«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զառա Մխեյանը ներկայացնում է «Ձյունե թագուհու պատմությունը» նոր ներկայացումը սառույցի վրա

Մշակութային

Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է «Ձյունե թագուհու պատմությունը» նոր ներկայացումը սառույցի վրա, որը գեղասահքի, թատրոնի, վոկալի, երաժշտության և կրկեսի յուրահատուկ սիներգիա է:

Սառույցի վրա գործողությունները կընթանան հիանալի և տաղանդավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի երաժշտության ներքո: Նրա հետ կաշխատեն Թաթոս Գարեգինի Հակոբյանը՝ երաժիշտ, ով մեղեդին պարուրում է երաժշտական «հյուսվածքով» և հնչյունային ռեժիսոր Սերգեյ Տիգրանի Գասպարյանը: Էդգար Գյանջումյանի հրաշագեղ երաժշտությունն արտահայտիչ է, հուզախառն, հոգեհարազատ և հիշվող:

Նախագծին մասնակցում են «Կամերտոն» վոկալ ստուդիայի սաներ՝ Նաիրա Գյուրջինյանի ղեկավարությամբ, հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի սանը, դասատու Գայանե Էլիզբարյանի սաները, այսպիսով՝ Արթուր Դեմիրճյանը կկատարի «I will melt the ice» (Գերդայի երգը), «Gerda and the princess and prince song», «We're together forever» (Կայի և Գերդայի երգը), Գագիկ Միսկարյանը ելույթ կունենա «We're together forever» երգով, Մերի Հակոբյանը՝ «Robbers song» երգով: Արին Աժանդը կկատարի «Gerda and the princess and prince song» երգը, Դավիթ Հակոբյանը՝ «Gerda and the princess and prince song» երգը, իսկ Անուշ Միքայելյանը կկատարի «Stay with as» երգը («Flower queen's song»):                 

Շոուի եզրափակիչ՝ «Ice Crystal» ստեղծագործությունը կկատարի հայտնի երգչուհի, բազմաթիվ երգերի հեղինակ, ՌԴ Առաջին ալիքի «Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակից Մարգարիտա Պոզոյանը: Մարգարիտային վաղուց արդեն համարում են «ռուսական Ուիթնի Հյուսթոն»։ Նա բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող է, «Միջազգային դելֆյան խաղերի» ոսկե մեդալակիր և «Եվրատեսիլի» ընտրական փուլի եզրափակչի մասնակից, ինչպես նաև՝ JazzPort նախագծի մասնակից: Երգչուհու անցած ուղին ներառում է հարյուրավոր ելույթներ և տասնյակ մենահամերգներ։ 2019 թվականին երգչուհին թողարկել է իր առաջին ալբոմը, որը կոչվում էր «#1» ։ Նրա գլխավոր հիթերից մեկը՝ «Քույրը՝ հոգով» երգն իսկապես դարձել է միջազգային, քանի որ մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ ժողովրդի, այլև այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում։

Նախագծին մասնակցում են Հայաստանի տաղանդավոր գեղասահորդների, միջազգային մրցումների մրցանակակիրների և Եվրոպայի չեմպիոնների մի ամբողջ աստղաբույլ:

Հանդիսատեսը փոքրիկ ու խիզախ Գերդայի հետ հետաքրքրաշարժ ճանապարհորդության կմեկնի դեպի Ձյունե թագուհու սառցե թագավորությունը՝ հանդիպելու նոր ընկերների և վտանգավոր արկածների: Բարությունն ու անկեղծությունն անպայման կհալեցնեն սառույցը պաղ սրտերում՝ դրանք լցնելով երջանկությամբ, սիրով և խինդով:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան