Ինչ է կատարվելու ընկած Սիրիայում առաջիկայում

Ներքաղաքական

 

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը վերլուծելով իրավիճակը Սիրայի շուրջ նկատում է.

- Միջազգային ասպարեզում բոլոր իրադարձությունները, ինչու չէ նաև ներքաղաքական գործընթացները հասկանալու բանալին ՌԴ-Արևմուռք հակամարտության մեջ է: Այստեղ ամեն մի փոփոխություն և նոր իրավիճակի առաջացում կապված է այդ հակամարտության և հատկապես ուկրաինական պատերազմի հետ: Սիրիական իրադարձությունները ևս կարելի է դիտարկել այդ համատեքստում: Նորույթ չէ  հաղթանակի հասնելու համար պատերազմում «երկրորդ ճակատի» բացման տեխնոլոգիան., եթե չես կարողանում հաղթել հակառակորդ պետությանը, նրա համար այլ տեղ երկրորդ ճակատը «նվիրիր», մաշիր և հյուծիր, ստիպողաբար մղիր նրան այնտեղ, որտեղից նա կգա մաշված և հյուծված ռեսուրսներով: Հիշենք Գերմանիայի միավորման ճարտարապետ մեծն Բիսմարկի մարգարեական խոսքերը, այն մասին, որ Գերմանիայի համար մահացու վտանգ է պատերազմը երկու ճակատով, որն անտեսեցին նացիստական ղեկավարները երկրորդ աշխարհամարտի ժամանակ և անավարտ թողնելով պատերազմը արևմուտքում հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա: Ուկրաինական պատերազմի սկզբից ևեթ դիվանագիտական- քաղաքական աշխատանք էր տարվում Վրաստանում ՌԴ ի դեմ երկրորդ ճակատ բացելու ուղղությամբ: Երբ որ սկսվեց պատերազմը Գազայի հատվածում, ԱՄՆ-ի և ԵՄ երկրները երկրորդ ճակատի  «նվեր» -ը ստացան, զգալիորեն փոքրացան Կիևին ուղարկվող օգնության ծավալները: Արևմուտքի Պատասխան քայլը Ասադի ռուսամետ վարչակարգի տապալումն է Սիրիայում: Պարզ է, որ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների հավաքական կոալիցիայի հսկայական կարողություններն օգտագործող Ուկրաինայի դեմ պատերազմը չավարտած Ռուսաստանը ֆիզիկապես ի վիճակի չէր փրկել իր դաշնակից վարչակարգը Դամասկոսում: Իմ կարծիքով Պուտինը խուսափեց ծուղակից և մարտունակ պահեց երկիրը  ուկրաինական ճակատում: Եթե նա գնար Ասադի փրկության ճանապարհով, մեծ բարդություններ էր ունենալու ուկրաինական ճակատում: Ոմանք սիրիական վարչակարգի փոփոխությունը որակում են որպես ռուսական ազդեցության փլուզում Մերձավոր Արևելքում: Ինչ որ առումով իհարկե դա կայացած իրողություն է: Սակայն իրադարձությունները պետք վերլուծել շղթայական կապի տրամաբանությամբ: Արդյոք Բաշար Ասադի աշխարհիկ վարչակարգի տապալումը նոր մարտահրավերներ չի ծնելու անգլո-սաքսերի և նրանց դաշնակից Իսրայելի համար, ինչպես եղավ Իրաքում Սադամ Հուսեյնի տապալումւց հետո: Փորձեմ առանձնացնել դրանք: Առաջինը - իսլամամետ արմատական ռազմական ներկայության հայտնվելը Իսրայելի սահմանին, երկրորդը- սիրիական քրդերի կողմից անկախության հռչակումը, թուրքերի հետ նոր ռազմական էսկալացիայի վտանգով, երրորդը, քրդերի-ալավիների-իսլամական արմատական խմբավորումբերի և թուրքոմանների քաղաքացիական պատերազմի վտանգը և իրաքյան սցենարների կրկնությունը, երրորդը, Իրանի և Իրաքի միջամտությունը ներքաղաքական բախումներում: Այստեղ դեռևս մի բան մնում է անփոփոխ, դա Իրան-Իսրայել կոշտ հակամարտությունն է, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: Ամեն դեպքում, եթե նոր իշխանությունները գնան ազատ բազմակուսակցական/ընտրությունների ճանապարհով  և սիրիական հասարակության տարբեր հատվածների միջև գերակայի պետական միասնության պահպանման առաջնահերթությունը, կարելի է լավատեսական ակնկալիքներ ունենալ:

Քաղագագետի պնդմամբ. 

-Սիրիայից ստացվող առաջին լուրերը դիկտատոր Ասադի տապալումից հետո. սկսվել է թալանը, փողոցներում զինյալների ամենաթողությունն է, տեսանյութում Ասադի կեցավայրի և բանկի թալանի կադրերն էին, իսրայելական հարվածներից ոչնչացվում են սիրիական բանակի բոլոր զինապահեստներն ու օդանավակայանները, մեկ այլ ցնցող տեսանյութ մուսուլմանական մզկիթի թալան ու ավերում, իսրայելական բանակը առաջին անգամ է, որ Գոլանի բարձրունքների գրավումից հետո մտել է սիրիական տարածք, Դեվլեթ Բախչելին հիշեցնում է, որ Հալեպը և շրջակա հսկայական տարածքներ թուրքական են եղել միշտ և Քեմալի Ազգային Ուխտի գծած սահմաններում են, ամերիկյան զգուշացումներ հակաասադյան խայտաբղետ կոալիցիային քրդական վերահսկողության գոտու տարածքներից հեռու մնալու մասին, Իսլամական պետության @արթնացում Իրաքում և նրանց ճամբարներին հարվածներ ամերիկյան ռազմաբազաներից: Մի խոսքով Սիրիայում ռուսներին վռնդելը վերածվում է բումերանգի և ում ճակատին կխփի... շատ շուտով կպարզվի: Իրաքյան սցենարի կրկնության վտանգ կա: Ոնց որ, թե հետո խնդրելու են ռուսներին օգնել, ինչպես, որ խնդրում էին Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Սիրիայի տարածքով նավթի և գազի կոմունիկացիաների պես յուղոտ պատառը իսլամիստներն ու թուրքերը, այդքան հեշտ չեն նվիրի Վաշինգտոն/Բրյուսել տանդեմին: Էրդողանը ուժեղ է և հաստատակամ, նա զիջող չէ: Քրդերին էլ  շատ հարմար պահի լավ  դաս կտան: Պուտինը ճիշտ որոշում կայացրեց և խուսափեց ծուղակից, Արևմուտքը ստանալու է հերթական  սև խոռոչը: Չմոռանամ նաև փախուստն Աֆղանստանից և Թալիբների փառահեղ վերադարձը: Այստեղ ևս երկու տասնամյակ շարունակ ռուսներին վռնդելու վրա էին աշխատում, ֆինանսավորում և զինում նրանց, ովքեր հետո դարձան 2001թ. նյուրորքյան ահաբեկչության հեղինակները: Բումերանգի էֆֆեկտն այստեղ ևս առկա էր: Պատմությունը կրկնվելու չար բնավորություն ունի, իսկ պատմության դասերը մոռացողներին, պատմությունը պատժում է: 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի