Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասին

Թեմա

Էդգար Ղազարյան

Գաղտնազերծում

Համադրելով 2021 թվականից ընթացող հայ-ադրբեջանական շփումների ընթացքում Ադրբեջանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան և լիազորված պաշտոնատար անձանց հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ պաշտոնյաների արձագանքներն ու հրապարակային ելույթները, տրամաբանորեն հնարավոր է առանձնացնել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի հիմնական կետերը, որոնք Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասին։

1. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում

2. Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունում՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, դրան որևէ հղումից և հիշատակումից

3. Միջազգային դատարաններ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերից հրաժարում և նոր հացեր չներկայացնելու պարտավորություն

4. Ադրբեջանին ռազմական տուրքի և բոլոր պատերազմների ընթացքում պատճառված վնասների նյութական կամ տարածքային փոխհատուցում

5. Հայաստանում ադրբեջանցիներով բնակեցում, նրանց անվտանգության երաշխավորում (նաև երրորդ երկրների մասնակցությամբ), նրանց փոխհատուցումների վճարում

6. Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության դադարեցում կամ դրանց փոխարինում Թուրքիայի ներկայացուցիչներով

7. Արցախյան պատերազմների մասնակիցների, հատկապես աչքի ընկած ռազմական և քաղաքական գործիչների պատասխանատվության ենթարկում՝ Ադրբեջանի պահանջով որոշներին իրենց հանձնում

8. Չորս անկլավային տարածքների (3-ը Տավուշում, 1-ը՝ Արարատում, հանձնում Ադրբեջանին՝ առանց Արծվաշենի խնդրին անդրադառնալու)

9. Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա ադրբեջանական պահանջներով՝ ներկայում օկուպացված տարածքների պահպանմամբ

10. Զինված ուժերի հեռացում պետական սահմանից՝ սահմանի պահպանությունը թողնելով բացառապես ԱԱԾ սահմանապահ զորքերին

11. Սահմանի հայկական հատվածում որոշակի խորությամբ չեզոք և ապառազմականացված գոտու ստեղծում, որը ներառելու է նաև հայկական բնակավայրեր և մշակովի հողատարածքներ

12. Ադրբեջանը Նախիջևանի կապող միջանցքի տրամադրում՝ առնվազն մեկ երկաթգծով և երկու ավտոմոբիլային ճանապարհներով՝ առանց սահմանային և մաքսային որևէ հսկողության

13. Հայաստանի զինաթափում և ապառազմականացում։ Զինված ուժերի մարտական ստորաբաժանումների լուծարում

14. Նոր սպառազինությունների ձեռքբերումից հրաժարում

15. Բոլոր ռազմական կազմակերպություններից, դաշինքներից և երկկողմ պայմանագրերից հրաժարում

16. Սահմանային գետերի և Ադրբեջան հասնող այլ գետերի նկատմամբ ադրբեջանական բնապահպանական վերահսկողության հաստատում, նրանց պահանջների կատարում

17. Հանքարդյունաբերության դադարեցում (Զանգեզուրի կոմբինատի, Սոթքի ոսկու հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի, Ախթալայի հանքավայրերի և այլն) գործունեության դադարեցում և դրանց երբևէ չշահագործելու վերաբերյալ պարտավորությունների ստանձնում

18. Սևանա լճի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, ադրբեջանական իշխանությունների ֆիզիկական հասանելիություն Սևանա լճին և դրա պաշարների համատեղ կառավարում

19. Մեծամորի ատոմակայանի փակում

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում