«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես երբեք ու երբեք չէի վարվի իմ կերտած հերոսի պես. Մանվել Խաչատրյան

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսն այս տարի եւս մեկ հնարավորություն ունի դիտելու «Փող, կիրք, իշխանություն» ներկայացումը դեկտեմբերի 14-ին: 19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն»-ը թատրոնի տնօրեն, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի բեմադրմամբ շարունակում է մնալ տարվա ամենահնչեղ, գերժամանակակից ու համարձակ ներկայացումը, որը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող են լինել փողի, անսեր կրքի ու իշխանության անդառնալի հետեւանքները: Ներկայացման մասին այս անգամ «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել գլխավոր դերակատարներից ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

— Ինչպե՞ս պատրաստվեցիք Պյոտր Ադուեւի դերին, ով աղբի վերամշակման մագնատ էր եւ անողոք՝ իր զարմիկի հանդեպ: Կայի՞ն պահեր, որոնք առանձնապես դժվար էին ձեզ համար:

— Ինձ համար շատ հետաքրքիր էր: Անցումային դեր էր, ավելի լուրջ, ավելի տարիքային: Ճիշտ է, վերջում եղան ինչ-ինչ դժվարություններ, բայց ամեն ինչ հաղթահարվեց եւ, ըստ իս ու բազում հանդիսատեսի կարծիքով ամեն ինչ շատ լավ ստացվեց:

— Հետաքրքիր է, իսկ Պյոտր Ադուեւի բնավորության ո՞ր գծերն են հատկապես ձեզ հարազատ: Իսկ ինչի՞ հետ դժվար էր համակերպվել։

— Նրա նպատակասլացությունը, աշխատասիրությունը, սկզբունքներն ու համոզմունքները եւ դրանց չդավաճանելու ձգտումն ինձ իսկապես հարազատ է: Ադուեւը ընտանիքին նվիրված մարդ է, ինքս էլ այդպիսինն եմ: Իսկ դժվար էր համակերպվել եւ ամենադժվար տեսարանն էր ինձ համար այն, որ ես երբեք ու երբեք այդպես չէի վարվի, ինչպես Պյոտր Ադուեւը վարվեց իր զարմիկի հետ: Նկատի ունեմ այն, որ իր զարմիկին ուղարկում է մեծահարուստ կնոջ մոտ, որպեսզի իր նպատակին հասնի՝ նրա միջոցով: Այսինքն, որպեսզի երիտասարդը սիրահարվի այդ կնոջը, իսկ Ադուեւը հասնի իր նպատակին: Սա ինձ համար շատ անընդունելի քայլ է:

— Ի՞նչ եք կարծում՝ հանդիսատեսն ինչպե՞ս է ընկալում Ձեր կերպարը: Կա՞ ինչ-որ բան, որը կցանկանայիք փոխանցել հանդիսատեսին Ադուեւի կերպարի միջոցով:

— Հանդիսատեսը կնայի եւ կվերցնի այն, ինչ-որ իրեն պետք է: Մեկը կհասկանա, որ պետք է ձգտել շատ փողի, մեկը կհասկանա, թե ինչ վիճակում հայտնվեց Ադուեւը եւ կխորհի, որ բոլորս էլ վերջում մենակ ենք մնալու եւ ի՞նչ ենք տանելու մեզ հետ այս աշխարհից: Որ պետք չէ ընկնել շատ փողի, փառքի հետեւից, պետք է գտնել երջանկությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան