2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք

Տնտեսություն

Ucom-ն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարած լայնածավալ տեխնիկական աշխատանքներն ու ցանցի արդիականացման արդյունքները։ Ամբողջ տարվա ընթացքում ընկերության տեխնիկական թիմը զբաղվել է մարզերում և Երևանում նոր բջջային կայանների կառուցմամբ՝ ընկերության կապը դարձնելով ավելի հասանելի բաժանորդների համար։ Կատարվել է նաև գործող կայանների մասսայական արդիականացում՝ բաժանորդների համար կապի փորձառությունն բարձրացնելով նոր մակարդակի։

Ընկերության 2024 թ-ի ամենամեծ ձեռքբերումը դարձավ նոր սերնդի 5G ցանցի գործարկումը. նոյեմբերին այն սկսել է գործել 20 մարզային քաղաքներում, իսկ այսօր Ucom-ը հայտարարում է 5G ցանցի շահագործման մասին ևս 8 քաղաքներում՝ Այրումում, Արարատում, Հրազդանում, Նոր Հաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում և Շամլուղում։ Այսպիսով Ucom-ի նորագույն 5G ծածկույթ ունեցող քաղաքների ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ucom-ը հայտնում է նաև 5G հասանելիության մասին Բագրատաշենի սահմանային անցակետում։

Ընթացող արմատական արդիականացման արդյունքում կապի ծառայությունները Ucom-ի բաժանորդների համար դառնում են ոչ միայն ավելի արագ, այլ նաև ավելի կայուն, ի շնորհիվ ներդրված հեռահաղորդակցության ստանդարտներին համապատասխանող պահուստային համակարգերի, որոնք ապահովում են ծառայությունների անխափանությունը:

5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung սմարթֆոններում ևս։

Զուգահեռաբար ընդլայնվել է նաև ընկերության ֆիքսված ցանցը՝ արագ և որակյալ տան ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի դարձելով այն չորս նոր քաղաքներում՝ Աշտարակում, Արտաշատում, Նոր Հաճնում և Բյուրեղավանում։

Բացի այդ, Ucom-ի ֆիքսված ցանցը սկսել է գործել Քանաքեռի և Ջրվեժի սեփական տների հատվածում։

«Թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ցանցի ընդլայնումն ու հզորացումը մեր ընկերության առաջնային նպատակներից էր այս տարի, և մեր տեխնիկական թիմը մեծ նվիրվածությամբ՝ օր ու գիշեր աշխատել է այս ամենն իրականություն դարձնելու համար։ Մենք շատ հպարտ ենք հատկապես ժամանակակից ու գերհզոր 5G ցանցի գործարկումով։ Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ուրախ ենք, որ մեր էլ ավելի շատ բաժանորդներ արդեն վայելում են այս որակյալ ու կայուն կապը։ Բայց սրանով մենք չենք բավարարվելու և հաջորդ տարի Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվելու է էլ ավելի բարձր տեմպով, քանի որ գիտակցում ենք որակյալ կապի կարևորությունը համատարած թվային փոխակերպման այս շրջանում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը, այդ թվում 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում շարունակվելու է հաջորդ տարի ևս։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում