«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ու ո՞վ է խոսում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր»: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում. մեկնարկեց ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ նաեւ ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ու մի ծպտուն չհանեց՝ օրվա խորհրդի մասին: Ինչպես ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն է նշում. «Ավելի լավ առիթ եւ ավելի լավ հանընկնում ՄԱԿ-ի կոնվենիցիայից խոսելու համար՝ դժվար էր պատկերացնել: Այնինչ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես, որ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»: Ա. Զաքարյանի գնահատմամբ՝ սա եւս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Իսկ եթե մեկ բառով ասենք, ապա սա, պարզապես, խայտառակություն է:

Խայտառակություն ասացինք, հիշեցինք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հայտարարությունները՝ Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում: Վերջինս, անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, նշել է, թե հայ ժողովուրդն «ունի եվրոպական ձգտումներ», ու Թուրքիան «կարող է կամուրջ դառնալ» ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ։ «Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաեւ ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի եւ ԵՄ միջեւ»,- մասնավորապես ընդգծել է նա: Դե եկ, վարդապետ, ու մի խենթացի՛ր…

Իսկ Գոռ Վարդանյանի «Կայսրության թեւեր» ֆիլմի հարցը հասել է Գլխավոր դատախազություն: Ֆիլմը, որտեղ մանկահասակ երեխաները փողոցային բառապաշարով, քրեական ենթամշակույթին հատուկ վարքուբարքով փորձում են ուժով, ծեծով ու դանակով հարցեր լուծել, զայրույթի ու անհանգստության մեծ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, որի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրություն է իրականացրել եւ դիմել Դատախազություն: Բայց զարմանալին սա չէ, այլ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ արձագանքը: ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նա ասել է, որ սա, պարզապես հանցագործություն է հասարակության բարոյականության նկատմամբ: Ու ո՞վ է խոսում: Ռուբեն Բաբայանը մոռացե՞լ է, որ բարդույթներ չունենալն այլասերվածության հետ խառնած` 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի մի խմբի՝ համերգի համար:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան