«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամենափրկիչ եկեղեցու վերաօծմանը «ժողջան» ասելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զավթածը ժողովրդի հետ տաճարում չէր...

Ներքաղաքական
Տոնածառ... Գագաթին էլ աստղ... Արդյո՞ք դեկտեմբերի 8-ի երեկոյան մայրաքաղաք Երեւանի կենտրոնում գտնվող ներկաները հասկանում էին, թե ո՞ր ՏՈՆԻ կապակցությամբ է դրվում ՏՈՆԱ ԾԱՌԸ եւ ի՞նչ խորհուրդ է այն կրում.. Ավաղ, մեր Տեր Հիսուսի Ծննդյան խորհուրդը (Կաթոլիկ Եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին, Հայ Առաքելական Եկեղեցին` հունվարի 6-ին, Ռուս Ուղղափառ Եկեղեցին` հունվարի 7-ին) օգտագործվում է սատանա փնտրողների կողմից, ովքեր նույնիսկ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ Գյումրիում Ամենափրկիչ եկեղեցու ՎԵՐԱՕԾՄԱՆ արարողությունը... Այո՛, դեկտեմբերի 7-ին, զարհուրելի երկրաշարժից 36 տարի անց, նորակառույց Ամենափրկիչ եկեղեցին ՎԵՐԱՕԾՎԵՑ, եւ այդ ՎԵՐԱՕԾՈՒՄԸ իր մեջ կարծես ազգի ՎԵՐԱԾՆՆԴԻ խորհուրդ էր կրում... Սուրբ Պատարագից հետո մասնակցությամբ Էջմիածնից ժամանած հոգեւոր դասի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի գլխավորությամբ հոգեհանգստի կարգ կատարվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից զոհվածների հոգիների համար...
 
Սակայն այդ օրը Հայաստանի Հանրապետության կարեւոր պաշտոններից մեկը զբաղեցնող անձը, ով «ժողջան» ասելով զավթեց ՀՀ վարչապետի պաշտոնը, ժողովրդի հետ տաճարում չէր... Անտարբեր լինելով ազգի թե՛ ողբին, թե՛ ուրախությանը, նա իր այցով Գյումրի տհաճ իրարանցում ստեղծեց նույնիսկ տաճարից դուրս` Գյումրվա փողոցներում... Նույնիսկ մի քանի հատ տնական ձու վաճառող զառամյալ տատիկները ՀԵՌԱՑՎԵԼ էին իրենց քաղաքի փողոցներից... Հավանաբար, «ժողովրդի սերը վայելող վարչապետի» охрана-ն մտավախություն ուներ, որ ձվերը կարող են նռնակի դեր խաղալ ու լղոզել «ժողվարչապետի» թանկարժեք костюм-ը...
 
Եվ այդ ամբողջ իրարանցումը ուներ ընդամենը մեկ նպատակ` դեկտեմբերի 7-ին նկարվել ծաղկեպսակների մոտ... Եվ այսպես, անմիջապես Ամենափրկիչ եկեղեցու ՎԵՐԱՕԾՄԱՆ եւ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ կարգի ավարտից հետո, ԵԿԵՂԵՑՈՒՑ ԴՈՒՐՍ` հարավային պատի մոտակայքում, շրջապատված հայտնի зонтик-ներով ու портфель-ներով իրեն ամենուր ուղեկցող охранник-ներով, նաեւ Երեւանի՛ց բերված ոստիկաններով, հայտնի զույգը մի հատ ձեւական «ծիկ» արեց ծաղկեպսակների մոտ` իբրեւ «հարգեց» զոհերի հիշատակը... Այսպես լուրերի թողարկման համար ստացվեց միամիտ ժողովրդին խաբելու անհրաժեշտ պատկերը...
 
Իսկ զույգը դրանից անմիջապես հետո ԹՌԱՎ Փարիզ` 2019 թ. ապրիլի 15-ին այրված Նոտր Դամ տաճարի բացման արարողությանը ՆԵՐԿԱ լինելու պատրվակով...
Սակայն պետական բյուջեի գումարները վատնվեցին ընդամենը մեկ նպատակով` հիմա էլ Փարիզո՛ւմ մի երկու հատ «ծիկ» անելով ֆոտոներ ստանալ «ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի» ու միլիարդատեր «Իլոն Մասկի հետ»...
 
Զարմանալի զուգադիպությամբ այդ օրը թուրքական եւ իսրայելական տանկերը ներխուժեցին Սիրիայի տարածք, հավանաբար արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արած կոչին. «Հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»... Երեսպաշտների круиз-ը ավարտվեց ծես-հրավառությամբ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում... Հավանաբար, արդեն յոթերորդ տարին սատանային փնտրող սատանի ճտերը վերջապես գտան իրենց տիրոջը...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան