«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հալեպից մարդիկ կան, որոնք պատրաստվում են գալ Հայաստան. Հակոբ Մարանյան

Ներքաղաքական

 Սիրիայում ստեղծված իրավիճակը շարունակում է շատերի ուշադրության կենտրոնում մնալ: Ինչպես գիտենք, Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները մտել էին կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք եւ գրավել դրա մեծ մասը: Իսլամիստ զինյալների կողմից մեծ մասամբ գրավված Սիրիայի Հալեպում հազարավոր հայեր են բնակվում։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է հալեպահայ ՀԱԿՈԲ ՄԱՐԱՆՅԱՆԻ հետ, ով մեզ է տվել մի քանի տեղեկություններ՝ կապված Հալեպի եւ տեղի հայության վիճակի հետ կապված:

— Պարոն Մարանյան, այս պահին ինքներդ կապ ունե՞ք Հալեպում մնացած մեր հայրենակիցների հետ:


— Այո, կապը կա: Մենք կապ պահում ենք մեր հայրենակիցների հետ, եւ կարող եմ ասել, որ նորմալ է ամեն ինչ: Հոսանքը տալիս են, ջուրը տալիս են, եւ այս պահին ամեն ինչ կարգին է: Հստակ, որպես այդպիսին, խնդիր չեմ կարող նշել, բայց ճանապարհները փակ են: Եթե  ճանապարհները բացվեն, արդեն թվով շատ հայեր եւս ետ կգան:


— Իսկ նրանց հետ որ խոսում եք, ի՞նչ վիճակում են գտնվում այժմ:


— Չէ, վատ բան չկա: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նորմալ վիճակում են:


— Պատրաստվո՞ւմ են արտագաղթել եւ գալ Հայաստան:


— Այո, մարդիկ կան, որոնք պատրաստվում են գալ Հայաստան, բայց ճանապարհները փակ են հիմա, և չեն կարող Հալեպից դուրս գալ:


— Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սիրիայում տեղի ունեցածին:


— Իմ կարծիքով՝ այն ամենը, ինչ կատարվեց, պետք է վաղուց արդեն լիներ: Ասեմ ավելին, երեւի թե, տասը տարի առաջ այն պետք է լիներ: Այն, ինչ տեղի ունեցավ, կարծես թե, այժմ այլեւս զարմանալի չէ:
 

— Ի՞նչ կարելի է սպասել Սիրիան զավթած նոր ուժերից:

— Հստակ բան չեմ կարող ասել, որեւէ կոնկրետ բան չկա, եւ  բոլորս սպասում ենք, թե հետոն ի՞նչ պետք է լինի:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան