«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի բարոյական նկարագիրն է

Ներքաղաքական

Արդեն նախկին ՔՊ-ական, այլեւս անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածն, իբրեւ դիպված, ոչ թե լուրջ քաղաքական, այլ բարոյական վերլուծության կարիք ունի: Վերջինիս ճակատին հարազատ գործընկերները դաջեցին հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտողից մինչեւ պետական դավաճան պիտակը: Իսկ այն, թե ինչպես է իշխող կուսակցությունը խմբակային հետազոտում կուսակցի հեռախոսը եւ մամուլում ու սոցցանցերում քննարկման առիթ դարձնում դրա բովանդակության մի շարք անձնական էպիզոդներ, պարզապես, զարհուրելի է։

Օրինակ, ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն այնպես է ասում, թե ուզում է խեղդել Աղազարյանին՝ տեսնելով, թե ինչեր է գրել նա, լսողը միանգամից ամենաանբարոյական մեղքերի մեջ է սկսում երեւակայել վերջինիս: Ինչ խոսք, ամենեւին էլ չենք բացառում ոչինչ, ի վերջո, Աղազարյանն էլ երբեք չի փայլել աստվածահաճո վարքագծով: Բայց եւ այնպես նրա պատկառելի տարիքը հաշվի առնելով՝ ավելի վատ գնահատականներից խուսանավենք, եւ վերադառնանք Ալեն Սիմոնյանին:

Պատկերացնո՞ւմ եք, Ալեն Սիմոնյանն է ապշած կատարվածով, ում մայրը մատերի կոմբինացիա էր ցույց տալիս ցուցարարներին, իսկ ինքը թքում էր քաղաքացու վրա: Կամ ՔՊ-ից ո՞ր մեկը պետք է խոսի բարոյական նորմերի մասին, երբ իշխանության է եկել հենց այդ նորմերը խախտելով: Նրանք դեռ 2018-ին են անցել բարոյականության բոլոր կարմիր գծերը՝ դագաղներ դնելով «նախկինների» տների առջեւ, պահպանակներ շպրտելով շեմին, ողջ մարդկանց անուն-ազգանունով սեւ ժապավեններ փակցնելով: Սա էր «նորերի» բարոյական վարքագիծը, ինչն այն ժամանակ ողջունում էին ոչ միայն իրենք, այլեւ մի լայն զանգված «դմփ-դմփ-հու»-ների ու «կաստրուլյկաների» զնգզնգոցների ներքո:

Իսկ մի՞թե բարոյական նորմերից իրավունք ունեն խոսել նրանք, ովքեր Ազգային ժողովի ամբիոն տրանսգենդեր էին բերել: Իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տրանսգենդեր Մել-Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: Ու ամենազավեշտն այն է, որ հիմա էլ Աղազարյան Հովիկից փորձում են ստանալ «միասեռական», այն դեպքում՝ երբ Նիկոլ Փաշինյանն էր իր «Երկրի հակառակ կողմը» գրքում ամենաայլանդակ մանրամասնությամբ նկարագրում դեռահաս տղաների հետ սեքսուալ տեսարաններ:

Եվ այսպես ամեն անգամ նիկոլականների սրած բիզը «թեքվում է» հենց իրենց կողմը, ուրիշ հարց է, որ ոմանք դրանից բավականություն են ստանում, ոմանք սայթաքում են ու խայտառակվում, որոշներին էլ դա «острые ощущения»-ներ է պարգեւում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան