«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցություն

Ներքաղաքական
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Եթե մենք այսպես շարունակենք, մի օր էլ Երեւանի մատույցներում են հայտնվելու միջազգային ահաբեկիչները: Սիրիան մեր համար բարեկամ պետություն էր, որը շատ, թե քիչ դիմադրություն էր ցույց տալիս Թուրքիայի եւ Արևմուտքի կողմից աճեցված ահաբեկիչներին: Ինչ-որ մի տեղ կարելի է ասել, որ Սիրիայում նրանք ոչնչացվում էին եւ դրանով էր պայմանավորված, որ նրանք այս կողմ չէին գալիս: Հիմա, երբ Սիրիան փաստացի այլեւս չկա եւ բռնազավթված է, հաջորդ թիրախը տարածաշրջանում լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը:
 
Հարյուր հազարավոր վարձու իսլամիստ ահաբեկիչներ, ովքեր բացի սպանելուց եւ թալանելուց ուրիշ ոչինչ չգիտեն անել, այսօր մնացել են անգործ եւ վստահ եմ, որ Թուրքիան եւ արեւմտյան որոշ երկրներ անպայման կփորձեն նրանց օգտագործել իրենց նպատակների համար բոլոր այն թեժ կետերում, որոնք այսօր կան:
 
Ահաբեկիչների կողմից արդեն հայտարարություններ են եղել, որոնցում ասվում է, որ «Սիրիայից հետո գնալու ենք մաքրենք Կովկասը»: Այս իրավիճակը շատ լուրջ սպառնալիք է մեր պետության անվտանգության համար եւ օր առաջ մենք պետք է հետեւություններ անենք ու ակտիվ քայլեր ձեռնարկենք, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք դիմակայելու առաջիկա սպառնալիքներին եւ դրանցից բխող իրադարձություններին՝ նաեւ հաշվի առնելով, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի կողմից արված հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության հաստատման համար, եւ որ Անկարան «աջակցում եւ միանում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին»։
 
Նոր մարտահրավերները նոր մարտավարությունների պահանջ է ստեղծել, որոնք անտեսելը կնշանակի հայտնվել Արցախի կարգավիճակում: Պետք է շտապ քայլեր իրականացնել, որպեսզի օր առաջ ապահովենք Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր դարձնել նրանց վերադարձը Հայրենիք: Մենք ուղղակի ժամանակ չունենք եւ յուրաքանչյուր րոպեն թանկ է մեր պետության եւ ժողովրդի համար: Ամեն րոպեն թանկ է եւ եթե կա մեկը, որ դեռ մտածում է, թե բա՝ «ոչինչ էլ չի լինի», ապա նրանք կտրված են մեր այսօրվա իրականությունից...»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան