«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան

Լուսանկարներ

2020 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած մեր դառը իրականությունը եւ լուսավորն ու ռոմանտիկը փնտրելու անհագ ցանկությունն իր բեմականացված արտացոլումն է գտել ռեժիսոր Արթուր Սահակյանի նոր մյուզիքլում՝ «Երեւան 20-24»: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ բարձրացած այս ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց հարազատի ջերմությամբ, սրտացավությամբ ու արցունքների միջից նշմարվող ժպիտով: Այն իր բովանդակությամբ յուրահատուկ նվեր էր Երեւանին, որտեղ հերոսների շարքում մայրաքաղաքի կոլորիտը միշտ վառ պահող մարդիկ են, պատերազմի բովով անցած իրական հերոսները, իսկ նրանց թիկունքում՝ անմահների բանակը…

Ներկայացումը լավագույնս մեկտեղել էր թատրոնի վաստակաշատ ու նոր սերնդին, ինչի շնորհիվ երիտասարդ դերասանները պարզապես փայլեցին բեմում: Ընդ որում՝ շատերի համար «Երեւան 20-24»-ն առաջին բեմելն էր։ Գլխավոր հերոսուհին ԱՄՆ-ից Հայաստան ժառանգության հարցերով ժամանած Նվարդն է, իսկ հերոսը՝ Գոռը, ով 44-օրյա պատերազմից հետո գամված է սայլակին, պատերազմում կորցրել է 3 հավատարիմ ընկերներին, իսկ ինքը հրամանատարի հետ հրաշքով է փրկվել։ Նվարդի հանդիպումը Գոռի հետ վերաիմաստավորում է վերջինիս կյանքը, նրանք այլեւս միասին են պայքարում հանուն վաղվա արշալույսի…

«Իրավունք»-ի հետ զրույցում բեմադրիչը՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ներկայացմանն անդրադարձավ իրեն հատուկ անկեղծությամբ:

— Նախ անդրադառնանք ներկայացման գաղափարին, ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմատիկան շոշափել բեմում:

— Քրիստ Մանարյանն ասաց, որ ունի մյուզիքլ գրելու մտահաղացում, հետո գրվեցին երգերի բառերը, երաժշտությունը, եւ կամաց-կամաց ձեւավորվեց ֆաբուլան, որը հետո մտավ թատրոնի լեզվի մեջ:

— Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը:

— Այն, որ մենք զինվորներին պարտք ենք, մենք մեր նահատակներին պարտք ենք։ Իրենք մեզ հսկում են, գնացին ու մեր անդորրն են հսկում։

— Ի՞նչ ենք պարտք…

— Ամեն ոք թող ինքը մտածի, թե ինչ ենք պարտք։ Ես կոնկրետ գիտեմ՝ ինչ ենք պարտք, հիմա մնում է, որ բոլորն իմանան… Բլբլոցներով է լցվել մեր այսօրվա կյանքը՝ զիջելով անելիքներին: Մինչդեռ անելիքները պետք է առաջ գան՝ կոնկրե՛տ անելիքները: Մենք մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք ու դեռ կորցնում ենք, շարունակելու ենք կորցնել, եթե այսպես շարունակվի։

— Թատրոնի բեմում տեսանք նոր դեմքեր: Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:

— Ներկայացման գլխավոր դերակատարը դեռ ուսանող է, ընդ որում՝ նա ծառայել է Հայոց բանակում, որքանով տեղյակ եմ, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա նրա եւ մյուս երիտասարդ դերասանների հետ: Նրանց հետ աշխատանքը կլանող էր, բոլորն էլ տաղանդավոր երիտասարդներ են։ Մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատանքից:

— Կոնկրետ իրական պատմությո՞ւն է ներկայացման հիմքում:

— Ոչ, սա ոչ թե իրականության, այլ գաղափարի մասին է, որ չպետք է մոռանանք, որ մեր հերոսների հոգիները ներկա են մեր քաղաքացիական կյանքում եւ զորավիգ են իրենց պայքարին նաեւ այսօր: Ես այս ամենին հավատում եմ, եթե չհավատանք այս ամենին, բա ինչի՞ն հավատանք: Ինչ-որ մարդո՞ւ…

— Դուք խոսում եք կարեւոր գաղափարների մասին, որոնք այսօր համառորեն փորձում են ոչնչացնել…

— Այս ներկայացումը նաեւ դրա մասին է, որ արտահայտենք մեր դիրքորոշումը: Այդ գաղափարները նսեմացնողներին պետք է մենք նսեմացնենք ու շատ դաժան:

— Այս թեմատիկան ունենալո՞ւ է շարունակություն Ձեր հաջորդ ներկայացումներում:

— Իրադարձություններ կան, որոնք նույնիսկ թատերական անդրադարձի արժանի չեն։ Ժամանակին ինձ ասում էին, թե «Խաթաբալադան» Վանո Սիրադեղյանի մասին է, բայց ես միանգամից դեռ այն ժամանակ ասել եմ, որ որեւէ քաղաքական գործիչ արժանի չէ բեմ ելնելու, խոսքը 1996 թվականի մասին է։ Շատ իրադարձություններ կան, որոնք պետք է բաց թողնել, չի կարելի հիշել: Դրա հետեւանքը պետք է սարսափ առաջացնի եւ մոռացվի: Մեր օգտին է մոռանալը: Չեմ ուզում այլանդակությանը անդրադառնալ, արվեստը պետք է խոսի միայն գեղեցիկի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան