«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթության

Մշակութային

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։

Համերգային ծրագրում, ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ, կհնչեն մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։ Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, ով համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։ Նախագծի պրոդյուսերն է ճանաչված Ժիլ Մարսալան՝ հայտնի իր երաժշտաթատերական նախագծերով, որոնք նվիրված են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին։

Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։

Սա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի, ովքեր կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։ Այս գեղեցիկ համերգը հրաշալի հնարավորություն է նաև ընկերությունների համար, քանզի մասնակցությունը կարող է դառնալ լավագույն նվերն իրենց աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար՝ միաժամանակ արտահայտելով ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը կրթության և մեր հերոսների հանդեպ։ Սա ավելին է, քան պարզապես համերգ. սա ներդրում է մեր երիտասարդ սերնդի ապագայի կերտման գործում։

Ձեր մասնակցությամբ կարող եք ավելացնել այս նախաձեռնության ազդեցությունը՝ կրթություն և հույս նվիրելով մեր քաջերին։ Միացե՛ք մեզ՝ ապրելու ազնավուրյան երաժշտության կախարդական հնչյունները և միաժամանակ դառնալու մեր հերոսների ապագան կերտողներից մեկը։ Տոմսեր կարող եք ձեռք բերել այս հղումով։

Շնորհակալություն կրթությունը կարևորելու և պատերազմի մասնակցի սխրանքն արժևորելու համար։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան