«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հարցադրումը բնական է, անբնական` ի պատասխան ավելորդ վրդովմունքը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ` գործընթաց»,- Ֆեյսբուքում պարապ ժամանակն է վատնում ու գլուխ գովում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Նա ներկայացրել է, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե ապօրինի է օտարվել, հիմա էլ վերադարձվել է` շատ լավ: Բայց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը տեղին հարց է բարձրացնում. «Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա: Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքների՞ց ինչ կա: Դա էլ է գործընթա՞ց, թե՞ աննախադեպ իրադարձություն»:

Իսկ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ, որը քիչ էր մնում դառնար ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն, կրկին զարմացրել է իր տարօրինակ հայտարարություններով: Ինչ վերաբերում է իր` Կանադայի քաղաքացի լինելուն, նա տվել է կտրուկ պատասխան. «Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելուս հարցը թող ոչ ոքի չհետաքրքրի»: Իսկ թե այս ընթացքում ո՞ր քաղաքական ուժերի հետ է հանդիպումներ ունենում, տվել է Նիկոլ Փաշինյանին բնորոշ արձագանք: Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանն ասում էր՝ «ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք», եւ ահա Բագրատ սրբազանը նույն տոնով շեշտում է. «Ում որ պետք ա, որ ուժերի հետ անհրաժեշտ ա, հանդիպել եմ»: Կներեք, բայց եթե իսկապես պատրաստվում էր Բագրատ սրբազանը վարչապետ դառնալ, որ ոչ մեկիս էլ հետաքրքիր չլինի իր քաղաքացիությունից հրաժարվելը, առնվազն սահմանադրականության համար անհրաժեշտ պայման է: Իսկ եթե չէր պատրաստվում վարչապետ դառնալ, այլ ուզում էր քաղաքական լիդեր լինել, էլի բնական է, որ լրագրողները հարցնում են, թե ում հետ է հանդիպում, ու անբնական` ավելորդ վրդովմունքը:

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասում. «Մոռացե՛ք, Հովիկ Աղազարյանն ավելի շուտ կդառնա իշխանություն, քան` դուք»: Իհարկե, Սիմոնյան Ալենի խոսքն ուղղված էր խորհրդարանական ամենամեծ ընդդիմությանը, բայց այն կարելի է պրոյեկտել բոլոր այն քաղաքական լիդերների վրա, որոնք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում, իսկ իրենց մղած քաղաքական պայքարի ՕԳԳ-ն այդպես էլ զրոյից չբարձրացավ: Դրա համար էլ Ալեն Սիմոնյանի լեզուն կամաց-կամաց դառնում է Նեղոսից երկար:

Անհասկանալի ջղաձգումների մեջ է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ: 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետին խորհուրդներ տված, իսկ արդյունքում Արցախը հանձնած նախկին պաշտոնյան ամենակեղտոտ վիրավորանքներն է հնչեցնում Ռուսաստանի հասցեին՝ իր տելեգրամյան ալիքում: Ինչո՞ւ հիմա, սա է թերեւս կարեւորը: Մի՞թե Պողոսյանն ուզում է հերթական դավաճանության մեջ իր մասնակցությունն ունենալ ու իր լուման է ներդնում` էլ ավելի բարդացնելու հայ-ռուսական հարաբերությունները՝ թուրքական ագրեսիայից առաջ: Այլապես ինչպե՞ս հասկանալ սույն անձի հակառուսական գերակտիվությունը: Ի վերջո, նպատակը ո՞րն է, որ ռուսները թքեն ու հեռանան, եւ թուրքերն ավելի հեշտությա՞մբ մտնեն Երեւան:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան