Ինչ պետք է իմանան ֆիզիկական անձինք Հայաստանից մեկնելիս

Հասարակություն

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխմանը վերաբերող կարգավորումների մասին, որոնց անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս։

Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման՝ անկախ արժեքից, քաշից և (կամ) քանակից: Սակայն, կան անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Հայաստանից մեկնելիս ուղեկցող ուղեբեռով տեղափոխելու դեպքում պարտադիր ենթակա են հայտարարագրման։ Միևնույն ժամանակ, մեկնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ, որ որոշ ապրանքների արտահանման դեպքում գործում են արգելքներ կամ սահմանափակումներ։

Եթե ֆիզիկական անձը Հայաստանից ապրանքներն արտահանում է ժամանակավոր, ապա կարող է դիմել մաքսային մարմին՝ ժամանակավոր արտահանվող անձնական օգտագործման ապրանքների նույնականացում իրականացնելու համար, քանի որ այդ նույնականացումը կարող է նպաստել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք դրանց հետադարձ ներմուծմանը:

 

Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը պատրաստվում է Հայաստանից ցամաքային ճանապարհով, ուղեկցող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ պետություններ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով, ապա կարող է դրանք Հայաստանի տարածքից արտահանել ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ նույնականացում իրականացնելու միջոցով։ Այդ ապրանքները պահպանում են միության ապրանքի կարգավիճակը։

Կարևոր է նաև իմանալ, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մի շարք ապրանքների ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակուﬓերը խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու ﬕջոցով համարվում է մաքսանենգություն, որը քրեորեն պատժելի արարք է։

ՀՀ սահմանը հատող ֆիզիկական անձանց համար․ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձանց համար ուղեցույցն՝ այստեղ։

Մանրամասները ներկայացված են տեղեկատվական հոլովակում։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի