­ռու­ներն են ե­ղել, ո՛չ ի­հար­կե, ո­րով­հետեւ դա, ըստ ա­մե­նայ­նի ե­ղել է հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմ։ Հի­մա էդ ինչ­–որ մարդ­կանց կե­րակ­րա­տաշ­տը կտրվել է, եւ պարզ է, որ  այդ մար­դիկ ավ­տո­բուս­նե­րի վա­րորդ­նե­րը չեն, բայց չգի­տեմ էլ՝ ով­քեր են…»:

Այս­տեղ, նախ մի փոքր պատ­մա­կան ակ­նարկ: Դեռ հա­զիվ էր Փա­շին­յա­նը վար­չա­պե­տի ա­թո­ռին նստել, որ հայ­տա­րա­րեց, թե՝ Հա­յաս­տա­նում այլեւս չկա հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա: Դ­րա­նից հե­տո հա­ճախ է այդ միտ­քը կրկնել, ա­սենք՝ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 9-ին: Կամ՝ 2023թ. մար­տի 15-ի ա­սու­լի­սում, թե՝ հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա, այն է՝ երբ կո­ռուպ­ցիոն օ­ղակ­նե­րում գո­յութ­յուն ու­նե­ցող յու­րա­քանչ­յուր հա­սույթ ո­րո­շա­կի չա­փա­բաժ­նով հո­սում է վերեւ, չկա: Ու հի­մա այս ի՞նչ է ա­սում: Որ տրանս­պոր­տի ո­լոր­տո՞ւմ էլ իր պատ­կե­րաց­րած հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան չկա: Պն­դում է՝ փո­ղը միայն վա­րորդ­նե­րի գրպա­նում չէ, որ կու­տակ­վել է, ե­ղել է «հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմ»: Ու պարզ հարց՝ այդ ով­քե՞ր են նման « հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմ» ստեղ­ծել, ե­թե ողջ հա­մա­կար­գը քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յութ­յան տակ է: Այ­սինքն, «հա­մա­կարգ­ված մե­խա­նիզմը» շրջան­ցե՞լ է տրանս­պոր­տա­յին ո­լոր­տը կա­ռա­վա­րող քա­ղա­քա­պե­տա­րա­նի կա­ռույ­ցին: Ե­թե ա­յո, այդ ի՞նչ ան­ճա­րակ, կա­րե­լի է ա­սել՝ «հա­րիֆ» ղե­կա­վար­նե­րի են այդ­տեղ նշա­նա­կել: Ե­թե ոչ, այն հարցն է, թե այդ փո­ղը հա­սե՞լ է քա­ղա­քա­յին վեր­նա­խա­վին եւ էլ ա­վե­լի վեր:

Այս հար­ցե­րին հռե­տո­րա­բար կա­րե­լի է դրա­կան պա­տաս­խան տալ, ա­ռա­վել եւս, որ այս «100 դրա­մա­նոց­նե­րի պատ­մութ­յան» ա­ռա­ջին օ­րե­րին, երբ է­լի քա­ղա­քա­պե­տա­րա­նը թվեր էր ներ­կա­յաց­նում, թե այս­քան-այս­քան մուտ­քերն ա­վե­լա­ցել են, դրանք միան­շա­նակ խո­սում էին շատ մեծ թա­լա­նի, հսկա­յա­կան կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզ­մի օգ­տին: Ու լավ է, որ այդ նույն բա­նը հաս­տա­տեց նաեւ Փա­շին­յա­նը:

Բայց սրանք, ի­րա­վա­բա­նո­րեն ա­սած, դեռ «ա­պա­ցուց­ված փաս­տեր» չեն: Ու հենց դրա­նից էլ գա­լիս ենք հա­ջորդ հար­ցին՝ կա են­թադր­յալ հսկա­յա­ծա­վալ հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին չա­փա­զանց հիմ­նա­վոր կաս­կած­ներ, այն կար­գի, որ ան­ձամբ Փա­շին­յանն է դա տե­սել եւ պե­տութ­յան թիվ 1՝ ԱԺ ամբ­իո­նից բարձ­րա­ձայ­նում է այդ մա­սին: Եվ շատ պարզ հարց՝ իսկ ին­չո՞ւ այդ միան­գա­մայն հիմ­նա­վոր կաս­կած­ներն ար­դեն այս պա­հին փա­րատ­ված չեն: Քա­ղա­քա­պե­տը դի­մե՞լ է ի­րա­վա­պահ­նե­րին, թե կան նման են­թադ­րութ­յուն­ներ, ե­կեք, գոր­ծը քննեք: Պարզ­վեց, Փա­շին­յանն էլ է տեղ­յակ. ու նա իր ի­րա­վա­պահ­նե­րին չի՞ հարց­նում, թե բա­ցի Ա­ղա­զար­յա­նի հե­ռա­խո­սից, ու­րիշ ին­չո՞վ եք զբաղ­ված: Ա­ռա­վել եւս, որ պար­զա­գույն, Քո­չար­յա­նի լեզ­վով ասած՝ «մեկ ու­չաստ­կո­վիի» գործ է: Հա­վա­քում ես վա­րորդ­նե­րից, թե մու­ծում­ներդ այս­քան-այս­քան ա­վե­լա­ցել են, ո՞ւմ ես այն ժա­մա­նակ տվել փո­ղը, եւ ա­րա­գո­րեն հաս­նում ես Փա­շին­յա­նի ա­սած «ինչ-որ մարդ­կանց» էլ, նրանց «կե­րակ­րա­տաշ­տին» էլ: Որ Փա­շին­յանն էլ ԱԺ ամ­բի­ո­նից չա­սի, թե «այդ մար­դիկ ավ­տո­բուս­նե­րի վա­րորդ­նե­րը չեն, բայց չգի­տեմ էլ՝ ով­քեր են…»:

Կա­րե­լի է նաեւ հա­կա­ռակ կող­մից գալ. եթե Փա­շին­յա­նը «չգի­տի էլ՝ ով­քեր են», դա նշա­նա­կում է, որ ի­րա­վա­պահ­ներն այս հար­ցով նրան ո­րե­ւէ բան չեն զե­կու­ցել: Այ­սինքն, կա´մ զ­բաղ­վե­լու հա­վես չեն ու­նե­ցել, կա´մ­ էլ՝ պար­զել եւ վե­րեւ­նե­րին չեն հայտ­նել՝ պար­տա­կել են հան­ցա­գործ­նե­րին: Ու հի­մա տես­նենք՝ Փա­շին­յա­նի նման հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո գո­նե տեղ­նե­րից կշարժ­վե՞ն: Ե­թե ոչ, ա­պա կմնա են­թադ­րել, որ ի­րա­կա­նում այդ փո­ղե­րը հա­սել են շատ վե­րեւ­նե­րին, իսկ 300 դրա­մա­նոց ու­ղե­վար­ձը «կե­րակրա­տաշ­տի կրճատ­ման» հե­տե­ւանքն է:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան